Ոսկե ազնվամորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ոսկե Ազնվամորի» մրցանակը

«Ոսկե Ազնվամորի» (անգլ.՝ Golden Raspberry), նաև «Ռազզի» (անգլ.՝ Razzie Award անվանումից), կինոյի այսպես ասած հակամրցանակ, որը տրվում է վատագույն ֆիլմ, վատագույն գլխավոր և երկրորդ պլանի դերասան/դերասանուհի, վատագույն ռեժիսոր, վատագույն սցենար և այլ անվանակարգերում:

Դիտարկվում է որպես Օսկար հեղինակավոր կինոմրցանակի յուրատեսակ լրացում: Ավանդույթի համաձայն Օսկարի թեկնածուների հրապարակումից մեկ օր առաջ հրապարակվում է Ոսկե Ազնվամորիի թեկնածուները, իսկ հաղթողները նույնպես Օսկարի հրապարակումից մեկ օր առաջ:

Razzie անվանումը ծագել է անգլիական խոսակցական (to) blow raspberry (tongue) արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է լեզուն հանած մեկին կամ ինչ-որ բանի ծաղրել:

Շնորհվում է այսպես կոչված «Ոսկե Ազնվամորի» (Golden Raspberry Award Foundation, GRAF) ֆոնդի մասնակիցների կողմից: Ֆոնդն ունի ավելի քան 500 անդամ աշխարհի 12 երկրներից, իսկ քվեարկությունը ընթանում է փոստով:

Մրցանակը իրենից ներկայացնում է ոսկեջրած ազնվամորու ողկույզներ: Մրցանակի արժեքը մոտ 5 դոլլար է: [1]

Ծանոթագրություններ [խմբագրել]