Գիշերվա ժամը մեկին
One A.M. |
 |
| Ժանր |
կատակերգություն |
| Երկիր |
ԱՄՆ |
| Թվական |
1916 |
| Պրեմիերա |
1916, օգոստոսի 7 |
| Լեզու |
տիտրերն անգլերեն |
| Ռեժիսոր |
Չարլի Չապլին |
| Պրոդյուսեր |
Չարլի Չապլին, Հենրի Փ. Քոլֆիլդ |
| Սցենարիստ(ներ) |
Չարլի Չապլին, Վինսենթ Բրայան, Մավերիք Թերելլ |
| Դերակատարներ |
Չարլի Չապլին, Ալբերթ Օսթին |
| Օպերատոր |
Ռոլանդ Թոթերո, Ուիլյամ Ս. Ֆոսթեր |
| Երաժշտություն |
Մայքլ Մորթիլլա |
| Մոնտաժ |
Չարլի Չապլին |
| Ընկերություն |
Mutual Film Corporation |
| Տևողություն |
20 րոպե |
| IMDb |
ID 0007145 |
| description |
Գիշերվա ժամը մեկին (անգլ.՝ One A.M., ուրիշ անվանումը՝ Solo), Չարլի Չապլինի դասական կատակերգական համր ֆիլմ, նկարահանված 1916 թվականին: Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1916 թվակաի օգոստոսի 7-ին, ԱՄՆ-ում: Նկարահանված է՝ Mutual Film Corporation կինոըկերությունում: Ֆիլմում բացի ինքնուրույն Չապլինից, համարյա չի հայտնվում է ոչ մի դերասան: Ֆիլմը ցուցադրում է Չապլինի տեխնիկական և դերասանական բարձր վարպետությունը:
Գլխավոր հերոսը՝ մի հարուստ ջենթելմեն է, որը հարբած վերադառնում է իր շքեղ տուն: Նա երկար ժամանակ, տանջվելով ու չարչարվելով, փորձում է առաջին հարկի սենյակներից, տեղափոխվել երկրորդ հարկի, իր ննջասենյակը: Իր ճանապարհին ամեն մի հանդիպած իրեր, առարկաներ, դառնում են նրա համար փորձություններ, որոնց պաճտառով նա չի կարողանում առաջ շարժվել: Դրանք են՝ պտտվող սեղանը, գորգը, արջի և աղվեսի կմախքները, վագրի մորթին, ժամացույցի մեծ ճոճանակը և այլն... Կահույքը ծուղակներ է առաջացնում հերոսի համար, որոնք նա հաղթահարում է մի քանի հնարքներով: Ամեն մի բարդ իրավիճակի ժամանակ, հերոսը աշխատում է չկորցնել ազնվական պահելաձևը: Հետո նա ոչ մի կերպ, չի կարողանում հարմարվել թռչկոտող մահճակալին, որի զսպանակները փչանում են: Արդյունքում նա իր տեղն է գտնում լողասենյակում, որտեղ և պառկում է քնելու:
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Միակ դերասանը, որը հայտնվում է ֆիլմում բացի Չապլինից, դա Ալբերթ Օսթինն է, որը հանդես է գալիս, հերոսին տուն բերող տաքսիստի դերում:
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
Չարլի Չապլինի ֆիլմեր |
|
| 1910-ականներ |
|
 |
|
| 1920-ականներ |
|
|
| 1930-ականներ |
|
|
| 1940-ականներ |
|
|
| 1950-ականներ |
|
|