Օսկարի 45-րդ մրցանակաբաշխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օսկարի» 45-րդ մրցանակաբաշխությունը
Oscar 45 (1973) poster.jpg
Ամսաթիվ 1973 թ. մարտի 27
Անցկացման վայրը Dorothy Chandler Pavilion, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հեռուստալիք NBC
Հաղորդավարող(ներ) Քերոլ Բյորնեթ, Մայքլ Քեյն, Չառլթոն Հեսթոն, Ռոք Հադսոն
 < 44-րդ Օսկար 46-րդ > 

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 45-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1973 թվականի մարտի 27-ին, Dorothy Chandler Pavilion-ում (Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ)[1]։ Մրցանակաբաշխության վարողներն էին Հոլիվուդյան աստղեր՝ Քերոլ Բյորնեթը, Մայքլ Քեյնը, Չառլթոն Հեսթոնը և Ռոք Հադսոնը[2]։ ԱՄՆ-ում այն հեռարձակվում էր NBC հեռուստաալիքով[3]։ Այս մրցանակաբաշխությունը լի է տարբեր հետաքրքիր փաստերով ու իրադարձություններով։

Եվ «Կնքահայրը», և «Կաբարե» ֆիլմերը, թեկնածության էին առաջադրվել տասը անվանակարգերում։ «Կաբարեն» ստացավ ութը մրցանակ, գրավելով կարևոր անվանակարգերի մի մասը։ «Կնքահայրը» արժանացավ միայն երեքի, սակայն ամենագլխավորների. լավագույն ֆիլմ (Ալբերտ Ս. Ռադդի), լավագույն դերասան (Մառլոն Բրանդո, որը հրաժարվեց մրցանակից) և լավագույն ադապտացված սցենար (Մարիո Պյուզո և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա

Պատկերադարան[խմբագրել]

Հաղորդավարներ[խմբագրել]

Լավագույն ռեժիսոր[խմբագրել]

Դափնեկիր Թեկնածուներ

Լավագույն դերասան[խմբագրել]

Դափնեկիր Թեկնածուներ

Լավագույն դերասանուհի[խմբագրել]

Դափնեկիր Թեկնածուներ

Բազմաթիվ անվանակարգերով ֆիլմեր[խմբագրել]

Ֆիլմ թեկնածություններ հաղթանակներ
«Կաբարե» / Cabaret
10
8
«Կնքահայրը» / The Godfather
10
3
«Պոսեյդոնի արկածները» / The Poseidon Adventure
8
2
«Լեդին երգում է բլյուզ» / Lady Sings the Blues
5
0
«Ճանապարհորդություն մորաքրոջս հետ» / Travels with My Aunt
4
1
«Գաղթականներ» / Utvandrarna
4
0
«Սաունդեր» / Sounder
4
0
«Խաղ դուրս թռչելու վրա» / Sleuth
4
0
«Թիթեռներն ազատ են» / Butterflies Are Free
3
1
«Ձերբազատություն» / Deliverance
3
0
«Երիտասարդ Ուինսթոնը» / Young Winston
3
0

Հաղթողներ և թեկնածուներ[խմբագրել]

Հաղթողներն ընդգծված են թավատառ տեքստով.

Անվանակարգեր Հաղթողներ և թեկնածուներ
Լավագույն ֆիլմ «Կնքահայրը» / The Godfather (պրոդյուսեր Ալբերտ Ս. Ռադդի)
«Կաբարե» / Cabaret (պրոդյուսեր՝ Սայ Ֆոյեր)
«Ձերբազատություն» / Deliverance (պրոդյուսեր՝ Ջոն Բուրմեն)
«Գաղթականներ» / Utvandrarna (պրոդյուսեր՝ Բենգթ Ֆորսլունդ)
«Սաունդեր» / Sounder (պրոդյուսեր՝ Ռոբերտ Բ. Ռադնից)
Լավագույն ռեժիսոր Բոբ Ֆոսս  - «Կաբարե» / Cabaret
Ջոն Բուրմեն  - «Ձերբազատություն» / Deliverance
Յան Թրուել  - «Գաղթականներ» / Utvandrarna
Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա - «Կնքահայրը» / The Godfather
Ջոզեֆ Լ. Մանքեվիչ - «Խաղ դուրս թռչելու վրա» / Sleuth
Լավագույն դերասան Մառլոն Բրանդո (հրաժարվել էր մրցանակից)  - «Կնքահայրը» (Վիտո Կոռլեոնեի դերի համար)
Մայքլ Քեյն  - «Խաղ դուրս թռչելու վրա» (Մայլո Տինդլի դերի համար)
Լոուրենս Օլիվիե  - «Խաղ դուրս թռչելու վրա» (Էնդրյու Ուայքի դերի համար)
Պիտեր Օ'Թուլ - «Իշխող դասակարգ» (Ջեք Առնոլդ Ալեքսանդր Տանկրեդ Գյորնիի դերի համար)
Փոլ Ուինֆիլդ - «Սաունդեր» (Նայտան Լի Մորգանի դերի համար)
Լավագույն դերասանուհի Լայզա Մինելլի  - «Կաբարե» (Սալլի Բոուլզի դերի համար)
Դայանա Ռոսս  - «Լեդին երգում է բլյուզ» (Բիլլի Հոլիդեյի դերի համար)
Մեգգի Սմիթ - «Ճանապարհորդություն մորաքրոջս հետ» (Աուգուստա Բերթրամի դերի համար)
Սիսելի Թայսոն - «Սաունդեր» (Ռեբեկկա Մորգանի դերի համար)
Լիվ Ուլման - «Գաղթականներ» (Կրիստինա Նիլսոնի դերի համար)
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջոել Գրեյ  - «Կաբարե» (կոնֆերանսյեի դերի համար)
Էդդի Ալբերտ  - «Սրտեր կոտրողը» (միսթեր Կորկորանի դերի համար)
Ջեյմս Կան - «Կնքահայրը» (Սանտինո «Սոննի» Կոռլեոնեի դերի համար)
Ռոբերտ Դյուվալ - «Կնքահայրը» (Թոմ Հեգենի դերի համար)
Ալ Պաչինո - «Կնքահայրը» (Մայքլ Կոռլեոնեի դերի համար)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Այլին Հեքարթ  - «Թիթեռներն ազատ են» (Միսսիս Բեյքերի դերի համար)
Ջիննի Բերլին  - «Սրտեր կոտրողը» (Լայլա Քոլոդնայի դերի համար)
Ջերալդինա Փեյջ - «Փիթը և Թիլլին» (Հերտրուդի դերի համար)
Սյուզան Թայրելլ - «Ճարպային քաղաք» (Օմայի դերի համար)
Շելլի Ուինթերս - «Պոսեյդոնի արկածները» (Բելլ Ռոզենի դերի համար)
Լավագույն օրիգինալ սցենար Ջերեմի Լարներ  - «Թեկնածու»
Լուիս Բունյուել և Ժան-Քլոդ Կարյեր  - «Բուրժուազիայի համեստ հմայքը»
Թերենս Մաքլոյ, Քրիս Քլարկ և Սյուզաննա դե Պասս - «Լեդին երգում է բլյուզ (ֆիլմ)Լեդին երգում է բլյուզ»
Լուի Մալ - «Սրտի մեղք»
Կարլ Ֆորման - «Երիտասարդ Ուինսթոն»
Լավագույն ադապտացված սցենար Մարիո Պյուզո և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա  - «Կնքահայրը» (Մարիո Պյուզոյի համանուն ստեղծագործությամբ)
