Բեմի լույսերը
| Բեմի լույսերը Limelight |
|
| Ժանր | դրամա մելոդրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1952 |
| Պրեմիերա | հոկտեմբերի 16, 1952 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Չառլի Չապլին |
| Պրոդյուսեր | Չառլի Չապլին |
| Սցենարիստ(ներ) | Չառլի Չապլին |
| Դերակատարներ | Չառլի Չապլին Քլեռ Բլում |
| Օպերատոր | Կառլ Սթրասս |
| Երաժշտություն | Չառլի Չապլին |
| Մոնտաժ | Ջո Ինգե |
| Ընկերություն | Celebrated Productions |
| Տևողություն | 137 րոպե |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0044837 |
«Բեմի լույսերը» (անգլ.՝ Limelight), Չառլի Չապլինի գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1952 թվականին: Չապլինի հայտնի ֆիլմերից մեկն է: Առաջին անգամ ցուցադրվել է 1952 թվականի հոկտեմբերի 16-ին, Լոնդոնում: Գաղափարախոս տրագիկոմեդիա ծաղրածուի և բալերինայի մասին: Ֆիլմի կարգախոսն է՝ «Գլուխգործոց, ծիծաղ և արցունքներ, կատակերգության վարպետից»: «Բեմի լույսերը» ներկայացվել էր Օսկար մրցանակի, սակայն միայն քսան տարի անց արժանացավ նրան, սահմանելով լիովին ռեկորդ:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի գործողությունը սկսվում է 1914 թվականի գարնանից:
Մեծ տարիքի նախկին ծաղրածուն՝ Կալվեռո անունով, պատահականորեն փրկում է իր հարևանուհու, մի երիտասարդ աղջկա կյանքը, որը ցանկանում էր ինքնասպան լիներ, թունավորվելով գազի միջոցով: Կալվեռոն աղջկան իր վարձած բնակարան է տանում, որպեսզի աղջկա սենյակի վարձատերը, չիմանար ահավոր դեպքի մասին: Աղջիկն ասում է, որ իր անունը Թերրի է, և նա բալերինա է, սակայն հիմա նա պարալիզացված է և չի կարող քայլել: Կալվեռոն բժշկի է դիմում, որը տեղեկացնում է, որ Թերրիի պարալիզացումը պարզապես նյարդայն համակարգի խախտման պաճտառով է առաջացել և որոշ ժամանկից, Թերրին կկարողանա ոտքի կանգնել:
Ծաղրածու Կալվեռոն սկսում է ջանաբար խնամել Թերրիին: Նա կյանքի խորիմաստ դասեր է տալիս, ամբողջովին կյանքից հուսահատված բալերինային: Աղջկա մեջ ծաղրածուն լավատեսություն է լցնում և օր օրի բարձրացնում նրա տրամադրությունը: Որոշ ժամանակ անց, Թերրին ոտքի է կանգնում:
Կալվեռոն նախկինում մի հանրահայտ ու հաջողակ ծաղրածու-դերասան էր եղել, որը հետո կորցրել էր իր աշխուժությունն ու հետևամաբար՝ աշխատանքը: Միաժամանակ Թերրիին խնամելով, նա փորձում է դարձյալ բեմ բարձրնալ և ծիծաղեցնել հանդիսատեսներին, ինչպես նախկինում, սակայն ամեն ինչ ապարդյուն: Այդ ամենից նա նույնպես հուսահատվում է:
Իսկ Թերրին, ընդհակառակը՝ ապաքինվելուց հետո դարձյալ բեմ է բարձրանում և հայտնի բարելինա դառնում: Հիմա նա է փորձում հուսահատությունից հանել, ծաղրածու Կալվեռոյին, որը թախծում է իր հին տաղանդի, ժպտացող հանդիսատեսների, փառքի մասին, սակայն միաժամանակ, ամեն ինչում օգնում է Թերրիին: Վերջինս գնահատելով Կալվեռոյի վերաբերմունքը, սիրահարվում է իրեն, և իր ամուսնանալու ցանկությունը հայտնում ծաղրածուին: Կալվեռոն դա անհեթեթ հիմարություն է համարում, իրենց տարիքի մեջ ընկած, մեծ տարբերության պաճտառով: Նա Թերրիին ամեն ինչ վերանայելու առիթ տալու համար, հեռանում է տնից և փողոցային երաժիշտների հետ, գումար աշխատում:
