Մուհամեդ Ալի
| Մուհամեդ Ալի | |
|---|---|
Ալին 1967թ.-ին |
|
| ԱԱՀ՝ | Մուհամեդ Ալի |
| Ծննդյան օր՝ | հունվարի 17, 1942 |
| Ծննդավայր՝ | |
Մուհամեդ Ալի (անգլ.` Muhammad Ali, ծնվ.` հունվարի 17, 1942 թ.), ծնված որպես` Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր (Cassius Marcellus Clay, Jr.), ամերիկացի նշանավոր բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ:
Ծնվելով որպես Կասիուս Քլեյ` Ալին փոխում է անունը 1964 թ.-ին` միանալով Դետրոյթում ստեղծված «Իսլամի ազգ» կրոնական շարժմանը և 1975թ.-ին դառնում է սուննի մահմեդական: 1967 թ.-ին` երեք տարի անց իր` աշխարհի ծանրքաշային չեմպիոն հռչակվելուց, Ալին հերաժարվում է միանալ ԱՄՆ-ի զինված ուժերին, որն այդ ժամանակ մասնակցում էր Վիետնամի պատերազմին: Ե՛վ Ալին էր դեմ պատերազմին, և՛ իր կրոնական համոզմունքները: Այդ ժամանակ նա նշում է. «Ես էդ Վիետ Կոնգի հետ կռիվ չունեմ... դրանցից ոչ մեկն ինձ երբևէ նեգր չի անվանել» (անգլ.` "I ain't got no quarrel with them Viet Cong... No Viet Cong ever called me nigger"):
Այդ խոսքերով Ալին մեծ բողոքի ալիք է բարձրացնում երիտասարդ ամերիկացիների շրջանակներում, ովքեր դեմ էին Վիետնամի դեմ մղվող պատերազիմին: Ալիի խոսքերն իրենց հերթին ներշնչանքի աղբյուր էին հանդիսանում սևամորթների իրավունքներ նշանավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգի համար:
Ալին բազմաթիվ անգամ ունեցել է խնդիրներ օրենքի հետ, ինչի պատճառով նա մի անգամ որակազրկվում է, ինչպես նաև զրկվում հաղթանակած տիտղոսներից:
Ալիի անունը կապնվում է բռնցքամարտի պատմության մի շարք մեծագույն մարտերի հետ: Այդպիսի պատմական հանդիպումներից առանձնանում են նրա և Ջո Ֆրեյզերի միջև տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպես նաև նրա ու Ջորջ Ֆորմանի մարտը, որտեղ նա 7 տարի անց ի վերջո հետ է նվաճում կորցրած տիտղոսները:
1999թ.-ին Sports Illustrated հանդեսի կողմից Ալին ճանաչվում է «Դարի մարզիկ», իսկ BBC-ի կողմից` «Դարի սպորտային անձ»:.[1][2]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «CNN/SI – SI օնլայն – Sports Illustrated-ի այս շաբաթվա համարը - Ալին` «դարի մարզիկ»»։ Sports Illustrated։ http://sportsillustrated.cnn.com/features/cover/news/1999/12/02/awards։ Վերցված է Սեպտեմբերի 5, 2011։
- ↑ «Ալին թագադրվում է որպես դարի սպորտսմեն». BBC News. Դեկտեմբերի 13, 1999. http://news.bbc.co.uk/2/hi/sport/561352.stm.