Ռոբերտ Դյուվալ
| Ռոբերտ Դյուվալ | |
|---|---|
Ռ. Դյուվալ, 2010 թ. լուսանկար |
|
| ԱԱՀ՝ | Ռոբերտ Դյուվալ |
| Ծննդյան օր՝ | հունվարի 5, 1931 |
| Ծննդավայր՝ | Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1959-ից սկսած |
| Ամուսին՝ | Բարբարա Բենջամին (1964–75) Գեյլ Յանգս (1982–86) |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
1 Օսկար, 4 Ոսկե Գլոբուս, 1 BAFTA |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ռոբերտ Դյուվալ (անգլ.՝ Robert Duvall, հունվարի 5, 1931, Սան Դիեգո, Կալիֆորնիա), ամերիկացի դերասան, Ամերիկյան կինեմատոգրաֆիայի վետերաններից մեկը:
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում որպես դերասան ամենաշատը նրա մասնակցությամբ ֆիլմերն են` 6 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 3 ֆիլմ:
6-ական անգամ ներկայացվել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի:
Խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում, կերտելով տարբեր կերպարներ: Առավել հայտնի է դերերից են Ռոբերտ Օլթմենի «Ռազմադաշտային հոսպիտալը» մայոր Ֆրենկ Բերնս, Ջորջ Լուկասի «ТНХ-1138» ֆիլմում գլխավոր հերոս` քաղաքացի ТНХ-1138, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» կինոպատումում փաստաբան Թոմ Հեգե, «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում փոխգնդապետ Կիլգոր, Սիդնի Լյումետի «Հեռուստացանց» ֆիլմում Ֆրենկ Հեկկետ և այլն:
Բովանդակություն |
Կենսագրություն[խմբագրել]
Ռոբերտ Դյուվալը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, պրոֆեսիոնալ զինվորական Ուիլյամ Հովարդ Դյուվալի ընտանիքում, ով հետագայում հասավ մինչև ադմիրալի կոչման: Մայրը` Միլդրեդ Վիրջինիա Հարտը, ամերիկացի հայտնի գեներալ Ռոբերտ Լիի ժառանգներից էր: Գեբերալ Ռոբերտ Լին ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ գլխավորում էր Կոնֆեդերացիաների ուժերը:
Ռոբերտ Դյուվալի հայրը Մեթոդիկական եկեղեցու անդամ էր, իսկ Ռոբերտը և իր մայրը Մերի Բեյքերի Քրիստոնեական գիտության հետևորդներ էին: Դյուվալը իր ծնողների հետ բնակվում էր ԱՄՆ-ի ռազմա-ծովային ակադեմիայից ոչ հեռու գտնվող Աննապոլիս քաղաքում: Հաճախում է Մերիլենդ նահանգի Սեվերն Պարկի Սեվերն դպրոցը (անգլ. Severn School) և Միսսուրի նահանգի Սենտ Լուիսի Պրինցիպիա դպրոցը (անգլ. The Principia): 1953 թվականին ավարտում է Պրինցիպիայի քոլեջը (անգլ. The Principia College), և Իլլինոյս նահանգի Էլս քաղաքի Քրիստոնեական գիտության կրթական կենտրոնը:
Ծառայել է ԱՄՆ-ի զինված ուժերում 1953 թվականի օգոստոսի 19-ից մինչև 1954 թվականի օգոստոսի 20-ը, զորացրվելով առաջին դասի շարքային կոչումով:
Կրթություն[խմբագրել]
1954 թվականին ընդունվում է Նյու Յորքի Neighborhood Playhouse դերասանական վարպետության դպրոցը: Սովորելու տարիներին աշխատում է փոստում: Սովորելու տարիներին ծանոթանում է Ջին Հեքմենի և Դասթին Հոֆմանի հետ, որոնց հետ խաղացել է իր հետագա մի քանի ֆիլմերում: Նրա ուսուցիչը թատրոնի դպրոցում Սենֆորդ Մեյսներն էր, ով Դյուվալին դեր տվեց իր Հորտոն Ֆուտի The Midnight Caller պիեսի ներկայացման մեջ: Հետագայում Դյուվալի և Ֆուտի համագործակցությունը շարունակվում է, ինչը մեծ նշանակություն է ունենում Դյուվալի հետագա դերասանական կարիերայի վրա: Հենց Ֆուտի միջնորդությամբ Ռոբերտ Դյուվալը դեր ստացավ 1962 թվականին «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմում: Ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ին տեղում է որպես դատական ֆիլմեր, իսկ Գրեգորի Պեկի մարմնավորած գլխավոր հերոս Ատտիկոս Ֆինչը Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում 1-ին տեղում է որպես դրական հերոս:
Անձնական կյանք[խմբագրել]
Ռոբերտ Դյուվալը 4 անգամ ամուսնացած է եղել, երեխաներ չունի:
