Սթիվ Օսթին
| Սթիվ Օսթին | |
|---|---|
կինոդերասան, նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ |
|
| ԱԱՀ՝ | Սթիվ Օսթին |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 18, 1964 |
| Ծննդավայր՝ | |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | 1989–2003 (ռեստլեր) 1998–այժմ (դերասան) |
| Ամուսին՝ | Քեթրին Բերհուս (1990–1992) Ջեննի Քլարկ (1992–1999) Դեբրա Մարշալ (2000–2003) |
| Կայք՝ | Broken Skull Ranch |
Սթիվ Օսթին (ծնված որպես Սթիվ Ջեյմս Անդերսոն [Steven James Anderson], ավելի ուշ` Սթիվեն Ջեյմս Ուիլյամս [Steven James Williams], դեկտեմբերի 18, 1964 թ.), առավել հայտնի իր Սթոուն Քոլդ Սթիվ Օսթին (անգլ.` Stone Cold Steve Austin) ռինգային անվամբ, ամերիկացի կինոյի և հեռուստատեսության դերասան և նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ: Որպես ըմբիշ հանդես է եկել այնպիսի առաջատար կազմակերպություններում ինչպիսիք են` WCW-ն, ECW-ն և WWF-ը, որտեղ Օսթինը հասնում է կարիերայի բարձրակետին և համաշխարհային ճանաչման: Օսթինը ըստ WWE-ի գործադիր տնօրեն և նախագահ Վինս Մաքմահոնի` արդյունաբերության պատմության մեջ ամենաշահութաբեր ռեստլերն էր: 2009 թվականին Օսթինը դառնում է WWE-ի փառքի սրահի անդամ:
Օսթինն իր ըմշամարտիկի կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ հաղթել է 20 չեմպիոնական տիտղոս: Բացի այդ` հաղթել է նաև 1996թ.-ի «Ռինգի արքա» և 1997, 1998 և 2001 թվականների «Թագավորական կռիվ» մրցույթները:
2003 թ.-ին Օսթինը ստիպված է լինում թոշակի անցնել` կարիերայի ընթացքում ձեռք բերած բազմաթիվ ծնկային և պարանոցային վնասվածքների պատճառով:
Որպես կինոդերասան նկարահանվել է բազմաթիվ էքշըն ժանրի մարտաֆիլմերում, որոնցից առավել հիշվողն է «Անզսպելիները» ֆիլմը, որտեղ Օսթինի խաղընկերներն էին համաշխարհային կարգի մարտարվեստային դերասաններ Սիլվեսթր Ստալոնեն, Ջեյսոն Սթեթհեմը, Ջեթ Լին, Թերի Քրուզը, Ռենդի Կուտուրը, Դոլֆ Լունդգրենը, ինչպես նաև Միքի Ռուրկը: