Կնքահայրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կնքահայր (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Կնքահայրը
The Godfather
398px-Godfather ver1.jpg
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր դրամա

գանգստերական ֆիլմ

Թվական 1972
Լեզու ագլերեն
Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
Պրոդյուսեր Ալբերտ Ռուդդի
Սցենարիստ Մարիո Պյուզո

Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա

Դերակատարներ Մառլոն Բրանդո

Ալ Պաչինո
Ջեյմս Կան
Ռոբերտ Դյուվալ
Դայան Քիթոն

Օպերատոր Գորդոն Ուիլլիս
Երաժշտություն Նինո Ռոտա
Կինոընկերություն Paramount Pictures
Տևողություն 176 րոպե
Բյուջե 6 000 000 դոլլար
Շահույթ 245 000 000 դոլլար
IMDb ID 0068646

Կնքահայրը։ 1972 թվականին Օսկար մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ և մի քանի անվանակարգերում ևս հաղթող ճանաչված, 24 այլ կինոմրցանակներ ստացած գանգստերական դրամա, որտեղ նկարագրված է Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմությունը։

Այն նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա (ռեժիսորն է՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան)։ Ֆիլմը համարվում է համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկը, ամենադիտվող ֆիլմերից է ամբողջ աշխարհում։ Դերասանների վարպետորեն կերտած հերոսները, ռեժիսորական ձեռագիրը, լարված սյուժեն, ֆիլմում հնչող հայտնի երաժշտությունը, հերոսների արդեն հայտնի դարձած շատ խոսքեր, երբեք չհնացող գանգստերական այս լեգենդար եռերգություն ֆիլմը դարձրել են իսկապես ամենասիրված ֆիլմերից մեկը աշխարհի շատ ժողովուրդների համար։

Կնքահայրը ունի երկու շարունակություն՝ Կնքահայրը 2 (1974) և Կնքահայրը 3 (1990

Դերասաններ[խմբագրել]

Հետարքիր փաստեր ֆիլմի մասին[խմբագրել]

  • Կնքահայրը ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Մառլոն Բրանդոն, ինքն է հեղինակը իր կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի։ Ասում են, որ նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում՝ երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար լրացուցիչ շորեր հագել, և կանգնելով հայելու առաջ արտասանել հետևալ խոսքերը, Սա այն է ինչ հարկավոր է.
  • Տարբեր դերերի համար քննարկվել են Ալեն Դելոնի, Ֆրենկ Սինատրայի, Ջեք Նիկոլսոնի, Դասթին Հոֆմանի, Ռոբերտ Ռեդֆորդի, Ուորեն Բիթիի, Լոուրենս Օլիվիեի, Բերտ Ռեյնոլդսի այլ դերասանների անուններ։
  • Ալ Պաչինոն այս ֆիլմում կատարել է իր առաջին դերը մեծ կինոյում, ընտրվելով տասնյակ արդեն իսկ կայացած դերասաններից, ընդ որում սկզբում ֆիլմի պրոդյուսերները չեն վստահել նրան տեսնելով նրա խաղը կինոհրապարակում.
  • Ֆիլմը ունեցել է ընդամենը 6 մլն դոլար բյուջե, սակայն նրա եկամուտները ամբողջ աշխարհում կազմում են մոտ 250 միլիոն դոլար։
  • Մառլոն Բրանդոն չի ներկայացել Օսկարի մրցանակաբաշխությանը ստանալու լավագույն դերասան անվանակարգում նվաճած Օսկարի իր արձանիկը։
  • Վիտո Կոռլեոնի համար որպես կերպար Մարիո Պյուզոն ընտրել է հայտնի գանգստեր և խոշոր մաֆիական պարագլուխ Կառլո Գամբինոյին.

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

Օսկար[խմբագրել]

1973 թվականի Օսկարի մրցանակաբաշխության հաղթող.

  1. Օսկար լավագույն ֆիլմի համար
  2. Օսկար լավագույն դերասանի համար /Մառլոն Բրանդո/
  3. Լավագույն հարմարեցված սցենար /Մարիո Պյուզո, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա/

Ներկայացված է եղել նաև.

  1. Օսկար լավագույն ռեժիսորի համար /Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա/
  2. Երկրորդ պլանի լավագույն դերասան /Ալ Պաչինո, Ջեյմս Կան, Ռոբերտ Դյուվալ/
  3. Լավագույն հանդերձներ
  4. Լավագույն ձայն
  5. Լավագույն մոնտաժ
  6. Լավագույն ֆիլմի համար գրված երաժշտություն /Նինո Ռոտա/

Ոսկե Գլոբուս[խմբագրել]

1973 թվականի Ոսկե Գլոբուս հաղթող անվակարգեր.

  1. Լավագույն ֆիլմ /դրամա/
  2. Լավագույն դերասան /Մառլոն Բրանդո/
  3. Լավագույն ռեժիսոր /Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա/
  4. Լավագույն սցենար /Մարիո Պյուզո, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա/
  5. Լավագույն ֆիլմի համար գրված երաժշտություն /Նինո Ռոտա/

Ներկայացված է եղել նաև

  1. Տղամարդու լավագույն դեր /Ալ Պաչինո/
  2. Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր /Ջեյմս Կան/

Ընդհանուր թվով 24 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 17-ի։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում առկա է ֆիլմից երկու մեջբերում.

  • 1-ին մասից Վիտո Կոռլեոնո - Ես պատրաստվում են նրան առաջարկ անել, որից նա չի կարող հրաժարվել
  • 2-րդ մասից Մայքլ Կոռլեոնե - Պահիր ընկերներիդ քո կողքին, իսկ թշնամիներին ավելի մոտիկ