- Առաջին կինը Բարբարա Բենջամինն է, նրանք ամուսնացել են 1964 թվականի դեկտեմբերի 31-ին, ամուսնալուծվել են 11 տարի անց` 1975 թվականին:
- Երկորդ անգամ ամուսնացել է 1982 թվականի օգոստոսի 22-ին դերասանուհի Գեյլ Յանգսի հետ, բաժանվել են 1986 թվականին:
- Երրորդ կինը նույնպես դերասանուհի Շերոն Բրոֆին էր, ում հետ ամուսանացած է եղել 1991 թվականի մայիսի 1-ից մինչև 1996 թվականը:
- Ներկայումս ամուսնական կապերի մեջ է չորրորդ կնոջ` արգենտինացի դերասանուհի Լուսիանա Պեդրասի հետ: Լուիսանան նրանից փոքր է 41 տարով: Նրանց հարսանիքը կայացել է 2004 թվականի հոկտեմբերի 6-ին, իրենց քաղաքացիական ամուսնությունից միայն 7 տարի հետո:
Քաղաքական հայացքներ և հասարակական գործունեություն[խմբագրել]
Քաղաքականություն[խմբագրել]
Ռոբերտ Դյուվալը և իր կին` Լուսիանա Պեդրասը աջակցում են աջակցում են ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությանը: 2008 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նրանց ելույթով սկսեց Ջոն Մակկեյնի և Սառա Պեյլինի հանդիպումը ընտրողների հետ «Albuquerque Convention Center»-ում 2008 թվականի սեպտեմբերի 6-ին[1]: Դյուվալը նաև հնչունավորել է Ջոն Մակկեյնին ներկայացնող տեսահոլովակը: Մամուլում Սառա Պեյլինի մասին քննադատական նյութեր հայտնվելուց հետո, Դյուվալը ցուցադրաբար ձևացրել է, թե չի հիշում այդ լրագրողի ազգանունը[2][3].
Դյուվալը բավականին կոշտ տեսակետ ունի կապված Կուբայի հետ: Այսպես, նա մի անգամ հրաժարվել է խաղալ Dreamworks կինոստուդիայի նախագծերից մեկում, որի հովանավորը պետք է լիներ Սթիվեն Սփիլբերգը[4]
Հասարակական գործունեություն[խմբագրել]
Դերասանը նաև ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում: Մասնավորապես նա մասնակցել է Վիրջինիա նահանգի ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի զոհվածերի հիշատակի հուշարձանին հարակից կառուցվող սուպերմարկետի շինարարության բողոքական գործողություններին:[5].
Ռոբերտ Դյուվալը հիմնադրել է «The Robert Duvall Children’s Fund» բարեգործական ֆոնդը, որը օգնություն է ցուցաբերում արգենտինացի երեխաներին: Ֆոնդի միջոցներով Արգենտինայում կառուցվում են դպրոցներ և հիվանդանոցներ, նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում աղքատներին[6]: Բացի այդ ֆոնդի գործունեությունից, Դյուվալը և իր կինը մասնակցում են նաև այլ բարեգործական միջոցառումներին և կազմակերպություններին:
Կարիերա[խմբագրել]
Թատրոն[խմբագրել]
Իր կարիերան Ռոբերտ Դյուվալը սկսել է որպես թատրոնի դերասան խաղալով Նյու Յորքի «Գեյթ» թատրոնում: Իր առաջին դերերից մեկը 1958 թվականին Բեռնարդ Շոուի պիեսի հիման վրա բեմադրված «Միսսիս Ուորրենի մասնագիտությունը» ներկայացման մեջ Ֆրենկ Գարդների դերն էր: Մյուս նշանավոր թատրոնի դերերից են 1961 թվականին «Կանչիր ինձ անունով» Դագա (Մայքլ Շարտլիֆի պիեսի հիման վրա), 1962 թվականին Ուլու Գրոսբարդի բեմադրված «Բիբի Ֆենստերմեյքերի օրերը և գիշերները» Բոբ Սմիթ (Ուիլյամ Սնեյդերի պիեսի մոտիվներով), 1965 թվականին «Տեսարան կամրջից» Արթուր Միլլերի համանուն պիեսի հիման վրա Էդդի դերը, որի բեմադրիչներն էին Ուսու Գրոսբարդը և Դասթին Հոֆմանը: Էդդի դերի համար Դյուվալը ստացել է ամերիկյան Obie մրցանակ, Ֆրեդերիկ Նոտիի պիեսի հիման վրա «Սպասիր մթությանը» հոգեկան հիվանդ Հարրի Ռոուտի դերով: Այս ներկայացումը դարձավ Բրոդվեյի տարվա ամենասենսացիոն ներկայացումը:
Հեռուստատեսություն[խմբագրել]
1959 թվականին Դյուվալը նկարահանվում է «Արմսթրոնգ Սերկլի Թատրոնը» հեռուստատեսային շոուի մեջ, խաղալով էպիզոդիկ դերեր «Փախուստ բանտից» և 1960 թվականին «Ճշգրիտ ճանաչում» սերիաներում: Սերալը 1950-ից 1957 թվականը ցուցադրվում էր NBC հեռուստաալիքով, իսկ 1957-ից 1963 թվականը CBS հեռուստաալիքով:
