Փոքրիկը (ֆիլմ)
| Փոքրիկը The Kid |
|
| Ժանր | ընտանեկան տրագիկոմեդիա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1921 |
| Լեզու | անգլերեն, համր |
| Ռեժիսոր | Չառլի Չապլին |
| Պրոդյուսեր | Չառլի Չապլին |
| Սցենարիստ(ներ) | Չառլի Չապլին |
| Դերակատարներ | Չառլի Չապլին Էդնա Պերվիանս |
| Օպերատոր | Ռոլանդ Թոտերո |
| Երաժշտություն | Չառլի Չապլին (1971) |
| Մոնտաժ | Չառլի Չապլին |
| Ընկերություն | First National Warner Home Video |
| Տևողություն | 68 րոպե |
| Բյուջե | 250 000 դոլլար |
| Շահույթ | 2.5 միլիոն դոլլար |
| IMDb | ID 0012349 |
Փոքրիկը (անգլ.՝ The Kid), ամերիկյան համր ֆիլմ նկարահանված 1921 թվականին, Չառլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը:
Սյուժեն[խմբագրել]
Ֆիլմը սկսվում է տեսարանով, որտեղ միայնակ աղքատ մայրը (Էդնա Պերվիանս) թողնում է նորածին երեխային հարուստ ընտանիքի մեքենայի մեջ հույս ունենալով, որ երեխան կմեծանա բարեկեցիկ ընտանիքում: Սակայն մեքենան գողանում են երկու ավազակ, հայտնաբերելով երեխային ետևի նստարանում, նրանք երեխային թողնում են լվացքատների բակերից մեկի հետնախորշերում:
Այնտեղ բնակվող թափառաշրջիկը (Չառլի Չապլին) պատահաբար գտնում է երեխային և որոշում է ազատվել նրանց թողնելով մեկ երեխայի մանկասայլակի մեջ, սակայն նրան դա չի հաջողվում: Վերջիվերջո թափառաշրջիկը որոշում է երեխային վերցնել իր հետ բնակվելու իր փոքիկ տանը: Անցնում է 4 տարի: Փոքրիկը (Ջեկի Կուգան) մեծանում է և օգնում նրան միասին գումար վաստակելու: Երեխան ապակիներ է կոտրում, իսկ իբր պատահաբար այդտեղ հայտնված թափառաշրջիկը վերանորոգում է դրանք: Այդպես շարունկավում է մինչև նրանց արարքը հասկանալով մի ոստիկան ցանկանում է ձերբակալել նրանց, սակայն նրանք խույս են տալիս ոստիկանից: Անընդհատ ոստիկաններից խուսափելը, բակի խուլիգանների հետ վեճերը, կիսաքաղց օրերը փոքրիկի և իր համար արդեն հայր դարձած թափառաշրջիկի համար դառնում են սովորական առօրյա
Մի անգամ երեխան հիվանդանում է, հրավիրված բժիշկը իմանում է, որ երեխան որբ է և հայտնում է այդ մասին քաղաքի վերադաս մարմիններին, և մի բարձաստիճան պաշտոնյա ոստիկանի ուղեկցությամբ բռնի ուժով է խլում են երեխային հայրացուից: Այնուամենայնիվ թափառաշրջիկին հաջողվում է ետ վերադարձնել երեխային, և նրանք երկուսով գիշերում են մի պանդոկում:
Այդ ժամանակ երեխայի իսկական մայրը, ով հայտնի դերասանուհի էր դարձել, թերթում հայտարարություն է տալիս իր կորցրած երեխայի մասին, խոստանալով գտնողին խոշոր դրամական պարգև: Թերթում կարդալով հայտարարությունը պանդոկի տերը գիշերը թաքուն երեխային վերցնում է և հանձնում մորը: Արթնանալով և ապարդյուն փնտրելով փոքրիկին թափառաշրջիկը հոգնած ննջում է իր փակ և ոստիկանության կողմից կնքված տան դռան առաջ: Երազում նա տեսնում է, իբր ինքը և փոքրիկը հայտնվել են երկնքում հրեշտակների աշխարհում: Նրան արթնացնում է իրեն արդեն ծանոթ ոստիկանը և տանում ոչ թե բանտ, ինչպես սպասում էր նա, այլ երեխայի և նրա մոր մոտ` մոր շքեղ առանձնատունը, որտեղ նրանք սկսում են ապրել երեքով:
Դերասաններ[խմբագրել]
- Չառլի Չապլին - թափառաշրջիկ
- Էդնա Պերվիանս - փոքրիկի մայր
- Ջեկի Կուգան (կրտսեր)- փոքրիկ
- Թոմ Ուիլսոն - ոստիկան
- Ջեկի Կուգան (ավագ) - գրպանահատ, հյուր, սատանա
- Հենրի Բերգման - գիշերային պանդոկի տեր
- Ալբերտ Օսթին - գող
- Չառլզ Ռեյսներ - մեծ եղբայր
- Էդիտ Ուիլսոն - սայլակով երեխայի մայր
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
- Փոքրիկի դերակատար Ջեկի Կուգանը դերասան Ջեկի Կուգանի որդին էր, և «First National» ստուդիան համապատասխան պայմանագիր էր կնքել Ջեկի Կուգան ավագի հետ, հնարավորություն տալով դրանով Չապլինին նկարահանել երեխային.
- Չառլի Չապլինը չափազանց պահանջկոտ էր իր ֆիլմերի հանդեպ, մասնավորապես «Փոքրիկը» ֆիլմի նկարահանված նյութերի միայն 2 % մասն է տեղ գտել հիմնական ֆիլմում, ինչը տվյալ ժամանակի կինեմատոգրաֆիայի համար անբնական երևույթ էր
- Ֆիլմի նկարահումները ավարտվել են 1920 թվականին, այն ժամանակ երբ Չապլինը բաժանվեց իր առաջին կնոջից` Միլդրեդ Հարրիսից, ով ուզում էր դատարանի միջոցով իրեն վերցնել նկարահված նյութերը, և Չապլինը ստիպված կինոստուդիայից տեղափոխել էր ժապավենները այլ քաղաք` ֆիլմի մոնտաժը վերջացնելու համար.
- «First National» կինոընկերությունը ցանկանում էր «Փոքրիկը» այսպես ասած «դիտարկել» որպես կարճամետրաժ ֆիլմ և վճարել Չապլինին նրա պահանջած գումարից 3 անգամ պակաս գումար` 500 000 դոլլար 1.5 միլիոն դոլլարի փոխարեն: Սակայն Չապլինը չի համաձայնվում և ստուդիային է հանձնում ֆիլմը միայն իր պահանջած գումարը ստանալուց հետո.
- «Փոքրիկը» 1921 թվականի 2-րդ շահութաբեր ֆիլմն է.
- 1971 թվականին Չապլինը վարձույթ թողարկեց ֆիլմի թարմացված տարբերակը հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ, որը նա գրել է էր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի մոտիվներով.
|
|||||||||||||||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոքրիկը (ֆիլմ) կատեգորիայում։ |