Ջեյ Փրեսսոն Ալլեն  - «Կաբարե» (համանուն մյուզիկլի հիման վրա)
Յան Թրուել և Բենգ Ֆորսլունդ - «Գաղթականներ» (Վիլհելմ Մուբերգի վեպերի շարքով)
Ջուլիուս Ջ. Էփշթեյն - «Փիթը և Թիլլին» (Փիթեր դե Ֆրիզի պատմվածքով)
Լոնն Էլդեր 3-րդ - «Սաունդեր» (Ուիլյամ Հ. Արմսթրոնգի համանուն ստեղծագործությամբ)
Լավագույն օտարալեզու ֆիլմ Ֆրանսիա Ֆրանսիա «Բուրժուազիայի համեստ հմայքը» / ֆր.՝ Le Charme discret de la bourgeoisie (ռեժիսոր՝ Լուիս Բունյուել)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» / ռուս.՝ А зори здесь тихие (ռեժիսոր՝ Ստանիսլավ Ռոստոցկի)
Իսրայել Իսրայել «Ես սիրում եմ քեզ Ռոզա» / եբր.՝ אני אוהב אותך רוזה‎ (ռեժիսոր՝ Մոշե Միզրախի)
Իսպանիա Իսպանիա «Իմ հիանալի սինյորիտա» / իսպ.՝ Mi querida señorita (ռեժիսոր՝ Խայմե դե Արմինյան)
Շվեդիա Շվեդիա «Բնակվողները» / շվեդ.՝ Nybyggarna (ռեժիսոր՝ Յան Թրուել)
Լավագույն երաժշտություն Չառլի Չապլին, Ռայմոնդ Ռաշ և Լարի Ռասսելլ - «Բեմի լույսերը»
Ջոն Ուիլյամս - «Կերպարներ (ֆիլմ)»
Բադդի Բեյքեր - «Նապոլեոնը և Սամանտան»
Ջոն Ուիլյամս - «Պոսեյդոնի արկածները»
Ջոն Էդիսսոն - «Խաղ դուրս թռչելու վրա»
Նինո Ռոտա - «Կնքահայրը»
Լավագույն երաժշտություն
Երգերի գրառումը ֆիլմի համար,
պարտիտուրայի ադապտացիան
Ռալֆ Բյորնս (պարտիտուրայի ադապտացիան), «Կաբարե»
Ջիլ Ասքի (պարտիտուրայի ադապտացիան), «Լեդին երգում է բլյուզ»
Լոուրենս Ռոզենթալ (պարտիտուրայի ադապտացիան), «Մարդ Լա Մանչայից»
Լավագույն երգ The Morning After - «Պոսեյդոնի արկածները» - Էլ Քեշ և Ջոել Հյորշհորն (երաժշտությունը և բառերը)
• Ben - «Բեն» - Ուոլթեր Շարֆ (երաժշտությունը), Դոն Բլեք (բառերը)
• Come Follow, Follow Me - «Փոքրիկ տապանը» - Ֆրեդ Կարլին (երաժշտությունը), Մարշա Կարլին (բառերը)
• Marmalade, Molasses & Honey - «Դատավոր Ռոյ Բինի կյանքն ու ժամանակները» - Մորիս Ժառ (երաժշտությունը), Մերիլին և Ալան Բերգման (բառերը)
• Strange Are the Ways of Love - «Խորթ մայր» - Սեմմի Ֆեյն (երաժշտությունը), Փոլ Ֆրենսիս Ուեբսթեր (բառերը)
Լավագույն մոնտաժ Դեվիդ Բրեզերթոն - «Կաբարե»
Թոմ Փրիսթլի - «Ձերբազատություն»
Ուիլյամ Ռայնոլդս, Փիթեր Ցիններ - «Կնքահայրը»
Ֆրենկ Փ. Քելլեր, Ֆրենկ Ու. Բերգեր - «Գողացված քարը»
Հարոլդ Ֆ. Կրեսս - «Պոսեյդոնի արկածները»
Լավագույն օպերատորական գործ Ջեֆրի Անսուորթ - «Կաբարե»
Չարլզ Լենգ - «Թիթեռներն ազատ են»
Հարոլդ Է. Սթայն - «Պոսեյդոնի արկածները»
Հարրի Սթրենդլինգ կրտսեր - «1776»
Դուգլաս Սլոքոմ - «Ճանապարհորդություն մորաքրոջս հետ»
Լավագույն բեմադրող նկարիչ
դեկորացիաների նկարիչ
