Մազեր
Մազը բաղկացած է երկու մասից՝ մաշկի մակերևույթից դուրս ցողունից և մաշկի մեջ ընկղմված արմատից: Մազի արմատը վերջանում է մազի սոխուկով, որին կպած է մազի ծծակը:
[խմբագրել] Կառուցվածքը
Մազի արտաքին շերտը կազմված է իրար վրա դասավորված կերատին թեփուկներից: Մազերի տեսանելի մասը կոչվում է ցողուն. Մազերի մասը, որը ընկղմված է մաշկի մեջ և կոչվում է մազերի արմատ (կամ մազերի սոխուկ). սոխուկը պարուրված է մազային պարկիկով՝ ֆոլիկուլ: Մազերի տեսակը կախված է ֆոլիկուլի ձևից՝ ուղիղ մազերը աճում են կլոր, թեթև գանգուրը՝ օվալ, իսկ շատ գանգուրը՝ երիկամանման ֆոլիկուլից: Յուրաքանչյուր մազ բաղկացած է երեք շերտերից. Արտաքին շերտի կամ cuticle, պաշտպանական դեր է կատարում և կազմված է թեփուկների նման բարակ բջիջներից, որոնք միմյանց ծածկում են տանիքի չերեպիցայի նման: Երբ cuticle թեփուկները խիտ են, խնամքով իրար ծածկում են, ապա մազերը մետաքսանման են, փափուկ ու փայլուն: Եթե cuticle բջիջները ֆիզիկապես կամ քիմիական վնասված են, ապա մազերը կորցնում են իրենց փայլը, դյուրաբեկ են և հեշտությամբ խճճվում են: cuticle-ի տակի շերտը կեղևն է՝ cortical նյութ, որը կազմված է ձգված բջիջներից, որոնք մազերին ուժ և էլաստիկություն են տալիս: Այն պարունակում է մելանին melanin պիգմենտը, որը և որոշում է մազերի բնական գույնը: Յուրաքանչյուր մազի կենտրոնում ուղեղային նյութ է medulla, որը բաղկացած է փափուկ keratin բջիջներից և օդային խոռոչներից: Այս շերտի նշանակությունն անհայտ է, ենթադրվում է, որ նրանով են սնուցիչներ ստանում արտաքին երկու շերտերը՝ կեղեվ ու cuticle. Սրանով կարելի է բացատրել, հիվանդության ժամանակ մազերի կտրուկ փոփոխությունը:
Մազերի բնական փայլը կախված է իրենց ճարպային, այդ թվում հականեխիչ քսուքից, որը օգնում է օտար միկրոօրգանիզմների դեմ պայքարում: Մաշկում գտնվում են ճարպագեղձեր, որոնք իրենց արտադրանքն են մղում մազերի follicles:
Մազերի խնամքը
Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը: Լվանալու համար ամենալավը 40–45օC ջերմաստիճանի ջուրն է: Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ: Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով: Ավելի լավ է օգտագործել բնական մազից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր: Մազերը կարելի է կարճացնել՝ սկսած մանկական տարիքից: Տղաները դեմքի մազերը սափրում են 15–16 տարեկանից: Մազերի աճման արագությունից կախված՝ սափրում են ամեն օր կամ օրընդմեջ: Մազերը հարդարելու (կտրելու, ներկելու, գանգրացնելու, վարսահարդարիչով մշակելու), հոնքերը և թարթիչները խնամելու նպատակով ստեղծված են բազմաթիվ գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ, առողջության կենտրոններ: Մազահարդարումը և դիմահարդարումը վերածվել են յուրօրինակ արվեստի. ամեն տարի անցկացվում են վարսավիրների և դիմահարդարների զանազան մրցույթներ: