Ընդհանուր մենամարտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
UFC-ում անցկացվող մարտ

Ընդհանուր մենամարտեր կամ խառնամարտ (այլ կերպ` մարտեր առանց կանոնների), մարտարվեստային, ոչ օլիմպիական սպորտաձև, որտեղ թույլատրվում է կատարել և՜ հարվածներ, և՜ բռնվածքներ` անկախ այն իրավիճակից` հակառակորդները ոտքի վրա են, թե ոչ: Սպորտաձևն իրենից ներկայացնում է խառը մարտարվեստ, որը կարող է պարունակել հետևյալ սպորտաձևերը` բռնցքամարտ, ըմբշամարտ, բրազիլական ջիու ջիցու, մուայ թայ, քիքբռնցքամարտ, կարատե, ձյուդո և այլ ոճեր:

Ժամանակակից առանց կանոնների մարտերը հավանաբար սերում են Հին Հունաստանի օլիմպիական խաղերում անցկացվող այսպես կոչվող պանկրաթեոն սպորտաձևից: Նմանատիպ մրցումներ անցկացվել են նաև 20-րդ դարի սկզբին` Եվրոպայում, Ճապոնիայում և խաղաղօվկիանոսյան երկրներում: 1920-ականներից Բրազիլիայում զարգացող և ժողովրդայնություն վայելող վալե տուդո կոչվող սպորտաձևը բրազիլական մի ընտանիքի կողմից 1993թ.-ին մտցվում է ԱՄՆ, որից անմիջապես հետո ստեղծվում է UFC (Ultimate Fighting Championship) մարտական կազմակերպությունը, ինչը մինչ օրս համարվում է աշխարհի գլխավոր մարտական կազմակերպությունը:

Արտաքին հղումներ [խմբագրել]