Չարլի Չապլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չառլի Չապլին
Charles Chaplin
Charlie Chaplin portrait.jpg
1920 թվականին
Ծնվել է 16, ապրիլի (1889-04-16)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա Անգլիա
Մահացել է 25 դեկտեմբերի 1977 (88 տարեկան)
Մահվան վայր Կորսիե-սուր-Վեվեյ, Շվեյցարիա Շվեյցարիա
Աշխատանք Դերասան, կատակերգու, ռեժիսոր,
պրոդյուսեր, սցենարիստ,
խմբագիր, կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ՝
Lint Orde van het Britse Rijk.jpg Օսկար(1929, 1972, 1973 թվականներ )
Կայք http://www.charliechaplin.com
Ստորագրություն Firma de Charles Chaplin.svg

Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլին, (անգլ.՝ Charles Spencer «Charlie» Chaplin; ապրիլի 16, 1889թ. - դեկտեմբերի 25, 1977թ.), անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։

Չապլինի լոնդանյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ նա 14 տարեկան էր, նրա մայրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։ Չապլինը վաղ տարիքից ստանձնել է դերեր, հանդես գալով երաժշտական սրահներում , իսկ ավելի ուշ աշխատել բեմում ՝ որպես դերասան և կատակերգու։ 19 տարեկանում համագործակցում է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ , որը նրան Ամերիկա է տանում։ Չապլինը հետամուտ էր ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերը արեց Քեյստոն Ստուդիայ ի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Նա շուտով բարելավում է թափառաշրջիկ կերպարը և երկրպագուհիների բանակ է հավաքում։ 1918 -ից նա աշխարհում ամենահայտնի կերպարներից էր։

1919 -ին Չապլինը հիմնում է տարածաշրջանային Միացյալ Արվեստագետների ընկերությունը, որը նրան տալիս է իր ֆիլմերի ամբողջական վերահսկողությունը։ Նրա առաջին լիամետրաժ Ֆիլմը «Փոքրիկը»-ն է (1921), հաջորդաբար՝ «Փարիզուհին» (1923), «Ոսկու Տենդը» (1925), «Կրկեսը» (1928)։ Նա հրաժարվում է հնչունային ֆիլմին վերադառնալուն 1930-ին՝ փոխարենը արտադրելով «Մեծ քաղաքի լույսերը» (1931) և «Նոր Ժամանակներ» (1936) ֆիլմերը ՝ առանց երկխոսության։ Չապլինը սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ և իր հաջորդ ֆիլմում ՝ «Մեծ բեռնապետում» (1940) ծաղրում է Ադոլֆ Հիտլերին։ 1940 -ականները տարաձայնությունների տասնամյակ էր Չապլինի համար, և արագորեն իր հանրաճանաչությունը նվազում է։ Նա մեղադրվում է կոմունիստական համակրանքի համար, միևնույն ժամանակ իր հայրության հայցը և երիտասարդ կնոջ հետ ամուսնությունը սկանդալի պատճառ են հանդիսանում։ Դաշնային հետախուզում է սկսվում և Չապլինը ստիպված է լինում թողնել Միացյալ Նահանգները ՝ հաստատվելով Շվեցարիայում։ Նրա՝ «Մըսյե Վերդու» (1947), «Բեմի լուսերը» (1952), «Արքա Նյու-Յորքում» (1957), «Կոմսուհին Հոնկոնգից» (1967) ֆիլմերում թափառաշրջիկի կերպարը բացակայում է։

Չապլինը իր շատ ֆիլմերի համար գրում է, խմբագրում, դերակատարում և հանդես գալիս որպես ռեժիսոր, պրոդյուսեր և երաժշտության երգահան։ Նա կատարելության ձգտող էր։ Իր ֆինանսական ինքնուրույնությունը հնարավորություն էր տալիս իրեն տարիներ ծախսել պատկերի կատարելագործման և արտադրման վրա։ Նրա թափառաշրջիկի դիպուկ և հուզական կերպարը պայքար էր թշվառության դեմ։ Շատ ֆիմեր ունեին սոցիալական և քաղաքական ուղվածություն, ինչպես նաև ինքնակենսագրական տարրեր։ 1972 թվականին որպես իր աշխատանքի նոր գնահատանք ՝ Չապլինին տրվում է Ակադեմիական մրցանակ «իր դարաշրջանում կինոմատոգրաֆիան արվեստ դարձնելու անասելի ժանքերի համար»։ Նա շարունակում էր բարձր հարգանքի արժանանալ. իր «Ոսկու Տենդ», «Մեծ քաղաքի լույսեր» , «Նոր Ժամանակներ» , «Մեծ բեռնապետ» ֆիլմերը կինոարտադրությունում դասվում էին բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկում։

