Սթիվեն Սիգալ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Սթիվեն Սիգալ | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Steven Seagal |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 10, 1952 |
| Ծննդավայր՝ | Լանսիսշնգ, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Աշխատանք՝ | 1988- |
| Կայք՝ | www.stevenseagal.com պաշտոնական կայք |
Սթիվեն Սիգալ (անգլերեն Steven Seagal, ճապոնական անունը — Սիգեմիտի Տակե; ծնվել է 1952 թվականի ապրիլի 10 -ին, Լանսինգ, Միչիգան, ԱՄՆ) — ամերիկացի հայտնի կինոդերասան, այկիդոյի վարպետ (7-րդ դան), երաժիշտ և շերիֆ:
[խմբագրել] Կենսագրություն
Սթիվեն Սիգալը ծնվել է ԱՄՆ-ում, նրա հայրը ազգությամբ հրեա էր, մայրը իռլանդացի: Սթիվենը ընտանիքը երկրորդ երեխան էր, ուներ 3 քույր:
7 տարեկանից սկսել է մարզվել կարատեով: Սիգալի համար ճակատագրական է դառնում այկիդոյի վարպետ Կյոսի Իսիսակի հետ հանդիպում, ով որպես ավագ մարզիչ աշխատում էր Լոս Անջելեսից քիչ հեռու գտնվող մի քաղաքում:
17 տարեկանում տեղափոխվում է Ճապոնիա սովորելու այնտեղի վարպետների մոտ:
[խմբագրել] Կարիերան
Կինոյում նկարահանվել սկսել է 1988 թվականից և առավել հայտնի է իր Նիկոյի կերպարով: Խաղացել է մոտ 40 ֆիլմում, նաև 36 ֆիլմի պրոդյուսեր է: