Հենրիկ Իբսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ibsen-by-Bergen.jpg

Հենրիկ Յուհան Իբսեն (նորվ. Henrik Johan Ibsen; 1828թ. մարտի 20, Շիեն1906թ. մայիսի 23, Օսլո), նորվեգացի դրամատուրգ, եվրոպական «նոր դրամայի» հիմնադիր, բանաստեղծ և հրապարակագիր: Հայտնի պիեսներից են՝ «Բրանդ» (1865, նորվ. Brand), «Պեր Գյունտ», «Կեսարը և Գալիլեացին», «Տիկնիկային տուն» (1879, (նորվ. Et dukkehjem, բեմադրվել է նաև «Նորա» անունով), «Ժողովրդի թշնամին» (1882 , նորվ. En folkefiende), «Վայրի բադը» (1884 , նորվ. Vildanden), «Կինը ծովից», «Հեդդա Գաբլեր» (1890, նորվ. Hedda Gabler), «Սոլնես շինարարը» (1892, Bygmester Solness) և այլն: