Պրոֆեսիոնալ ըմբշամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ըմբիշները գտնվում են բռնվածքային իրավիճակում, իսկ մրցավարը հետևում է (1938թ.)

Պրոֆեսիոնալ ըմբշամարտը կամ ռեստլինգը (անգլերեն՝ professional wrestling կամ pro wrestling) ոչ մրցակցային սպորտի տեսակ է, որն իր մեջ է համախմբում ատլետիկան և կատարողական արվեստը:[1] Համարվում է սպորտի եզակի տարատեսակ, որն իր մեջ պարունակում է թե՛ դասական և թե՛ բռնվածքային ըմբշամարտի տարրեր, ինչպես նաև ունի ժամանակակից հավելումներ` բռնվածքների, նետումների կամ ակրոբատիկ հնարքների տեսքով:

Այս սպորտաձևով զբաղվողները կոչվում են ռեստլերներ կամ պրոֆեսիոնալ ըմշամարտիկներ: Քանի որ այն չունի մրցակացային բնույթ, հետևաբար անցկացվող մարտերը տեղի են ունենում նախօրոք գրված սցենարներով: Մարտին մասնակցում են հիմնականում երկու հոգի, երբեմն նաև երկու թիմ՝ յուրաքանչյուրում երկու կամ ավելի ռեստլերներ:

Մինչև մարտի սկսվելը հաղթող կողմն արդեն նախորոք որոշված է: Հաղթելու համար անհրաժեշտ է ռինգի վրա գտնվող «անգիտակից» հակառակորդին մարմնով ծածկել կամ ծալել նրա ոտքը, իսկ այդ պահին դատավորը (ռեֆերին) պետք է հաշվի մինչև երեքը: Կարելի է նաև բազմաթիվ ակրոբատիկ հնարքներ կատարել կամ զանազան բռնվածքներով ստիպել մրցակցին հանձնվել (անգլ.`submit): Այսպիսի շոուները հիմնականում տարածված են ամերիկյան երկրներում և Ճապոնիայում, չնայած կան բազմաթիվ եվրոպական դպրոցներ, որոնք տվել են մի շարք նշմարելի կարիերաներ ունեցող ըմբիշներ: Ռեստլինգ-շոուներ անցկացնող կազմակերպությունները կոչվում են «պրոմոշեններ» (անգլ. promotion)։ Ներկայիս ամենախոշոր պրոմոշենը WWE-ն է (բացվում է որպես World Wrestling Entertainment):


Բովանդակություն

[խմբագրել] Ծագումը

Ռեստլինգը ձևավորվել էր դեռևս 19-րդ դարում, երբ Միացյալ Նահանգներում հաճախակի կազմակերպվում էին կրկեսային համարներ, որոնց ժամանակ մարզիկները թատերականորեն մենամարտում էին։ Ռեստլինգն իր այժմյան տեսքը ստացել է 20-րդ դարի 50-ական թվականների կեսերից։

[խմբագրել] Շոուի կառուցվածքը

Շոուն իր մեջ ներառում է.

  • նախորոք պատրաստվածություն
  • յուրաքանչյուր ռեստլերի հրապարակային մուտքը դահլիճ,որը ուղեկցվում է երաժշտական կատարումով,որը գրված է հատուկ նրա համար
  • մարտ
  • Երբեմն մարտից հետո հաղթանակած ռեսլերի պարգևատրում գոտիով կամ այլ մրցանակներով

Գոյություն ունեն կանոններ որոշելու «հաղթողին»։ Դրանք են.

  • 3 վարկյանի ընթացքում մրցակցի ոտքը բռնած վեր բարձրացնել (սումոյիստները շատ հաճախ «նստում են» մրցակցի վրա)
  • Մրցակցին ստիպելով հանձնվել(անգլ.՝Submit)
  • Մրցակցի՝ վատ վարքի կամ կանոնները խախտելու հետևանքով որակազրկվելուց և այլն։
Հայազգի ըմբշամարտիկ Ֆրենկի Կազարյանը

[խմբագրել] Տերմինաբանություն

Ռեստլինգի հիմնական տերմիններն են՝

  • ֆեյս (Face)-Այն ռեստլերն է, ով հանդես է գալիս որպես դրական կերպար, սիրված է հանդիսատեսի կողմից և մաքուր ու ազնիվ է կռվում:
  • հիլ (Heel)- Բացասական կերպար մարմնավորող ռեստլեր, որին հանդիսատեսն ատում է: Կռվում է «կեխտոտ» կերպ:
  • թուիներ(Tweener)- Չեզոք կերպար
  • Դիվա (Diva)- Իգական սեռի ռեստլեր(WWE-ում)
  • Գիմիկ (Gimmick)- Ռեստլերի բեմական կերպարը` շորի դիզայնով,պահվածքով,երբեմն նաև դիմակով
  • Տիտանտրոն (Titantron)- Ռեստլերի վիդեոհոլովակը, որը նրա թեմատիկ երաժշտության հետ հայտնվում է մուտքի մոտ գտնվող հսկայական էկրանին և ողեկցում ռեստլերին մինչև ռինգ մտնելը:
  • Չեմպիոնական տիտղոս - Գոյություն ունեն հետևյալ տիտղոսները՝
    • World Heavyweight Championship - Ծանրքաշային կարգի տիտղոս
    • Intercontinental Championship - Մայրցամաքային տիտղոս
    • United States Championship - Միացյալ Նահանգների տիտղոս
    • Cruiserweight Championship - Թեթև կամ միջին քաշային կարգ
    • X Division Championship - Իքս դիվիզիայի (TNA-ում այդպես են կոչում ակրոբատ ռեստլերներին)

և այլն

  • Բուքեր (Booker) - Մենամարտի «սցենարի հեղինակը»
  • Ջոբբեր (Jobber) - Ավելի քիչ պոպուլյար ռեստլեր, ով ըստ նախորոք մշակված պլանի պետք է պարտվի առավել հայտնի ռեստլերին։
  • Հարդքոր (Hardcore) - Ռեստլինգի ավելի դաժան տեսակ, որտեղ ընդհանրապես չկան կանոններ,և մրցակիցները նույնիսկ իրար կարող են հարվածել աթոռներով,սեղաններով և այլ գործիքներով:
Թրիփլ էյչ
Ռեստլինգային իրադարձություն Միլանում (ռինգում` Ռոբ Վան Դամ)

[խմբագրել] Հայտնի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Ռոլանդ Բարթեզ, "Ռեստլինգի աշխարհը", Առասպելներ, 1957


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով