Մըսյե Վերդու
| Մըսյե Վերդու Monsieur Verdoux |
|
Հուսահատված բանկիրը, ընտանիքը պահելու համար, զբաղվում է սպանություններով |
|
| Ժանր | քրեական տրագիկոմեդիա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1947 |
| Պրեմիերա | ապրիլի 11, 1947 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Չառլի Չապլին |
| Պրոդյուսեր | Չառլի Չապլին |
| Սցենարիստ(ներ) | Չառլի Չապլին Օրսոն ՈՒելլս |
| Դերակատարներ | Չառլի Չապլին Մարտա Ռեյ |
| Օպերատոր | Ռոլանդ Թոտերո Քուրտ Քուրանտ |
| Երաժշտություն | Չառլի Չապլին |
| Մոնտաժ | Վիլլարդ Նիկո |
| Ընկերություն | Charles Chaplin Productions |
| Տևողություն | 124 րոպե |
| Բյուջե | 2 մլն $ |
| Շահույթ | 60,634 $ ( |
| IMDb | ID 0039631 |
«Մըսյե Վերդու» (անգլերեն՝ Monsieur Verdoux) — Չառլի Չապլինի քրեական տրագիկոմեդիա: Ֆիլմի երկրորդ անվանումն է՝ «սպանությունների կատակերգություն»: Ֆիլմը նկարահանվել է 1947 թվականին: Առաջին անգամ ցուցադրվել է՝ 1947 թվականի ապրիլի 11-ին, ԱՄՆ-ում:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժե
Անրի Վերդուն շատ կրթված, բանիմաց, սրամիտ, կյանքի լավագույն տարիներն ապրած՝ ֆրանսիացի ջենթլմեն է: Նա երեսուն տարի ազնիվ ու արդար ձևով աշխատել է մի բանկում: Սակայն առաջին աշխարհամարտի ու Մեծ Ճգնաժամի տարիներին, Վերդուն շատ ցավալի ձևով կորցրել է աշխատանքը: Անդամալույծ կնոջն ու որդուն գումարով ապահովելու համար, նա սկսում է զբաղվել կեղտոտ բիզնեսով: Վերդուն հմայում է տարբեր հարուստ ու միայնակ կանանց և ամուսնանում իրենց հետ: Նա ճանապարհորդում է ամբողջ երկրով ու փոխելով անունը և անձնագրերը, նոր կանանց է ձեռք բերում: Կանանց ձեռքից նա առնում է ամբողջ կարողությունն, իսկ հետո հեշտ ու հանգիստ սպանում նրանց: Այդպիսով Անրի Վերդուն դառնում է հանճարեղ մոլագար, որը կեղտոտ գումարը բերում է ընտանիք: Նրա միակ սիրելի կինն ու որդին չեն էլ կասկածում, որ ընտանիքի հայրը մի քանի կին է պահում և իրականում, սովորական գործնական բիզնեսով չի զբաղվում: Մի օր Վերդուն ստիպված նույնիսկ ոստիկանի է սպանում, որը ցանկանում է ձերբակալել մոլագարին: Սակայն այդպիսի կյանքը հավետ չի տևում: Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով, Վերդուն սնանկանում է: Իր կինն ու որդին վախճանվում են, և Վերդուն վերջնականապես հուսահատվում և հոգեպես կոտրվում է: Ոստիկանները դուրս են գալիս մոլագարի հետքի վրա: Վերջինս ինքնակամ հանձնում է և ձերբակալվում: Դատարանը որոշում է կայացնում մահապատժի ենթարկել մեղավորին: Ֆիլմն ավարտվում է Անրի Վերդույի քայլերով դեպի գիլյոտին:
[խմբագրել] Դերերում
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Չառլի Չապլին | Անրի Վերդու |
| Ադա Մեյ | Անետտ |
| Մարտա Ռեյ | Անաբելլա Բոնյոր |
| Իսոբել Էլսոմ | Մարի Գրոսնե |
| Մեդի Քորրելլ | Մոնա Վերդու |
| Ռոբերտ Լյուիս | Մորիս Բոթթելլո |
| Էլլիսոն Րոդդան | Փիթեր Վերդու |
| Օդրի Բեթս | Մարտա Բոթթելլո |
[խմբագրել] Մրցանակներ և անվանակարգեր
- 1947 թվական — «Մըսյե Վերդու» ֆիլմն, արժանացել է լավագույն ֆիլմ մրցանակի՝ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի կողմից:
- 1948 թվական — ֆիլմն Օսկար մրցանակի է ներկայացվել՝ լավագույն սցենար անվանակարգում:
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- Սկզբում՝ «Մըսյե Վերդու» ֆիլմը պետք է նկարահաներ Օրսոն Ուելլսը, իսկ Չառլի Չապլինը պետք է միայն խաղար ֆիլմում: Սակայն հետո՝ Չապլինը հայտարարեց, որ երբեք չի նկարահանվել ֆիլմերում, որոնք ուրիշն է բեմադրել և այդպես էլ կշարունակի: Ինչից հետո նա Ուելլսից գնեց ֆիլմի սցենարն ու մի քիչ փոփոխեց այն: Վերնագրերում գրվեց, որ սցենարը Չապլինինն է, իսկ Ուելլսը ընդամենը գաղափարի հեղինակն է: Դրանից հետո՝ Օրսոն Ուելլսն ասում է, որ սցենարում մեծամասամբ իր գրածն է մնացել, սակայն նա միևնույն է դեմ չէ, քանի որ դա իր ամենաանհաջող սցենարն է:
- Անրի Վերդույի կերպարը ստեղծված է իրական փաստերի հիման վրա: Ֆիլմում օգտագործվել է հայտնի մոլագար՝ Անրի Լանդրյուի (1869—1922) իրական պատմությունը, որի մականունը «Կապույտ մորուք» էր:
- Մըսյե Վերդուն մեջբերում է եպիսկոպոս Բեյբլի Փորթեուսի (1731—1808) հայտնի խոսքերը. «Մեկ սպանությունը դարձնում է ձեզ հանցագործ, միլիոնների սպանությունը՝ հերոս»:
- 1948 թվականին, ֆիլմի պրոդյուսերների դեմ դատարան է դիմել, բանկի մի ծառայող՝ Անրի Վերդու անունով:
- Հայտնի իսպանացի ռեժիսոր՝ Լուիս Բունյուելը, անվանել է «Մըսյե Վերդուն» որպես Չապլինի լավագույն ֆիլմերից մեկը:
- ԱՄՆ-ում՝ ֆիլմի թողարկումը արգելվել էր ցենզուրայի կողմից: Միայն լրացուցիչ մոնտաժից հետո, ցենզորները վերջ ի վերջո թույլ տվեցին թողարկել ֆիլմը:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- «Մըսյե Վերդու»(ռուս.) ֆիլմը «kinopoisk» կայքում:
- «Monsieur Verdoux»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
|
|||||