Ռոլֆ Ցեետբաուեր, Գանս Յուրգեն Կիբակ (բեմադրողներ), Հերբերթ Շթրաբել (դեկորատոր)  - «Կաբարե»
Կարլ Անդերսոն (բեմադրող), Ռեգ Ալլեն (դեկորատոր)  - «Լեդին երգում է բլյուզ»
Ուիլյամ Ջ. Կրեբեր (բեմադրող), Ռաֆայել Բրեթոն (դեկորատոր), «Պոսեյդոնի արկածները»
Ջոն Բոքս, Հիլ Փորոնդո (բեմադրողներ), Ռոբերթ Լեյնգ (դեկորատոր), «Ճանապարհորդություն մորաքրոջս հետ»
Ջեֆրի Դրեյք, Դոնալդ Մ. Էշթոն, Ջոն Գրեյսմարկ, Ուիլյամ Հատչինսոն (բեմադրողներ), Փիթեր Ջեյմս (դեկորատոր), «Երիտասարդ Ուինսթոնը»
Լավագույն հանդերձային դիզայն Էնթոնի Փաուելլ  - «Ճանապարհորդություն մորաքրոջս հետ»
Աննա Հիլ Ջոնսթոն  - «Կնքահայրը»
Բոբ Մաքի, Ռեյ Ագայան և Նորմա Քոհ - «Լեդին երգում է բլյուզ»
Փոլ Զաստուպնեվիչ - «Պոսեյդոնի արկածները»
Էնթոնի Մենդելսոն - «Երիտասարդ Ուինսթոնը»
Լավագույն հնչունավորում Ռոբերթ Քնադսոն, Դեվիդ Հիլդյարդ  - «Կաբարե»
Արթուր Պիանտադոսի, Չարլզ Թ. Նայթ  - «Թիթեռներն ազատ են»
Ռիչարդ Փորթման, Ջին Ս. Կանտամեսսա - «Թեկնածու»
Չարլզ Գրենսբեյչ, Ռիչարդ Փորթման, Կրիստոֆեր Նյուման - «Կնքահայրը»
Թեոդոր Սոդերբերգ, Հերման Լյուիս - «Պոսեյդոնի արկածները»
Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ • Մարջո / Marjoe (պրոդյուսերներ Հովարդ Սմիթ և Սարա Քերնոկան)
Գազաններ / Bij de beesten af (պրոդյուսեր՝ Բերթ Հանստրա)
Մալքոլմ X / Malcolm X (պրոդյուսերներ՝ Մարվին Վորֆ և Առնոլդ Փերլ)
Մենսոն / Manson (պրոդյուսերներ՝ Ռոբերթ Հենդրիքսոն և Լոուրենս Մերրիք)
Լուռ հեղափոխությունը / The Silent Revolution (պրոդյուսեր՝ Էքհարթ Մանք)
Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ Այս փոքրիկ աշխարհը / Deze kleine wereld (պրոդյուսերներ՝ Չարլզ Գուգենոթ վան դեր Լինդեն և Մարթինա Գուգենոթ վան դեր Լինդեն)
Անձրևային եղանակ Հոնդերթվասսերում / (պրոդյուսեր՝ Փեթեր Շամունի)
Կ-Զ / K-Z (պրոդյուսեր՝ Ջորդանո Թրեվես)
Չի վաճառվում / Selling Out (պրոդյուսեր՝ Թադեուշ Յավորսկի)
Ավտոմոբիլային երթևեկություն / The Tide of Traffic (պրոդյուսեր՝ Համֆրի Սվինգլեր)
Լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ Նորման Ռոքուելլի աշխարհը... Ամերիկյան երազանք / Norman Rockwell's World... An American Dream (պրոդյուսեր՝ Ռիչարդ Բարքլի)
Գորտի պատմություն / Frog Story (պրոդյուսերներ՝ Ռոն Սեթլոֆ և Ռեյնոլդ Գիդեոն)
Ինդիվիդուալ / Solo (պրոդյուսեր՝ Դեվիդ Ադամս)
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ Սուրբ ծննդյան երգ / A Christmas Carol (պրոդյուսեր՝ Ռիչարդ Ուիլյամս)
Նորից դեպի Կամա Սուտրա / Kama Sutra Rides Again (պրոդյուսեր Բոբ Հոդֆրի)
Տուկ-տուկ / Tup Tup (պրոդյուսեր՝ Նեդելկո Գրադիչ)

