Մաք Սեննեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաք Սեննեթ

Մաք Սեննեթ (Sennett) [իսկական անունը և ազգանունը՝ Մայքլ Սինոթթ (Sinnott) (ծնվել է 1880 թվականին, մահացել՝ 1960 թվականին)], ամերիկացի ռեժիսոր, դերասան։

1902 թվականից Նյու Յորքի թատրոններում եղել է կատակերգակ դերասան, երգիչ, պարող։ 1908 թվականից կինոյի դերասան, ապա՝ ռեժիսորի ասիստենտ, 1910 թվականից ռեժիսոր։ 1912 թվականին հիմնել է «Քիսթոուն» սեփական կինոընկերությունը։ Սեննեթը զավեշտական դրությունների, անտրամաբանական սրամիտ հնարանքների վրա հիմնված ամերիկյան․ կինոկատակերգական ժանրի նախահայրն է։ Նա է «հայտնաբերել» աշխարհահռչակ դերասաններ Չառլի Չապլինին, Մասոն Նորմանին, Ռ․ Արբեքլին, Բ․ Տյորպինին, ավելի ուշ՝ Դ․ Սուենսոնին, Բ․ Քիթոնին, Հ․ Լլոյդին և ուրիշների։ 1916 թվականից հիմնականում եղել է պրոդյուսեր։ Հնչուն կինոյից հետո իր ստեղծած ժանրի ավանդույթները շարունակելու Սեննեթի փորձերը հաջողություն չեն ունեցել։ 1935 թվականից թողել է կինոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png