Հեդդա Գաբլերը առաջին հերթին իր հոր՝ գեներալ Գաբլերի դուստրն է, ով, ինչպես երևում է, ի տարբերություն իրեն շրջապատող մյուս տղամարդկանց, բացառիկ մարդ էր։ Նա ցանկանում էր նմանվել հորը։ Բայց կնոջ անազատությունը խանգարում է նրան ոչ միայն լայն սոցիալական իմաստով, այն ոլորտում, որն անգիտակցաբար ձգում էր նրան, բայց և անձնական կյանքում։ Հեդդան կարող էր ընտրել իր համար «Ձեռք մի՛ տուր ինձ» կարգախոսը։ Նա այն մարդկանցից է, ում համար անտանելի են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր «շփումները», նույնիսկ եթե խոսքը գնում է տղամարդու մասին, ում, ինչպես իրեն է թվում, սիրահարված է։ Այդ մարդը Էյլերտ Լևբորգն է, ով հայտնի հեղինակ է։ Ամեն երկրային բան նրա համար ստոր ու այլանդակ է։ Նրան հարկավոր է գեղեցկություն։ Նա փնտրում է հերոսի ով, իհարկե, չկա իրեն շրջապատող մեշչանական աշխարհում։ Դառնալով Թեսմանի կինը՝ նա ընկնում է ընտանեկան կյանքի թակարդը՝ հարազատներ, հյուրընկալություններ, հնարավոր հղիություն։ Բայց Հեդդան ողբերգական հերոսուհի է։ Համենայն դեպս, նրա ատելությունը ագրեսիվ-իրեղեն աշխարհի հանդեպ ողբերգական մասշտաբների է։ Նա վարվում է անտիկ դասական հերոսուհիներից մեկի՝ Մեդեայի նման։ Հեդդա Գաբլերը ավարտում է կյանքն ինքնասպանությամբ՝ սպանելով ոչ միայն իրեն, այլև դեռ չծնված զավակին։ Դա վրեժ է տղամարդկանց աշխարհից՝ կենտրոնացած Թեսմանի մեջ, ով բոլորովին Յասոն չէ, բայց վրեժը նրա համար նույնքան սարսափելի է, որքան զավակի մահը։ Բայց Հեդդան սպանում է նաև Լևբորտի «զավակին», ոչնչացնում է նրա ձեռագիրը՝ ստեղծված ուրիշ կնոջ՝ Թեայի հետ։ Ինքը՝ Լևբորգը, նրան անհասանելի է։ Այդ պատճառով ատրճանակներից մեկը (դետալ, որը չեխովյան ոճով մինչև պիեսի ավարտը ուղեկցում է Հեդդա Գաբլերին) նախատեսված է Լևբորգի համար, որպեսզի ինքնասպանություն գործի, որին նա չգնաց և զոհվեց պատահաբար։ Հեդդա Գաբլերը ավերում է ոչ միայն տղամարդկանց աշխարհը։ Իրական կանայք, ինչպիսին Թեան է՝ իր վախկոտ կանացիությամբ, փափուկ, գանգուր մազերով, ատելի են նրան համարյա ֆիզիկապես։ Իր մեջ էլ նրա համար անտանելի է կինը։ Նրան էլ ինքը սպանեց՝ օգտագործելով երկրորդ ատրճանակը։
Минский Н. М.Генрих Ибсен: Его жизнь и литературная деятельность. — СПб.: Издательство товарищества «Общественная польза», 1897. — 92 с. — (Жизнь замечательных людей: Биографическая библиотека Ф. Павленкова).