Հատուկ մրցանակներ[խմբագրել]

  • Մրցանակ ազատ ձեռքբերումների համար - Լ.Բ. Էբբոթ և Ա.Դ. Ֆլաուերս - «Պոսեյդոնի արկածները» - վիզուալ էֆեկտների համար
  • Մրցանակ նշանավոր ձեռքբերումների համար կինեմատոգրաֆում (Պատվավոր Օսկար).
  • Չարլզ Ս. Բորեն
  • Էդվարդ Հ. Ռոբինսոն (պարգևատրված է հետմահու)

Գիտատեխնիկական մրցանակներ[խմբագրել]

  • II դասակարգ. գիտա-տեխնիկական մրցանակներ.
  • Ջոզեֆ Է. Բլուֆ , էլեկտրոնային լուսանկարնչության և պատկերը տեսաժապավենից կինոժապավենի անցկացնելու ոլորտում հետազոտությունների և աշխատատությունների համար։
  • Էդվարդ Հ. Ռեյհարդ, Հովարդ Թ. Լազար, Էդվարդ Էֆրոն, Կինոֆիլմի տպագրության վերահսկման համար, համակարգչային լուսային փականով համակարգի նախագծման համար։
  • Panavision, Inc — Պանաֆլեքս (անգլ.՝ Panaflex) կինոխցիկի նախագծման և ստեղծման համար։
  • III դասակարգ. տեխնիկական ձեռքբերումների մրցանակ.
  • Photo Research Division of Kollmorgen Corp., PSC Technology Inc., Acme Products Division — կինոֆիլմի տպիչների համար Spectra Film Gate Photometer ստեղծելու համար։
  • Carter Equipment Co., Inc., Ramtronics — կինոֆիլմի տպիչների համար Ramtronics լուսային փականով լուսաչափի ստեղծելու համար:
  • Դեվիդ Դեգենքոլբ, Հարրի Լարսոն, Մանֆրեդ Միհելսոն, Ֆրեդ Սքոբի (DeLuxe General Inc.) — համակարգչային կինոֆիլմերի տպիչների և ընթագքը վերահսկող համակարգի մշակելու համար։
  • Ժիրո Մուհայի, Ռյուշո Հիրոուս (Canon, Inc.), Ուիլթոն Ռ. Հոլմ (AMPTP Motion Picture and Television Research Center) — կինոֆիլմի լուսանկարչության համար Canon Macro Zoom Lens ոսպնապակի մշակելու համար։
  • Ֆիլիպ Վ. Փալմքուիսթ, Լեոնարդ Լ. Օլսոն (3M Company), Ֆրենկ Փ. Կլարկ (AMPTP Motion Picture and Television Research Center) — գունավոր կինոֆիլմերում նկարահանման համար նախատեսված Նեքստել (անգլ.՝ Nextel) կեղծ արյան ստեղծման համար։
  • Է. Հ. Գեյսլեր, Ջ. Մ. Բերգրեն (Wil-Kin Inc.) — Ultra-Vision Motion Picture Theater Projection System համակարգի ստեղծելու համար:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Մառլոն Բրանդոն, որը հաղթող ճանաչվեց լավագույն դերասան անվանակարգում՝ «Կնքահայրը» ֆիլմի համար, հրաժարվեց մրցանակից։ Իր փոխարեն նա բեմ ուղարկեց մի հնդկական ազգային հագուստ հագած երիտասարդ կնոջ։ Վերջինս ներկայացավ որպես Փոքրիկ Պերուի բնակիչ։ Նա մի էմոցիոնալ ճառ կարդաց Բրանդոյի անունից, որում դերասանը քննադատում էր այն, թե ինչպես են ամերիկյան կինոյում ներկայացված Ամերիկայի արմատական ժողովուրդները (հնդիկները)։ Փոքր հետաքննությունը ցույց տվեց, որ այդ երիտասարդ կինը ամենևին էլ Փոքրիկ Պերուի բնակիչ չէր, այլ սկսնակ դերասանուհի, Բրանդոյի ընկերուհին[4]։
