Վինս Մաքմահոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինս Մաքմահոն
Mrmcmahon092407.jpg
Մաքմահոնը 2007-ին
ԱԱՀ՝ Վինսենթ Քենեդի Մաքմահոն
Բնագիր
ԱԱՀ՝
Vincent Kennedy McMahon
Ծննդյան օր՝ օգոստոսի 24, 1945 (1945-08-24) (69 տարեկան)
Ծննդավայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փայնհերստ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Ալմա մատեր Հյուսիսային Կարոլինայի համալսարան
Կարողություն՝ Red Arrow Down.svg $750 միլիոն (2014)[1]
Ամուսին՝ Լինդա Մաքմահոն (1966-այժմ)
Ծնողներ՝ Վինս Մաքմահոն ավագ
Վիկի Հ. Էսքյու
Երեխաներ՝ Շեյն Մաքմահոն (ծ. 1970)
Ստեֆանի Մաքմահոն (ծ. 1976)

Վինսենթ Քենեդի Մաքմահոն (անգլVincent Kennedy McMahon, ծնվ.՝ օգոստոսի 24, 1945թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտի պրոմոտեր, սպորտային մեկնաբան, ֆիլմերի պրոդյուսեր, կինոդերասան և հազվադեպ հանդես եկող պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Հանդիսանում է «World Wrestling Entertainment» (հապավումը՝ WWE) սպորտային ժամանցի կազմակերպության նախագահը, գործադիր տնօրենը և գործադիր կոմիտեի տնօրենը։ Իննսունականների ավարտին ձեռք բերելով նախկին մրցակիցներ «World Championship Wrestling» (WCW) և «Extreme Championship Wrestling» (ECW) կազմակերպություններին՝ Մաքմահոնի ընկերությունը համարվում է խոշորագույն առաջատարը սպորտային ժամանցի ասպարեզում, որի եկամուտը 2012 թվականի վերջնահաշվարով կազմում է 659, 33 միլիոն ԱՄՆ դոլար։ [2]

Պրոֆեսիոնալ ըմբշամարտի շոուներում Մաքմահոնը հանդես է գալիս Պարոն Մաքմահոն ռինգային անվամբ, ինչը նրա իրական կերպարն է։ Որպես ժամանակ առ ժամանակ հանդես եկող ըմբշամարտիկ՝ Մաքմահոնը երկու անգամ եղել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է 1999 թվականին անցկացված «Թագավորական կռիվը»։

Ամուսնացած է Հանրապետական կուսակցության սենատորուհի Լինդա Մաքմահոնի հետ, երկուսն էլ Արևելյան Կարոլինայի համալսարանի շրջանավարտներ են։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]