Խաղաղ փողոցը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Խաղաղ փողոցը
Easy Street
Easy Street.jpg
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր կատակերգություն
Թվական 1917
Լեզու տիտրերն անգլերեն
Ռեժիսոր Չարլի Չապլին
Պրոդյուսեր Չարլի Չապլին, Հենրի Քոլվիլդ
Սցենարիստ Չարլի Չապլին, Վինսենթ Բրայան, Մավերիք Թերրելլ
Դերակատարներ Չարլի Չապլին, Էդնա Փյուրվիենս, Էրիկ Քեմպբելլ
Օպերատոր Ռոլանդ Թոտերո
Երաժշտություն Մայքլ Մորթիլլա
Մոնտաժ Չարլի Չապլին
Կինոընկերություն Lone Star Corporation
Տևողություն 20 րոպե
IMDb ID 0007880
Easy Street

«Խաղաղ փողոցը» (անգլ.՝ Easy Street), Չարլի Չապլինի կարճամետրաժ համր ֆիլմ, նկարահանված 1917 թվականին։ Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1917 թվականի հունվարի 22-ին, ԱՄՆ-ում։ Չապլինի առավել հանրահայտ կինկատակերգություններից է։

Սյուժե[խմբագրել]

Դրվագ ֆիլմից. Չարլին կռվում է ավազակի հետ

Թափառաջրջիկ Չառլին իմանում է, որ ոստիկանական բաժանմունքում նոր ոստիկան է պահանջվում։ Նա որոշում է գործի ընդունվել և հեշտությամբ ոստիկան է նշանակվում։ Դրանից հետո թափառաշրջիկը այցելում է իր մանկության փողոցը։ Այնտեղ տիրում են՝ աղքատությունը, ավազակությունը, հարբեցուղությունը և այլն...

Փողոցը բռնության է ենթարկում մի ահռելի ու գեր ավազակ, որը միանգամից հարձակվում է ոստիկան Չառլիի վրա։ Վերջինիս հաջողվում է ավազակին մյուս ոստիկանների ձեռքը հանձնել, սակայն շատ շուտով նա ծեծկռտուք է սկսում ոստիկանների հետ և փախչում է բաժանմունքից։ Նա միանգամից հարազատ փողոց է գնում և դարձյալ ընկնում է թափառաշրջիկի ետևից։ Այս անգամ Չառլիին ոմանք օգնում են, ոմանք էլ խանգարում։ Ի վերջո նա կարողանում է հաղթահարել ուժեղ ավազակին, և առևանգող ավազակների ձեռքից փրկել մի գեղեցիկ կնոջ։ Թափառաշրջիկը կարգ ու կանոն է հաստատում փողոցում ու հպարտանում է դրանով։

Դերերում[խմբագրել]

Դերակատար Դեր
Չարլի Չապլին թափառաշրջիկ/ոստիկան թափառաշրջիկ/ոստիկան
Էդնա Փյորվիենս առաքելության աշխատակցուհի առաքելության աշխատակցուհի
Էրիկ Քեմպբելլ ավազակ ավազակ
Շառլոտտա Մինո ավազակի կին ավազակի կին
Ալբերտ Օսթին քարոզող/ոստիկան քարոզող/ոստիկան
Լոյալ Անդերվուդ ընտանիքի հայր ընտանիքի հայր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • «Խաղաղ փողոցը» Չապլինի միակ ֆիլմն է, որի նկարահանումների ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար (չհաշված «Կրկես» ֆիլմում դեպքը, երբ կենդանին կծում է Չապլինին)։ Բոլոր հնարքները ֆիլմում, մանրամասնորեն բեմադրվել և փորձակվել են Չապլինի կողմից։ Սակայն տեսարանում, որտեղ թափառաշրջիկը փողոցային լապտերը հագցնում է ավազակի գլխին, որպեսզի թունավորի իրեն, լապտերի կափարիչը կորտվում է և մետաղի սուր մի կտոր ընկնում է Չապլինի քթի վրա։ Նրա քթին երկու կար են դնում։
  • Ֆիլմում՝ Չապլինի կերպարը կրում է բրիտանական ոստիկանի համազգեստ, ոչ թե ամերիկյան։ Այդ պատճառով ֆիլմի գործողության վայրը տեղափոխում են Անգլիա, որպեսզի Չապլինը չզրկվեր ամերիկյան հանդիսատեսի սիրուց։

Արտաքին հղումներ[խմբագրել]