Դրանց հաջորդում են մի քանի սերիալներ, որոնց թվում «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է», «Անպաշտպան քաղաքը», «Անձեռմխելիները», «Մայրուղի 66», «Մթնշաղային զոնա», «Հնարավորի սահմանից այն կողմ», «Փախստականը», «Ստորաբաժանում» և այլն:
Կինո[խմբագրել]
Կինոյում նորամուտը կայացել է 1962 թվականին «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմում Արթուր «Սարսափելի» Ռեդլիի դերով: Չնայած դերը ֆիլմում փոքր էր, բայց Դյուվալը դերասանական վարպետությամբ է մարմնավորել իր հերոսին, ով առանց խոսքերի, այսպես ասած մարմնի և ժեստերի լեզվով պետք է սարսափելի մարդու տպավորություն թողներ հանդիսատեսի վրա: Նրա հերոսը հայտնվում է միայն ֆիլմի վերջին հատվածում, որտեղ պարզվում է, որ նա իրականում սարսափելի մարդ չէ, այլ բարի է, պարզապես, իր կյանքի մեծ մասը անցկացրել էր միայնակ և դրա համար էլ նրա մասին սխալ լուրեր էին պտտվել:
1970-ական թթ. սկսած Ռոբեր Դյուվալի կինոկարիերայում կարելի է ասել նոր փուլ է սկսվում: Նա խաղում է իր նշանավոր դերերից մեկը մայոր Ֆրենկ Բեռնսի դերը «Ռազմադաշտային հոսպիտալը» ֆիլմում, որը մեծ հաջողություն է ունենում, իսկ Դյուվալի համար այն դառնում է իր առաջին կատակերգական դերը: Դյուվալին ճանաչում է բերում իր առաջին գլխավոր դերը Ջորջ Լուկասի կուլտային «ТНХ-1138» ֆիլմում: The Times ամսագրին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ, Դյուվալը ասել է, որ այս ֆիլմից հետո նա համոզված էր, որ Ջորջ Լուկասը կդառնա այդ ժամանակեր մեծագույն ռեժիսորներից մեկը:
Հաջորդ նշանավոր ու նրան արդեն աշխարհով մեկ ճանաչում բերեց Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և «Կնքահայրը 2» հայտնի գանգստերական ֆիլմերում փաստաբան Թոմ Հեգենի դերը: Այս դերը ինչպես կինոքննադատների այնպես էլ հեռուստադիտողների շրջանում արժանացավ դրական արձագանքների: Իսկ «Կնքահայրը 3» ֆիլմում Դյուվալը արդեն չկար, որի պատճառը դերասանի պահանջած բարձր հոնորարն էր[7]:
Մյուս առավել հաջողված դերը նույնպես Կոպպոլայի հանրահայտ «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում փոխգնդապեպ Կիլգորի դերն էր, որը դարձավ Դյուվալի լավագույն դերերից մեկը: Կինոքննադատները նրա այս խաղը բնութագրեցին որպես «խիստ յուրահատուկ իր ուժով և թողած ազդեցությամբ»: Կիլգորի կերպարը Premier Magazine ամսագրի 100 մեծագույն դերերի ցանկում 59-րդն է[8]:
Մյուս նշանավոր ֆիլմերից են «Հեռուստացանց», «Մեծն Սանտինին», «Թույլ Ռոզան», «Ես մարտնչել եմ Էռնեստ Հեմինգուեյի հետ», «Բախում անդունդի հետ», «Բաց տարածություն», «Թերթ», «Գիշերվա տերերը», «Աստվածներ և գեներալներ» (այստեղ նա մարմնավորում է իր նախնիներից մեկին` գեներալ Ռոբերտ Լիին) և այլն:
Ֆիլմագրություն[խմբագրել]
Խաղացել է ընդահանուր թվով մոտ 130 ֆիլմում, 11 ֆիլմի պրոդյուսեր է, 4 ֆիլմի ռեժիսոր, 6 ֆիլմի համար գրել է երաժշտություն, 3 ֆիլմի սցենարի հեղինակ:
Առավել նշանավոր ֆիլմերն են`
Մրցանակներ[խմբագրել]
Իր կարիերայի ընթացքում Ռոբերտ Դյուվալը ստացել է մոտ 55 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 35-ից ավել մրցանակների, որոնց թվում`
- 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար «Նուրբ գթասրտություն» ֆիլմի համար
- 5 անգամ ներկայացվել է Էմմի (մրցանակ), ստացել 2-ը
- 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 4-ը
- 2 անգամ ստացել Վենետիկի կինոփառատոնի մրցանակ
- 3 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 1-ը և այլն
2003 թվականի սեպտեմբերի 18-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է իր աստղը:
2 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակին:
Գրականություն[խմբագրել]
- Robert Duvall The Apostle. — Berkley Trade, 1998. — С. 144. — ISBN 978-0425166079.
