Ֆրենկ Կապրա
| Ֆրենկ Կապրա | |
|---|---|
ռեժիսոր, պրոդյուսեր |
|
| ԱԱՀ՝ | Ֆրենկ Կապրա |
| Ծննդյան օր՝ | մայիսի 18, 1897 |
| Ծննդավայր՝ | Բիսակինո, Սիցիլիա, Իտալիա |
| Վախճանի օր՝ | սեպտեմբերի 3, 1991 (94 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Լա Կինտա, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | 1922-1961 |
| Ամուսին՝ | Հելեն Հովել (1923-1927) Լու Կապրա (1932-1984) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ֆրենկ Կապրա (անգլ.՝ Frank Capra , Ֆրանչեսկո Ռոսարիո Կապրա, Ֆրենկ Ռասսել Կապրա, մայիսի 18, 1897 - սեպտեմբերի 3, 1991), ծագումով իտալացի ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի եռակի դափնեկիր(1935, 1937, 1939):
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ֆրանչեսկո Ռոսարիո Կապրան ծնվել է Սիցիլիայում: Նրանց բազմաերեխա ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 1903 թվականին և հաստատվել է Լոս Անջելեսում: 1918 թվականին ավարտում է հեղինակավոր Տրուպպի համալսարանը (հետագայում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ) ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ, նույն թվականի զորակոչվել է ԱՄՆ-ի բանակ, հիվանդացել է ծանր հիվանդությամբ և զորացրվել է հիվանդության պատճառով: 1920 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի է Ֆրենկ Ռասսել Կապրա անուն ազգանունով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատում էր ԱՄՆ-ի քարոզչության օգտին և հանդես է եկել 8 փաստագրական ֆիլմերում: 1944 թվականին վերադառնում է իր սիրած կատակերգության ժանրին, նկարահանելով «Մկնդեղ և հին ժանյակ» ֆիլմը Քերի Գրանտ գլխավոր դերակատարմամբ: Իսկ 1946 թվականին նկարահում է իր թերևս ամենահայտնի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը, այն գլխավորում է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ամենաոգեշնչող ֆիլմերի ցանկը: Ֆիլմը մինչ օրս համարվում է ամերիկացիների ամենասիրված ֆիլմերից մեկը և Սուրբ Ծննդյան տոներին ցուցադրվում է ԱՄՆ-ի առաջատար հեռուստալիքներով: Ֆրենկ Կապրան աշխատել է մինչև 1961 թվականը: Երկու անգամ ամուսնացած է եղել, ունի 4 երեխա:
Ստեղծագործություն [խմբագրել]
1926 թվականից սկսած նկարահանել է կոմեդիկ կարճամետրաժ ֆիլմեր, աշխատելով սցենարիստ Ռոբերտ Ռիսկինի հետ, ում հետ գործընկեր էր մինչև 1940 թվականը, դրանից հետո նրան փոխարինեց Սիդնի Բակմանը: 1933 թվականին սկսել է «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմի նկարահանումները և ավարտել ֆիլմը 1934 թվականին: Հենց այս ֆիլմը Ֆրենկ Կապրային ճանաչում բերեց և առաջին Օսկարը լավագույն ռեժիսոր անվանակարգում: Շատ դերասաններ տարբեր պատճառներով հրաժարվեցին նկարահանվել ֆիլմում, արդյուքում գլխավոր դերերը բաժին հասան Կլարկ Գեյբլին ու Կլոդետ Կոլբերին, ովքեր Օսկար ստացավ լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում: Ֆիլմը ստացավ ընդհանուր թվով 5 Օսկար (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի և լավագույն հարմարեցված սցենար անվանակարգերում): Դրան հաջորդեցին «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Դիմավորեք անհայտին», «Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք», «Քո հետ չես տանի» նույնպես հաջողված ֆիլմերը: Կապրայի ֆիլմերում են նկարահանվել և և ճանաչում ձեռք բերել այդ ժամանակների ամերիկյան շատ դերասաններ` Ջեյմս Ստյուարտ, Բարբարա Սթենվիկ, Գերի Կուպեր, Քերի Գրանտ և այլոք: 1937 թվականին նկարահանում է «Կորած հորիզոն» 6 ժամանոց ֆանտաստիկ ֆիլմը, որը սակայն հետագայում շատ փոփոխությունների է ենթարկվում, կրճատվելով մի քանի ժամով:
Ամերիկյան շատ հայտնի ռեժիսորներ ոգեշնչված են եղել նրա տարբեր ֆիլմերից ու նրա ոճից:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Մոտ 37 ֆիլմերի ռեժիսոր է:
Առավել նշանավոր ֆիլմերն են
- 1926 - «Ուժեղը» (The Strong Man)
- 1927 - «Երկար անդրավարտիք» (Long Pants)
- 1927 - «Մայքի սիրո համար» (For the Love of Mike)
- 1928 - «Այս որոշակի իրը» (That Certain Thing)
- 1928 - «Միննի թատրոնը» (Il teatro di Minnie (The Matinée Idol))
- 1928 - «Ուժեղների ուղին» (The Way of the Strong)
- 1928 - «Ճնշման ուժը» (The Power of the Press)
- 1928 - «Ուրեմն սա սեր է՞» (So This Is Love?)
- 1929 - «Երիտասարդ սերունդ» (La nuova generazione (The Younger Generation))
- 1929 - «Դոնովանի գործը» (L'affare Donovan (The Donovan Affair))
- 1931 - «Հրաշալի աղջիկը» (The Miracle Woman)
- 1931 - «Պլատինե շիկահերը» (Platinum Blonde)
- 1931 - «Դիրիժաբլ» (Dirigibile)
- 1932 - «Արգելվածը» (Forbidden)
- 1932 - «Ամերիկյան խենթություն» (American Madness)
- 1933 - «Գեներալ Յենի դառը թեյը» (The Bitter Tea of General Yen)
- 1933 - «Լեդի մեկ օրով» (Lady for a Day)
- 1934 - «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (It Happened One Night)
- 1934 - «Բրոդվեյ Բիլլ» (Broadway Bill)
- 1936 - «Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք» (Mr. Deeds Goes to Town)
- 1937 - «Կորած հորիզոն» (Lost Horizon)
- 1938 - «Քո հետ չես տանի» (You Can't Take It with You)
- 1939 - «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն» (Mr. Smith Goes to Washington)
- 1941 - «Ծանոթացեք Ջոն Ջոուի հետ» (Meet John Doe)
- 1943 - «Պատերազմի նախերգանք» (վավերագրական) (Prelude to War)
- 1943 - «Ճակատամարտ Ռուսաստանի համար» (The Battle of Russia)
- 1944 - «Մկնդեղ և հին ժանյակ» (Arsenic and Old Lace)
- 1946 - «Այս հրաշալի կյանքը» (It's a Wonderful Life)
- 1951 - «Փեսացուն վերադառնում է» (Here Comes the Groom)
- 1959 - «Ծակ գլխի մեջ» (A Hole in the Head)
- 1959 - «Հրաշքներով լի գրպան» (Pocketful of Miracles)
Մրցանակներ և փաստեր [խմբագրել]
- Ֆրենկ Կապրայի ֆիլմերը ընդհանուր թվով 14 «Օսկար» են ստացել տարբեր անվակարգերում, ինչպես նաև բազմաթիվ այլ հեղինակավոր կինոմրցանակներ:
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի լավագույն հարմարեցված սցենար
- «Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք» - լավագույն ռեժիսոր
- «Կորած հորիզոն» - լավագույն մոնտաժ, լավագույն դիզայն
- «Քո հետ չես տանի» - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր
- «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն» - լավագույն օրիգինալ սցենար
- «Պատերազմի նախերգանք» - լավագույն վավերագրական ֆիլմ
- «Փեսացուն վերադառնում է» - լավագույն երգ
- «Ծակ գլխի մեջ» - լավագույն երգ
- Նա 3 «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսոր անվակարգում (նրանից շատ ստացել է միայն Ջոն Ֆորդը):
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա 3 ֆիլմ`
- «Այս հրաշալի կյանքը» - 11-րդ տեղ (1998 թ. ցանկ), 20-րդ տեղ (2007 թ. ցանկ)
- «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» - 29-րդ տեղ (1998 թ. ցանկ), 26-րդ տեղ (2007 թ. ցանկ)
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - 35-րդ տեղ (1998 թ. ցանկ), 46-րդ տեղ (2007 թ. ցանկ)
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում տեղ են գտել «Այս հրաշալի կյանքը»ը (որպես լավագուն ֆանտաստիկա) և «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (որպես ռոմանտիկ կատակերգություն)
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում (2011 թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ) առկա է նրա 3 ֆիլմ
