Հուշագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամին Ֆրանկլինի հուշագրությունը ֆրանսերեն լեզվով (1791 թ.):

Հուշագրություն (ֆր.՝ mémoires), գեղարվեստավավերագրական գրականության տեսակ. անցյալի հուշեր՝ գրված իրադարձության ականատեսի կամ մասնակցի կողմից։ Հուշագրության տարատեսակներ են ինքնակենսագրությունը (Ս. Զորյան, «Մի կյանքի պատմություն») և ճանապարհորդական նոթերը (Սիլվա Կապուտիկյան, «Քարավանները դեռ քայլում են»)։ Որոշ հուշագրություններ ունեն աղբյուրագիտական նշանակություն (Շիրվանզադե, «Կյանքի բովից»)։ Հայ հուշագրական գրականության դասական նմուշներ են Պերճ Պռոշյանի «Հուշիկներ», Ղազարոս Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքերը։ Նոր շրջանի հայ գրակականության մեջ հուշագրական բնույթ ունեն Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» և «Սրտիս պարտքը» երկերը, Գ. Բեսի «Հուշանովելները», Ն. Թումանյանի հուշերը Հովհաննես Թումանյանի մասին ևն։

Հուշագրությանը մոտ ստեղծագործություններ հայտնի են դեռևս անտիկ, միջնադարյան (ժամանակագրություն, վարքագրություն ևն) գրականությունից։ Հուշագրական են Կորյունի «Վարք Մաշտոցի», Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկերը։ Ժամանակակից հասկացությանը համապատասխանող հուշագրություն ձևավորվել է Վերածննդի դարաշրջանում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png