Շուտով Կալվեռոյին գտնում են հին աշխատակիցներն ու ընկերները և համոզում իրեն, հանդես գալ այն ներկայացման մեջ, որտեղ մասնակցություն է ունենում նաև Թերրին: Վերջինս արդեն հանդիպել է իր հին ծանոթին, մի երիտասարդ կոմպոզիտորին՝ Նեվիլլ անունով, որի հետ ընկերություն է անում: Հիմա Կալվեռոն պատճառ չի ունենա, խուսափել Թերրիի սիրուց:
Կալվեռոյի հին ընկերներից մեկը, որը թատրոնի ղեկավար է, հին ծաղրածույի համար հոբելյանական ելույթ է կազմակերպում: Կալվեռոն բեմ է դուրս գալիս, կատարելով իր հին ու նոր ներկայացումները: Այդ երեկո, նրան վերջապես հաջողվում է ծիծաղ առաջացնել հանդիսատեսների մոտ: Կատարվում է նրա երազանքը: Համարի վերջում, երբ Կալվեռոն, սցենարի համաձայն, ընկնում է թմբուկի մեջ, ինչից հետո, վարագույների ետևում, իր մոտ սրտի կաթված է սկսվում: Կալվեռոյին մահճակալին են պառկեցնում: Նա խնդրում է, որ իրեն բեմի մոտ տանեն, որպեսզի նա կարողանա վերջին անգամ տեսնել Թերրիի ելույթը: Դիտելով գեղեցիկ բալերինայի պարը, ծաղրածու Կալվեռոն մահանում է:
Դերերում [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Չառլի Չապլին | Կալվեռո |
| Քլեռ Բլում | Թերրի |
| Սիդնեյ Չապլին | Նեվիլլ |
| Նայջել Բրյուս | Փոստանտ |
| Բասթեռ Կիտոն | Կալվեռոյի գործընկեր |
| Նորման Լոյդ | Բոդալինք |
| Անդրե Էգլեվսկի | պարող |
| Մելիսսա Հեյդեն | բալերինա |
| Մառջորի Բենեթ | միսսիս Օլսոփ |
| Վիլլեռ Դրայդեն | Թերրիյի բժիշկ |
Մրցանակներ և անվանակարգեր [խմբագրել]
- 1953 թվական — «Բեմի լույսեր» ֆիլմն «Օսկար» մրցանակի է ներկայացվել՝ լավագույն օրիգինալ դրամատիկ սցենար անվանակարգում:
- 1953 — ներկայացվել է «BAFTA» մրցանակի՝ լավագույն ֆիլմ անվանակարգում:
- 1953 — արժանացել է «BAFTA»–ի՝ ամենախոստումնալից նոր կատարող անվանակարգում (Քլեռ Բլում):
- 1953 — արժանացել է Իտալիայի ազգային կինոլրագրողների սինդիկատի՝ «Արծաթե ժապավեն» մրցանակի, լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում:
- 1953 — արժանացել է «Օսկարի»՝ լավագույն օրիգինալ դրամատիկ սցենար անվանակարգում (Չառլի Չապլին, Ռեյ Ռաշ, Լարրի Ռասսելլ):
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- ԱՄՆ-ում ֆիլմն արգելվում էր ցուցադրել մինչև 1972 թվականը: 1973-ին՝ այն Օսկար մրցանակի արժանացավ, լավագույն երաժշտություն անվանակարգում, միայն քսան տարի անց, սահմանելով լիովին ռեկորդ:
- Ֆիլմը մասամբ կենսագրական է Չառլի Չապլինի համար: Օրինակ՝ Ֆիլմի գործողությունն իրականացվում է 1914 թվականին: Այդ տարի, Չապլինը նկարահանեց իր առաջին կարճամետրաժ ֆիլմը: Չապլինը ցուցադրում է իր երիտասարդության օրերը, երբ նա դերասան էր աշխատում մյուզիկ-հոլլլում և ապրում էր հանրակացարաններում: Չապլինի հայրը, ինչպես և Կալվեռոն, տառապում էր ալկոհոլիզմով և մահացել էր 37 տարեկան հասակում:
- Ֆիլմում Չապլինը շատ էր նկարահանել իր մոտիկ հարազատներին: Երաժիշտ Նեվիլլի դերում, հանդես էր գալիս Չապլինի հարազատ որդին՝ Սիդնեյ Չապլինը: Մյուս որդին՝ Չարլզ Չապլին կրտսերը, նկարահանվել էր պանտոնիամայի ոստիկանի դերում: Չապլինի փոքր երեխաները՝ Ջերալդին Չապլինը, Մայքլն ու Ջոզեֆինան նկարահանվել էին դրսի երեխաների դերում: Դերեր ստացան նույնիսկ Չապլինի խորթ եղբայրն՝ Ուիլեր Դրայդենն ու կինը՝ Ունա Օ'Նիլը: Վերջինիս և Չապլինի հարաբերությունները, հիշեցնում են ֆիլմի հերոսներ՝ Կալվեռոյի և Թերրիի հարաբերություննը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Բեմի լույսերը»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
|
|||||||||||||||||||