- «Այս հրաշալի կյանքը» - 28-րդ տեղ
- «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» - 102-րդ տեղ
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - 141-րդ տեղ
- 1945 թվականին ստացել է շքանշան ծառայության համար
- 1981 թվականին ստացել է Միդլթաունի (Կոնեկտիկուտ) Ուեսլի համալսարանի պատվավոր կոչում
- 1986 թվականին ստացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արվեստի շքանշան
Գրականություն [խմբագրել]
- Barson, Michael. The Illustrated Who's Who of Hollywood Directors: The Sound Era . New York: Noonday Press, 1995. ISBN 0-374-52428-9.
- Beauchamp, Cari. Joseph P. Kennedy Presents: His Hollywood Years. New York: Vintage, 2010. ISBN 978-0-307-47522-0.
- Capra, Frank. Frank Capra, The Name Above the Title: An Autobiography. New York: The Macmillan Company, 1971. ISBN 0-306-80771-8.
- Chandler, Charlotte. The Girl Who Walked Home Alone: Bette Davis, A Personal Biography. New York: Simon & Schuster, 2006. ISBN 0-7862-8639-3.
- Dickstein, Morris. Dancing in The Dark: A Cultural History of The Great Depression. New York: W.W. Norton & Company, 2010. ISBN 978-0-393-07225-9.
- Dixon, Wheeler W. The Early Film Criticism of Francois Truffaut. Bloomington, Indiana: Indiana University Press, 1993. ISBN 978-0-253-20771-5.
- Freer, Ian. Movie Makers: 50 Iconic Directors from Chaplin to the Coen Brothers. London: Quercus Publishing Plc, 2009. ISBN 978-1-84724-512-0.
- Kotsabilas-Davis, James and Myrna Loy. Being and Becoming. New York: Primus, Donald I Fine Inc., 1987. ISBN 1-55611-101-0.
- Lazere, Donald. American Media and Mass Culture: Left Perspectives. Berkeley, California: University of California Press, 1987. ISBN 978-0-520-04496-8.
- Medved, Michael. Hollywood vs. America: Popular Culture and the War on Traditional Values. New York: HarperCollins, 1992. ISBN 978-0-06-016882-7.
- McBride, Joseph. Frank Capra: The Catastrophe of Success. New York: Touchstone Books, 1992. ISBN 0-671-79788-3.
- Oderman, Stuart. Talking To the Piano Player: Silent Film Stars, Writers and Directors Remember. Albany, Georgia: BearManor Media, 2005. ISBN 1-59393-013-5.
- Poague, Leland. Frank Capra: Interviews (Conversations With Filmmakers Series). Jackson, Mississippi: University Press of Mississippi, 2004. ISBN 978-1-57806-617-9.
- Pendergast, Tom and Sara, eds. St. James Encyclopedia of Popular Culture, Vol. 1. Detroit: St. James Press, 2000. ISBN 1-55862-348-5.
- Stevens, George Jr. Conversations with the Great Moviemakers of Hollywood's Golden Age. New York: Alfred A. Knopf, 2006. ISBN 978-1-4000-4054-4.
- Wakeman, John, ed. World Film Directors: Volume One, 1890–1945. New York: H.W. Wilson Co., 1987. ISBN 978-0-8242-0757-1.
- Wiley, Mason and Damien Bona. Inside Oscar: The Unofficial History of the Academy Awards. New York: Ballantine Books, 1987. ISBN 0-345-34453-7.