- Gale Reference Team Biography - Duvall, Robert (1931-) // Contemporary Authors. — Thomson Gale, 2008.
- Cowboys and Indians Magazine Robert Duvall - Western Legend // Cowboys and Indians Magazine. — 2006. — № 6 (June).
- Judith Slawson Robert Duvall Hollywood Maverick. — St. Martin's Press, 1985. — С. 198. — ISBN 978-0312904227.
- Robert Duvall The Apostle: Robert Duvall tells the story of his labor of love // Guideposts. — 1998 — № 4 (April).
- Peter Biskind Robert Duvall, Hill Street Blues // American Film by The American Film Institute. — 1981. — № September Single Issue.
- Robert Johnston, Catherine Barsotti Tender Mercies // Finding God in the Movies: 33 Films of Reel Faith. — Baker Books, 2004. — ISBN 978-0801064814.
- Robert Osborne, Molly Haskell Robert Duvall // Leading Men: The 50 Most Unforgettable Actors of the Studio Era. — Chronicle Books, 2006. — С. 34. — ISBN 978-0811854672.
Արտաքին հղումներ[խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոբերտ Դյուվալ կատեգորիայում։ |
- Ռոբերտ Դյուվալի երկրպագուների կայք
- IMDb-ում էջ
- КиноПоиск կայքում
- Internet Broadway Database կայքում
- Ռոբերտ Դյուվալի մասին կենսագրական տվյալներ և նկարներ
Գրականություն[խմբագրել]
- Robert Duvall The Apostle. — Berkley Trade, 1998. — С. 144. — ISBN 978-0425166079
- Gale Reference Team Biography - Duvall, Robert (1931-) // Contemporary Authors. — Thomson Gale, 2008.
- Cowboys and Indians Magazine Robert Duvall - Western Legend // Cowboys and Indians Magazine. — 2006. — № 6 (June).
- Judith Slawson Robert Duvall Hollywood Maverick. — St. Martin's Press, 1985. — С. 198. — ISBN 978-0312904227
- Robert Duvall The Apostle: Robert Duvall tells the story of his labor of love // Guideposts. — 1998. — № 4 (April).
- Peter Biskind Robert Duvall, Hill Street Blues // American Film by The American Film Institute. — 1981. — № September Single Issue.
- Robert Johnston, Catherine Barsotti Tender Mercies // Finding God in the Movies: 33 Films of Reel Faith. — Baker Books, 2004. — ISBN 978-0801064814
- Robert Osborne, Molly Haskell Robert Duvall // Leading Men: The 50 Most Unforgettable Actors of the Studio Era. — * Chronicle Books, 2006. — С. 34. — ISBN 978-0811854672
- Thomas, Elaine (1992). Duvall, Robert. Detroit; London: St. James Press. pp. 313–315.
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Robert Duvall opens for McCain, Palin(անգլերեն)
- ↑ Դյուվալը Սառա Պեյլինին քննադատող լրագրողի հետ
- ↑ Palin Funder In VA, The Robert Duvall Show(անգլերեն)
- ↑ CNN: Robert Duvall slams Spielberg(անգլերեն)
- ↑ Robert Duvall enters battle to save Civil War battlefield(անգլերեն)
- ↑ Ռոբերտ Դյուվալի բարեգործական ֆոնդի կայք(անգլերեն)
- ↑ «Կնքահայրը» եռապատման մասին կայք(անգլերեն)
- ↑ «Premiere Magazine’s 100 Greatest Movie Characters of All Time»
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոբերտ Դյուվալ կատեգորիայում։ |