Լանդեր (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Լանդեր
Landes
Զինանշան
Blason département fr Landes.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Աքվիտանիա
Վարչկենտրոն Մոն-դը-Մարսան
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2007)
367 492 (65րդ տեղ)
Խտություն 40 մարդ/կմ²
Տարածք 9 243 կմ²
Լանդեր վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Լանդեր (ֆրանսերեն՝ Landes), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։

  • Լանդեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 40։

Պատմությունը[խմբագրել]

Ժան-Լուի Ժինտրակ
(ֆրանսերեն` Jean-Louis Gintrac,1808-1886թթ.)
«Լանդերի բնակիչները»

Լանդերը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Բնակչությունը մեկ միլիոն 367.5 հազար մարդ է։ Ստեղծման օրից մինչև 1850-ական թվականները տարածքի 60—70 %-ն իրենից ներկայացնում էր ճահճոտ անմշակ հողեր՝ լանդեր, որտեղից և առաջացել է դեպարտամենտի անունը, հարավում տարածվում են բլրաշատ բերրի հողեր, ինչպես նաև՝ անտառներ։ 1850 թ. ոչխարների գլխաքանակը հասնում էր մեկ միլիոնի։ Դրանք արածեցնելու ժամանակ քայլելու համար հովիվներն օգտվում էին հենակներից և օրական կտրում-անցում էին 15-20 կմ ճանապարհ։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Լանդեր դեպարտամենտի տեղը Ֆրանսիայի տարածքում:

Գտնվում է Աքվիտանիա երկրամասում։ Սահմանակից է Ժիրոնդ, Լո և Գարոն, Ժեր, և Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտներին, արևմուտքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։

9 243 քառ.կմ տարածքով Լանդերը Ժիրոնդից հետո երկրորդն է Ֆրանսիայի մայրցամաքային դեպարտամենտների շարքում։ Այն ճանաչված է ևրոպայի ամենաերկար՝ «Արծաթե ափ» լողափերով, որոնք այստեղ են բերում բազմահազար սերֆերների։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]