Կենսագրությունը[խմբագրել]

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում՝ դերասանների ընտանիքում։ Նրա հոր՝ Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը՝ նա սկսել է խմել՝ մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը՝ Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել։

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում՝ կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել՝ օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի՝ թատերական խմբավարի մոտ։ 1912 թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում՝ սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։ Մի անգամ Չարլի Չապլինը մասնակցել է իր նմանակության մրցույթին և զբաղեցրել է երրորդ տեղը։

կադր «Փոքրիկը» ֆիլմից

Չապլինը մահացել է 1977 թ. դեկտեմբերի 25-ին Շվեյցարիա Վեվ քաղաքի իր տանը և թաղվել է տեղի գերեզմանատանը։ Շվեյցարիայում Ժնևի լճի ափին նրա հիշատակին արձան է կանգնեցվել։

1978 թ. մարտի 1-ին Չապլինի աճյունը դագաղով գողացվել է գումար ստանալու նպատակով[1]։ Ոստիկանությանը սակայն հաջողվել է ձերբակալել հանցագործներին, և 1978 թ. մայիսի 17-ին նրան վերահուղարկավորել են մոտ 1.8 մ հաստությամբ բետոնի շերտի տակ, հետագայում նման դեպքերից խուսափելու համար։

Չապլինը 4 անգամ ամուսնացած է եղել և ունեցել է 12 երեխա։

Վաղ տարիներ (1889-1913)[խմբագրել]

Կինոկարիերան[խմբագրել]

Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ։ Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921 թ. նկարահանված «Փոքրիկը», 1925 թ.` «Ոսկու տենդ» 1928 թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը։

Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը։

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»։ Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը։ Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը։

Չապլինի երեխաներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, նրանցից ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը։

Չարլի Չապլինի լիամետրաժ ֆիլմերը[խմբագրել]

  1. 1914 - Թիլլիի ընդհատված սիրավեպը (Tillie’s Punctured Romance, այլ անուններ՝ For the Love of Tillie / Marie’s Millions / Tillie’s Big Romance / Tillie’s Nightmare; համարվում է պատմության մեջ առաջին լիամետրաժ կինոկատակերգությունը)
  2. 1921 - Փոքրիկը (The Kid; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
  3. 1923 - Փարիզուհին (A Woman of Paris; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
  4. 1925 - Ոսկու տենդ (The Gold Rush; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
  5. 1926 - Ծովի կինը (A Woman of the Sea; պրոդյուսեր)
  6. 1928 - Կրկես (The Circus; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
  7. 1928 - Արվեստի մարդիկ (Show People; դերասան)
  8. 1931 - Մեծ քաղաքի լույսերը (City Lights; այլ անվանումը՝ City Lights։ A Comedy Romance in Pantomime; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր, կոմպոզիտոր)
  9. 1936 - Նոր ժամանակներ (Modern Times; այլ անվանումը՝ The Masses; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  10. 1940 - Մեծ բռնապետը (The Great Dictator; այլ անվանում՝ The Dictator; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  11. 1947 - Մըսյե Վերդու (Monsieur Verdoux; այլ անվանում՝ A Comedy of Murders / The Ladykiller; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  12. 1952 - Բեմի լուսերը (Limelight; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  13. 1957 - Արքա Նյու-Յորքում (A King in New York; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
  14. 1967 - Կոմսուհին Հոնկոնգից (A Countess From Hong Kong; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)

Աղբյուրներ[խմբագրել]

aysor.am- Չարլի Չապլինի 120-ամյակն է

Հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել]