Գայլի ժամը
| Գայլի ժամը Vargtimmen |
|
| Ժանր | դրամա, սարսափ, հորոր |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1968 |
| Պրեմիերա | 1968 թվական, փետրվարի 19, Շվեդիա |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
| Պրոդյուսեր | Լարս-Ուվե Քարլբերգ |
| Սցենարիստ(ներ) | Ինգմար Բերգման |
| Դերակատարներ | Մաքս ֆոն Սյուդով, Լիվ Ուլման, Ինգրիդ Տուլին |
| Օպերատոր | Սվեն Նյուքվիսթ |
| Երաժշտություն | Լարս Յոհան Վերլե |
| Մոնտաժ | Ուլլա Ռիգե |
| Ընկերություն | Svensk Filmindustri |
| Տևողություն | 90 րոպե |
| Նախորդ | Անհատ |
| Հաջորդ | Ամոթ |
| IMDb | ID 0063759 |
«Գայլի ժամը» (շվեդ.՝ Vargtimmen), Շվեդական գեղարվեստական ֆիլմ, նկարահանաված հայտնի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի կողմից, 1968 թվականին: Սա Բերգմանի միակ ֆիլմն է, որն իր մեջ պարունակում է հոգեբանական սարսափի կամ հորորի ժանրերը: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1968 թվականի փետրվարի 19-ին, Շվեդիայում:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ռեժիսորի ձեռքում, հայտնվում է հանգուցյալ նկարիչ՝ Յուհան Բորգի օրագիրը, որի բովանդակությունը և հիմք է դառնում, այս պատմության համար: Պատմությունը պատմում է Յուհանի կինը՝ Ալմա Բորգը: Ներկայացված է նկարչի և իր կնոջ կյանքն ու ապրելակերպը, մի ծովափնյա գյուղում, որտեղ նրանք տեղափոխվում են: Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն հետագայում, Յուհանի պահվածքում տարօրինակություններ են նկատվում: Նա սկսում է տառապել անքնությամբ, պահերով զգում է, որ հիվանդ է, կոպիտ է պահում իրեն, երբեմն ինչ որ չար տեսիլքներ է տեսնում և այլն... Յուհանը չարչարվում է ոմն չարքերից, բայց ավելի շատ այն ժամանակահատվածից, որը կոչվում է «գայլի ժամ»: Դա ժամը երեքից-չորսն ընկած ժամանակահատվածն է, երբ ոտքի են կանգնում աշխարհի բոլոր չար ուժերը: Դա այն ժամն է, երբ մարդը մտքերում արդյունքներ կայացնելից, կարող է նույնիսկ խելագարվել, ինչը և լինում է նկարիչ Բորգի հետ: Այդ ամենը նա նկարագրում է իր օրագրի մեջ, որը թաքուն ընթերցում է իր կինը՝ Ալման: Վերջինս շատ է անհանգստանում ամուսնու հոգեբանական ծանր ապրումների համար և ցանկանում է ամեն ինչով օգնել Յուհանին, բայց ապարդյուն: Ամենացավալի փաստ այն է, որ այդ բոլոր խորհրդավոր բաները, կատարվում են Ալմայի հղիության ընթացքում: Ամեն ինչի հետ մեկ տեղ, ծավալվում է նաև ստորացումների պատմությունը, որոնք նկարիչը կրում է՝ մեծ հասարակության կողմից, շփում բացելով հարուստ անձերի հետ: Ներկայացված են տղամարդու և կնոջ սիրային հարաբերությունները, նրանց բաժանումը, երիտասարդությունն ու ծերությունը:
Ֆիլմի ստեղծողներ [խմբագրել]
Նկարահանող անձնակազմ [խմբագրել]
- ռեժիսոր — Ինգմար Բերգման
- պրոդյուսեր — Լարս-Ուվե Քարլբերգ
- սցենարիստ — Ինգմար Բերգման
- օպերատոր — Սվեն Նյուքվիսթ
- երաժշտություն — Լարս Յոհան Վերլե
- մոնտաժ — Ուլլա Ռիգե
Դերակատարներ [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Մաքս ֆոն Սյուդով | Յուհան Բորգ |
| Լիվ Ուլման | Ալմա Բորգ |
| Ինգրիդ Թուլին | Վերոնիկա Ֆոգլեր |
| Հերտրուդ Ֆրիդ | Կորինն ֆոն Մերկենս |
| Գեորգ Րյուդեբերգ | արխիվիստ Լինդհորդս |
| Էրլանդ Յուզեֆսոն | բարոն ֆոն Մերկենս |
| Նայմա Վիֆսթրանդ | ծեր կին մեծ գլխարկով |
| Ուլֆ Յոհանսսոն | թերապեվտ Հեերբրանդ |
| Հուդրոն Բրոսթ | Գամլա ֆոն Մերկենս |
| Բերթիլ Անդենբերգ | Էռնստ ֆոն Մերկենս |
Մրցանակներ [խմբագրել]
«Գայլի ժամը» ֆիլմն արժանացել է երկու մրցանակի.
- 1969 թվական — ԱՄՆ-ի քննադատների ազգային հասարակության մրցանակ
-
- լավագույն ռեժիսոր — Ինգմար Բերգման (նաև «Ամոթ» ֆիլմի համար)
- 1969 թվական — ԱՄՆ-ի քննադատների ազգային խորհրդի մրցանակ (National Board of Review)
-
- լավագույն դերասանուհի — Լիվ Ուլման (նաև «Ամոթ» ֆիլմի համար)
Պրեմիերան տարբեր երկրներում [խմբագրել]
«Գայլի ժամը» ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1968 թվականի փետրվարի 19-ին, Շվեդիայում:
Շվեդիա, 1968 թվական, փետրվարի 19
Դանիա, 1968 թ. փետրվարի 29
Գերմանիա, 1968 թ. մարտի 1
Ֆինլանդիա, 1968 թ. մարտի 29
ԱՄՆ, 1968 թ. ապրիլի 9
Պորտուգալիա, 1974 թ. հուլիսի 27
Անվանումը այլ լեզուներով [խմբագրել]
- Շվեդերեն — Vargtimmen
- Անգլերեն — Hour of the Wolf
- Գերմաներեն — Die Stunde des Wolfs
- Իսպաներեն — La hora del lobo
- Ֆրանսերեն — L'Heure du loup
- Իտալերեն — L'ora del lupo
- Նիդերլանդերեն — Het uur van de wolf
- Ռուսերեն — Час волка
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Գայլի ժամը»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:

- «Գայլի ժամը»(անգ.) ֆիլմը «AllRovi» կայքում:

- «Գայլի ժամը»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:

|
|||||||||||||