Հալկ Հոգան
| Հալկ Հոգան Hulk Hogan |
|
Հալկ Հոգանը |
|
| Իրական անուն | Թերրի Ջին Բոլլեա |
|---|---|
| Ռինգային անուն(ներ) | Սուպեր Ավերիչ Ոսկե Սթեռլինգ Թերրի Մեծաբեկոր Արտակարգ Հալկ Հոգան Հալկ Մեքենա Հոլիվուդ Հոգան Հոլիվուդ Հալկ Հոգան Միստեր Ամերիկ Հալկ Հոգան |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Իրական քաշ | 138 կգ (304 ֆունտ) |
| Իրական հասակ | 200 սմ (6'7) |
| Ծննդյան թվական | օգոստոսի 11, 1953 |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Հիրո Մատսուդա |
| Դեբյուտ | օգոստոսի 19, 1977 |
| Կայք | www.HulkHogan.com |
Թերրի Ջին Բոլլեա (ծնվ.` 1953թ. օգոստոսի 11 )` առավել հայտնի իր Հալկ Հոգան բեմական և ռինգային անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ, ով ներկա պահին աշխատում է «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպությունում` որպես գլխավոր տնօրեն (ըստ սցենարի):
Հոգանն առավել մեծ ժողովրդականություն է վայելել 1980-ականների և 1990-ականների ընթացքում` ռինգում հանդես գալով որպես հայրենասեր ամերիկացի Հալկ Հոգան (WWE-ում), ինչպես նաև որպես «Նոր համաշխարհային կարգուկանոն» խմբավորման զազրելի առաջնորդ Հոլիվուդ Հոգան (WCW-ում): 2005 թվականին առաջադրվել է WWE-ի փառքի սրահ:
Հոգանը 12 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, ընդ որում` վեց անգամ WWF/WWE չեմպիոն, վեց անգամ WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոն, ինչպես նաև մեկ անգամ WWE աշխարհի թիմային չեմպիոն` Էդջի Հետ: Հաղթել է 1990 և 1991 թվականների «Թագավորական կռիվները» (Royal Rumble):
Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]
| Տարին | Ֆիլմը | Դերը | Նշումներ |
|---|---|---|---|
| 1982 | Ռոքի 3 | Թանդերլիպս | |
| 1983 | Բիմինիի գաղտնաբառը | Ռիք | Նշված չէ տիտրերում |
| 1984 | Գոլդին և արջերը | Մակ Մակքենա | |
| 1989 | Առանց սահմանափակումների | Ռիփ | |
| 1990 | Գրեմլիններ 2 | Ինքը | |
| 1991 | Արվարձանային կոմանդոսը | Շեփ Ռեմսի | |
| 1992 | Պարոն դայակ | Շոն Արմսթրոնգ | |
| 1993 | Դրախտային որոտ | Ռենդոլֆ Ջ. Սպենսեր (ցունամի) | |
| 1994 | Դրախտային որոտ 2 | ||
| 1995 | Դրախտային որոտ 3 | ||
| 1996 | Գախտնի գործակալների ակումբը | Ռեյ Չեյս | |
| Լրտեսը | Սթիլի մյուս թիմային գործընկերը | Կամեո | |
| Մկաններով Սանտան | Բլեյք | ||
| 1997 | Ծայրահեղ զենքը | Կտրող | |
| Հարձակում սատանայի կղզու վրա | Մայք Մակբրայդ | ||
| 1998 | Մակքինսիի կղզին | Ջո Մակգրայ | |
| 3 նինջաներ | Դեյվ վիշապ | ||
| 1999 | Հարձակում մահի լեռան վրա | Մայք Մակբրայդ | |
| Մափետները տիեզերքինց | ինքը | ||
| 2001 | Տեխասյան ռենջերը | Բումեր Նայթ | Հեռուստաշոու |
| 2009 | Փոքրիկ Հերկուլեսը | Զևս | |
| 2011 | Գնոմեո և Ջուլիետ | Տեռաֆիրմինատոր Վ. Օ. | Հնչյունավորում |
| Սև գետը | Մարկուս Դեմչակ | դեռ նկարահանվում է | |
| Չայնա, Իլինոյս | Դին |