Եվա Մենդես
| Եվա Մենդես | |
|---|---|
Եվա Մենդեսը 2009 թ.Վենետիկի կինոփառատոնում |
|
| Բնագիր ԱԱՀ | Eva Mendes |
| Հասակը` | 168 սմ |
| Ծնվել է` | մարտի 5, 1974 |
| Ծնվելու վայր` | Մայամի, Ֆլորիդա, |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | Դերասանուհի, Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Մոդել, Երգչուհի, Դիզայներ |
| Ակտիվ շրջան | 1994–այժմ |
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Քրեական |
| Ընտրանի | Մի անգամ Մեքսիկայում, Ուրվական ավտոարշավորդը, Մարզումների օրը, Կրկնակի ֆորսաժ |
| էջ IMDb-ում | ID 0578949 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 1735 |
Եվա Մենդես (մարտի 5, 1974, Մայամի, Ֆլորիդա), ծագումով կուբայից ամերիկացի դերասանուհի, երգչուհի, դիզայներ և մոդել:
Կենսագրություն[խմբագրել]
Եվա Մենդեսը ծնվել է Մայամիում կուբացի ներգաղթյալների ընտանիքում: Ընտանիքի հետ տեղափոխվել է բնակվելու Կալիֆորնիա նահանգ, Լոս Անջելես քաղաք: 1992 թվականին ավարտել է Գլենդեյլի Հերբերտ Հուվերի անվան միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կալիֆորնիայի Նորտրիջ քաղաքի համալսարանը, արտաքին դիզայների մասնագիտությամբ, սակայն կիսատ է թողել ուսումը սկսելով դերասանական կարիերա:
Սկզբում նկարահանվել է գովազդային և երաժշտական տեսահոլովակներում, ապա խաղացել է հեռուստասերիալներում էպիզոդային դերեր: ճանաչում է ձեռք բերել «Մարզումների օրը» ֆիլմից հետո, ոորտեղ արդեն հանդես էր գալիս գլխավոր դերով:
Եվա Մենդեսը նաև զբաղվում է մոդելի աշխատանքով, նա գովազդում է մի շարք հայտնի ընկերությունների ապրանքներ (Cocio կաթնային շոկոլադ, Magnum պաղպաղակ, Revlon, Calvin Klein հագուստ և օծանելիք, Cartier զարդեր, Thierry Mugler օծանելիք, Pantene շամպուն, Morgan և Peek & Cloppenburg հագուստներ)
Ֆիլմագրություն[խմբագրել]
Խաղացել է 30-ից ավելի ֆիլմերում, որոնցից են