Ֆրանսիայի դեպարտամենտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեպարտամենտները Ֆրանսիայի ադմինիստրատիվ-տարածքային բաժանման հիմնական միավորն է։ Ներկայիս Ֆրանսիայի մայրցամաքային տարածքը բաժանված է իննսունվեց, անդրծովյան տարածքները՝ հինգ դեպարտամենտների։

Պատմությունը[խմբագրել]

Պետության դեպարտամենտների բաժանումը մտցվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում։ 1790թ. հունվարի 4-ին Գործադիր ժողովը նախկին երկրամասերը փոխարինեց կառավարման համար ավելի հարմարկառուցվածքով։