Լիվ Ուլման
| Լիվ Ուլման | |
|---|---|
Լ. Ուլմանը 2008 թվականին |
|
| Բնագիր ԱԱՀ | Liv Johanne Ullmann |
| Ծնվել է` | դեկտեմբերի 16, 1938 |
| Ծնվելու վայր` | Տոկիո, Ճապոնիա |
| Քաղաքացիություն` | |
| Կրոն` | քրիստոնեություն |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Ակտիվ շրջան | 1957-ից սկսած |
| Ամուսին(ներ) | Գեպ Սթանգ (1960–1965), Դոնալդ Ռիչարդ Սաուդորես (1985–1995) |
| Երեխա(ներ) | Լինն Ուլման |
| Պարգևներ և մրցանակներ` | Ոսկե Գլոբուս |
| էջ IMDb-ում | ID 0880521 |
Լիվ Ուլման (նորվ. Liv Johanne Ullmann, դեկտեմբերի 16, 1938, Տոկիո, Ճապոնիա), նորվեգացի դերասանուհի, նաև ռեժիսոր և սցենարիստ: Համաշխահային ճանաչում է ձեռք բերել խաղալով շվեդ հռչակավոր ռեժիսոր Ինգմար Բերգմանի մի շարք ֆիլմերում:
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Լիվ Ուլմանը ծնվել է 1938 թվականին Տոկիոյում: Մանկությունն ու պատանեկությունը անց է կացրել Կանադայում, ապա դերասանական վարպետություն է սովորել Լոնդոնում, աշխատելով Ստավանգեր թատրոնում, իսկ ավելի ուշ Օսլոյի Ազգային թատրոնում:
Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1957 թվականից նորվեգական ու շվեդական ֆիլմերում, բայց ճանաչում նրան բերեց 1966 թ. Ինգմար Բերգմանի «Անհատ» ֆիլմում Էլիզաբեթ Ֆոգելի դերը: Այս ֆիլմից հետո նա նկարահանվեց Բերգմանի շատ ֆիլմերում: 1966 թվականի օգոստոսի 9-ին Ուլմանը Ինգմար Բերգմանից աղջիկ ունեցավ (չնայած ամուսնացած չէր նրա հետ)` Լինն Ուլման, ով դարձավ գրող և լրագրող:
Բացի Բերգմանի ֆիլմերում նկարահանվելուց Լիվ Ումանը նաև հաջողությամբ հանդես էր գալիս Բրոդվեյի բեմերում, խաղալով Հենրիկ Իբսենի պիեսների բեմադրություններում: 1977 թ. լույս տեսավ նրա ինքնակենսգրականը` «Փոխոփություն»: Ինգմար Բերգմանի հետ վերջին աշտանանքը դարձավ «Սարաբանդա» դրաման: Սկսած 1990-ական թթ. Լիվ Ուլմանը զբաղվում էր նաև ռեժիսորական աշխատանքներով:
2008 թվականին Լիվ Ուլմանը հրավիրվեց որպես Մոսկովյան երեսուներորդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ [1].
Ֆիլմագրություն [խմբագրել]
Ընդհանուր թվով Ուլմանը նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմերում, ևս 6 ֆիլմի ռեժիսոր է, 3 ֆիլմի համար գրել է սցենար: Առավել նշանավոր ֆիլմերից են`
- 1966 — Անհատը / Persona
- 1968 — Գայլի ժամը / Vargtimmen
- 1968 — Ամոթ / Skammen
- 1969 — Կիրք / En passion
- 1970 — Սառը քրտինք / Cold Sweat
- 1971 — Էմիգրանտները / Utvandrarna
- 1972 — Ուղարկվածները / Nybyggarna
- 1972 — Շշուկներ և ճիչեր / Viskningar Och Rop
- 1973 — 40 կարատ / 40 Carats
- 1973 — Տեսարաններ ամուսնական կյանքից / Scener ur ett äktenskap
- 1975 — Երեսով երեսին / Ansikte Mot Ansikte
- 1975 — Կախարդական ֆլեյտան / Trollflöjten
- 1977 — Օձի փոս / Das Schlangenei
- 1977 — Կամուրջը շատ հեռու է/ A Bridge Too Far
- 1978 — Աշնանային սոնատ / Höstsonaten
- 1989 — Վարդերի այգին / The Rose Garden
- 2003 — Սարաբանդա / Saraband