  • «Կնքահայրը» ֆիլմի միանգամից երեք դերակատարներ՝ Ալ Պաչինոն, Ռոբերտ Դյուվալն ու Ջեյմս Կանը, թեկնածության էին առաջադրվել երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում[5]։
  • Գրող Մարիո Պյուզոն, որը հաղթող ճանաչվեց լավագույն ադապտացված սցենար անվանակարգում՝ «Կնքահայրը» ֆիլմի համար, չէր կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը։ Իր փոխարեն, մրցանակը ստացավ Պյուզոյի աղջիկը՝ Էնն Պյուզոն։
  • «Կնքահայրը» ֆիլմը հեռացվել էր լավագույն երաժշտություն անվանակարգի թեկնածուներից, երբ պարզվեց, որ սաունդթրեքի երաժշտական թեմաներից մեկը, նախկինում հնչել էր «Ֆորտունելլա» (1958) ֆիլմում[6]։
  • Չառլի Չապլինի Բեմի լույսերը ֆիլմը, որը հաղթանակ տարավ լավագույն երաժշտություն անվանակարգում, նկարահանվել էր դեռ 1952 թվականին, սակայն մինչև 1972 թվականը չէր ցուցադրվել ԱՄՆ-ում։ Այդպիսով ֆիլմը Օսկարի արժանացավ, նկարահանումից միայն քսան տարի անց, սահմանելով լիովին ռեկորդ[7]։
  • Դերասան Էդվարդ Հ. Ռոբինսոնը, մահացել էր մրցանակաբաշխությունից երկու ամիս առաջ։ Նրան հատուկ մրցանակը, ստացավ Ռոբինսոնի այրին՝ Ջեյն Ռոբինսոնը[8]։
  • Առաջին անգամ, դերասանական թեկնածուների մեջ առկա էին երեք սևամորթներ. Փոլ Ուինֆիլդը՝ «Սաունդեր» ֆիլմի գլխավոր դերակատարը, Սիսել Թայսոնը՝ նույն ֆիլմի գլխավոր կանացի դերակատարը, և Դայանա Ռոսսը՝ «Լեդին երգում է բլյուզ»։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «45th Academy Awards»։ Kevin Rogers։ http://timelines.com/1973/3/27/45th-academy-awards։ Վերցված է 2012.06.08։  (անգլերեն)
  2. «1973 Oscars - Winners and Nominees»։ popculturemadness.com։ http://www.popculturemadness.com/Trivia/Oscars/Top-1973-O.html։ Վերցված է 2012.06.08։  (անգլերեն)
  3. «Oscar ceremony dates and locations»։ oscarworld.net։ http://www.oscarworld.net/ow.asp?P=8&C=27։ Վերցված է 2012.06.08։  (անգլերեն)
  4. «Кинопремия Оскар 1973»։ kinofilmi.info։ http://kinofilmi.info/publ/kinopremii_i_nagrady/oskar/1973/38-1-0-1016։ Վերցված է 2012.06.12։  (ռուսերեն)
  5. «Премия Окар 1973: номинанты и победителеи»։ kinonews.ru։ http://oscar.kinonews.ru/1973/։ Վերցված է 2012.06.12։  (ռուսերեն)
  6. «Крестный отец»։ krestniy-otec.ru։ http://krestniy-otec.ru/։ Վերցված է 2012.06.12։  (ռուսերեն)
  7. «Фильмы Чарльза Чаплина - Огни рампы»։ narod.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-07-11-ին։ http://archive.is/aWXD։ Վերցված է 2012.06.12։  (ռուսերեն)
  8. «Эдвард Г. Робинсон»։ academic.ru։ http://dic.academic.ru/dic.nsf/enc_cinema/16052/%D0%A0%D0%9E%D0%91%D0%98%D0%9D%D0%A1%D0%9E%D0%9D։ Վերցված է 2012.06.12։  (ռուսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել]