Կինոարվեստի և գիտության ակադեմիա
Կինոարվեստի և գիտության ակադեմիան (անգլ.՝ Academy of Motion Picture Arts and Sciences, AMPAS) հիմնադրվել է Կալիֆոռնիա նահանգում 1927 թվականի մայիսի 11-ին որպես հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է կինոարվեստի զարգացմամբ և տարածմամբ:
Ակադեմիան միավորում է ավելի քան 6000 պրոֆեսիոնալ մասնագետների, որոնք զբաղվում են կինոյով: Չնայած դրան, որ ակադեմիկոսների մեծ մասը ապրում է ԱՄՆ-ում՝ կինոարվեստի հետ կապված ցանկացած մարդ կարող է դառնալ ակադեմիայի անդամ:
Ակադեմիան հայտնի է ամբողջ աշխարհին իր ամենամյա «Օսկար» կինոմրցանակով: Բացի «Օսկար»-ից անցկացվում են նաև ուսանողական մրցանակաբաշխություններ, և առավելագույնը հինգ հոգի արժանանում է «Նիկոլ» մրցանակին կինոդրամատուրգիայի համար: Ակադեմիան նաև զբաղվում է Մարգարետ Հերկի անվան գրադարանի կառավարմամբ և Մերի Փիքֆորդի անվան կինոդպրոցի ղեկավարմամբ:
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
| Ամերիկյան կինոակադեմիայի Վարկանիշային ցանկեր |
|---|
|
100 ֆիլմեր (1998 և 2007) |
Ակադեմիան ստեղծելու գաղափարը պատկանում է Լուիս Բարտ Մայերին՝ «Metro-Goldwyn-Mayer» ընկերության տնօրենին: Նա ուզում էր ստեղծել մի կազմակերպություն, որ կդառնար տարբեր վիճաբանությունների միջնորդ և կլավացներ կինոյի ինդուստրիան:
Որոշ ժամանակ անց Մայերը, դերասան Կոնրադ Նեյջելը, ռեժիսոր Ֆրեդ Նիբլոն և կինոպրոդյուսերների ասոցիացիայի նախագահ Ֆրեդ Բիթսոնը հայտարարեցին, որ ամեն տարի կազմակերպվելու է միջոցառում (մրցանակաբաշխության մասին դեռ չի խոսվում), որին կարող են մասնակցել միայն դերասանները, ռեժիսորները, սցենարիստները, օպերատորները և պրոդյուսերները: Այս հանդիպումից հետո Մայերը հավաքում է երեսունվեց հոգուց բաղկացած խումբ, որը զբաղվում է կինոյով և հրավիրում նրանց 1927 թվականի հունվարի 11-ին «Ամբասադոր» հյուրանոց՝ առաջին հավաքույթին մասնակցելու համար: Միջոցառմանը Մայերը հայտնեց, որ ցանկանում է ստեղծել «Կինոարվեստի և գիտության ակադեմիա», որը բաց կլինի ցանկացած կինոարտադրողի առջև: Բոլոր հյուրերը, որոնք գտնվում էին միջոցառմանը, դարձան ակադեմիայի համահիմնադիրները: Դուգլաս Ֆերբենքսը ընտրվեց ակադեմիայի առաջին նախագահ:
Ամերիկյան կինոակադեմիան սկսած 1998 թվականից մինչև 2008 թ.ըստ կինոգործիչների շրջանում անցկացված հարցումների արդյունքների, հրապարակել է ամերիկյան ֆիլմերի տարբեր վարկանիշային ցանկեր, կապված ֆիլմերի, ֆիլմերի ժանրերի, դերասան-դերասանուհիների և այլնի հետ: Դրանցից առաջինը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր ցանկն է:
Ակադեմիայի հիմնադիրները [խմբագրել]
Դերասաններ
Պրոդյուսերներ
- Ֆրեդ Բիթսոն
- Սիդ Գրոման
- Չարլզ Քրիստի
- Ջեսի Լուիս Լասկի
- Մ.Ս. Լևի
- Լուիս Բարտ Մայեր
- Հարի Ռափֆ
- Իրվինգ Թալբերգ
- Հարի Ուորներ
- Ջեք Ուորներ
- Միլթոն Հոֆման
- Ջոզեֆ Մայքլ Շենկ
Ռեժիսորներ
Սցենարիստներ
Տեխնիկական աշխատողներ
Իրավաբաններ
Ակադեմիայի նախագահները [խմբագրել]
Նախագահները ընտրվում են մեկ տարով (անընդմեջ կարող են ընտրվել չորս անգամից ոչ ավել):
- Դուգլաս Ֆերբենքս (1927—1929)
- Ուիլյամ դե Միլ (1929—1931)
- Մ.Ս. Լևի (1931—1932)
- Կոնրադ Նայջել (1932—1933)
- Թեոդոր Ռիդ (1933—1934)
- Ֆրենկ Լլոյդ (1934—1935)
- Ֆրենկ Կապրա (1935—1939)
- Ուոլտեր Վանգեր (1939—1941, 1941—1945)
- Բեթ Դևիս (1941; դուրս է եկել պաշտոնից երկու ամիս հետո)
- Ջին Հերշոլտ (1945—1949)
- Չարլզ Բրենկետ (1949—1955)
- Ջորջ Սինթոն (1955—1958)
- Ջորջ Սթիվենս (1958—1959)
- Բ.Բ. Կահեյն (1959—1960)
- Վելենթայն Դեյվիս (1960—1961)
- Ուենդել Կորի (1961—1963)
- Արթուր Ֆրիդ (1963—1967)
- Գրեգորի Պեկ (1967—1970)
- Դենիել Տարադաշ (1970—1973)
- Ուոլթեր Միրշ (1973—1977)
- Հովարդ Կոխ (1977—1979)
- Ֆեյ Կանին (1979—1983)
- Ջին Ալեն (1983—1985)
- Ռոբերտ Ուայզ (1985—1988)
- Ռիչարդ Կան (1988—1989)
- Կարլ Մոլդեն (1989—1992)
- Ռոբերտ Ռեմե (1992—1993, 1997—2001)
- Արթուր Հիլեր (1993—1997)
- Ֆրենկ Պիրսոն (2001—2005)
- Սիդ Գենիս (2005—2009)
- Թոմ Շերկ (2009 — ցայսօր)
Հղումներ [խմբագրել]
- Ակադեմիայի կայքը(անգ.)