Շշուկներ և ճիչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շշուկներ և ճիչեր
շվեդ.՝ Viskningar och rop
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Ժանրդրամա
Թվական1972
Լեզուշվեդերեն
ՌեժիսորԻնգմար Բերգման
ՊրոդյուսերԼարս-Օվ Կարլբերգ
Սցենարի հեղինակԻնգմար Բերգման
ԴերակատարներՀարիեթ Անդերսոն, Լիվ Ուլմանn Ինգրիդ Թուլին
ՕպերատորՍվեն Նյուկվիստ
ԵրաժշտությունՅոհան Սեբաստիան Բախ, Ֆրեդերիկ Շոպեն
ԿինոընկերությունSF Studios
Տևողություն91 րոպե
 Cries and Whispers Վիքիպահեստում

Շշուկներ և ճիչեր (շվեդերեն՝ Viskningar och rop, անգլերեն՝ Cries and Whispers), շվեդ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմը՝ նկարահանված 1972 թվականին։ Գլխավոր դերակատարներն են Լիվ Ուլմանը, Ինգրիդ Թուլինը, Հարիեթ Անդերսոնը և Կարի Սյուլվանը։ Ֆիլմը արժանացել է քննադատների բարձր գնահատակններին և բազմաթիվ մրցանակաների։ Այն առաջադրվել է 5 Օսկար մրցանակի՝ այդ թվում նաև, որպես լավագույն ֆիլմ, որը բացառիկ երևույթ է օտարլեզու կինոների համար։ Մի քանի անհաջող կինոնկարներից հետո "Շշուկներ և ճիչերը" իրական հաջողություն էր Բերգմանի համար։ Ֆիլմի գլխավոր թեման մարդկային խորը հոգեբանական ապրումներն են։

Ֆիլմի նկարահանման վայրը

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

"Շշուկներ և ճիչեր" ֆիլմը պատմում է երեք քույրերի՝ Ագնեսի, Մարիայի և Կարինի և նրանց տնային ծառայող Աննայի կյանքից մի քանի դրվագների մասին։ Դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարում, գեղեցիկ մի դղյակում, որտեղ ամեն ինչ կահավորված է կարմիր և սպիտակ գույներով։ Ագնեսը հիվանդ է քաղցկեղով և արդեն գտնվում է մահվան շեմին։ Նրա քույրերը՝ Մարիան և Կարինը, վերադարձել են հայրենի տուն, որպեսզի լինեն հիվանդ քրոջ կողքին։ Երեք քույրերը երբեք մտերիմ չեն եղել և Ագնեսը ցանկանում է, որպեսզի իր վերջին օրերին հարթվեն նրանց միջև եղած խնդիրները։ Նա իր քույրերին խնդրում է իր հետ սիրալիր վարվել, քանի որ երիտասարդ ժամանակ միշտ արժանացել է նրանց անտարբեր վերաբերմունքին։ Քույրերը մտերմանում են, սակայն դա շատ կարճ է տևում։ Տնային աշխատող Աննան, ով իր հերթին կորցրել է իր փոքր դստերը, Ագնեսին տալիս է իր ամբողջ սերն ու քնքշանքը։ Աննան խորը հավատացյալ է, և նույնիսկ նրանց քաղաքի քահանան ակնարկում է, որ Աննան իրենից ավել է հավատում Աստծուն։ Ֆիլմը հիմնված է հիմնականում գլխավոր հերոսների հիշողությունների վրա։ Աննան հիշում է իր դստեր մա̕հը և ամեն առավոտ աղոթում է Աստծուն։ Մարիան հիշում է, թե ինչպես է ավելի վաղ տարիքում իր ամուսնուն դավաճանել ընտանեկան բժշկի հետ։ Կարինը մտաբերում է տարբեր դրվագներ իր և իր ամուսնու ամուսնական բարդ կյանքից։ Մարիան և Կարինը չեն սիրում իրենց ամուսիններին։ Ագնեսը մահանում է սուր ցավերի նոպայից հետո։ Քույրերը սկսում են զբաղվել թաղման արարողություններով։ Մարիան ցանկանում է էմոցիոնալ կապ հաստատել Կարինի հետ, սակայն վերջինը միշտ նրան կոպտում է։ Վերջում երկու քույրերը իրար ասում են իրենց հոգում կուտակվածը և որոշ ժամանակով մտերմանում են, սակայն դա նույնպես երկար չի տևում։ Ֆիլմի վերջում Աննան կարդում է Ագնեսի օրագիրը։ Նա պատմում է իր կյանքի ամենաուրախ օրվա մասին, երբ իր քույրերի հ̕ետ բարձր տրամադրությամբ զբոսնում է այգում, այնուհետև նստում է ճոճանակի վրա։ Նա շնորհակալություն է հայտնում այդ կատարյալ երջանկության համար և հարցնում է, թե արդյոք դրան արժանակի է, թե ոչ։

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարիեթ Անդերսոն - Ագնես
  • Լիվ Ուլման - Մարիա (նաև երեք քույրերի մոր դերը)
  • Ինգրիթ Թուլին - Կարին
  • Կարի Սյուլվան - Աննա

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում օգտագործվել է Ֆրեդերիկ Շոպենի օպուս 17/4 մազուրկան՝ Կաբի Լարատեյի կատարմամբ և Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի 5-րդ սյուիտի սարաբանդան՝ Պիեռ Ֆուռնիեի կատարմամբ։

Կարծիքներ և քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Շշուկներ և ճիչեր" ֆիլմը արժանացել է քննադատների ամենաբարձր գնահատականներին։ Մասնագետները ֆիլմում գնահատում են Բերգմանի մարդկանց հոգեկան ներաշխարհ թափանցելու տաղանդը։ Ֆիլմը համարվում է խորը էմոցիոնալ ապրումներ արտահայտող գլուխգործոց։

Եվ Բերգմանը, և գլխավոր դերասանները արժանացել են տարբեր կինոմրցանակների։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնի ֆավորիտներից էր։ Այն առաջադրվել է նաև 5 "Օսկար" մրցանակի։

Իր հուշերում Ինգմար Բերգմանը գրում է, որ 1966 թվականին նկարահանված "Պերսոնա" և "Շշուկներ և ճիչեր" ֆիլմերում նա ինքն իրեն տվել է կատարյալ ազատություն և խորաթափանցություն՝ արտահայտելով այն, ինչ բառերը ի զորու չեն նկարագրել։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շշուկներ և ճիչեր» հոդվածին։