Գլեն Ջեյկոբս
| Քեյն Kane Գլեն Ջեյկոբս |
|
| Ռինգային անուն(ներ) | Քեյն Այզեկ Յանկիմ Անգուս Քինգ Բրույզեր Մաստինո Ունաբոմբ Մայք Ունաբոմբ> Դումսդեյ Սուրբծննդյան էակ Ջեք Փեքիջ Կեղծ Դիզել |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Իրական քաշ | 147 կգ |
| Իրական հասակ | 2.04 մ |
| Ծննդյան թվական | ապրիլի 26, 1967 |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Դեբյուտ | 18 հուլիսի, 1992թ. |
Գլեն Թոմաս Ջեյկոբս (անգլ.` Glenn Thomas Jacobs, ծնվ.` ապրիլի 26, 1967թ.) առավել հայտնի իր Քեյն ռինգային անվամբ, իսպանա-ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և դերասան, ով հանդես է գալիս World Wrestling Entertainment ընկերության Raw ապրանքանիշում:
Մինչև WWE-ում հանդես գալը` 1992թ.-ից Ջեյկոբսը մասնակցել է մի շարք անկախ մրցումների` տարբեր ռինգային կեղծանուններով: 1995թ.-ին նա վերջապես միանում է WWE-ին (այն ժամանակ դեռ` WWF)` հանդես գալով տարբեր գիմիկներով, մինչև 1997թ.-ը, երբ նա վերջապես մնում է Քեյնի կերպարի մեջ, ով Անդերթեյքերի եղբայրն էր: Հետագայում «եղբայրները» ձևավորում են թիմ` Brothers of Destruction անվամբ:
Ջեյկոբսը որպես Քեյն ընդհանուր առմամբ հաղթել է 17 չեմպիոնական տիտղոս: Ի հավելումն դրանց` նա մեկ անգամ հաղթել է Money in the Bank մրցույթը: Քեյնը Թագավորական կռվի (Royal Rumble) ռեկորդակիր է, ներառյալ`
- Ամենաշատ մարդ 1 Թագավորական կռվի ժամանակ ռինգից դուրս գցելը (11)
- Ամենաշատ մասնակցությունը Թագավորական կռիվներում (15 անգամ)
- Հակառակորդի ամենաարագ ռինգից դուրս նետումը (1.8 վայրկյան)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- WWE.com պրոֆիլ
- Քաղաքացի Իքսի արկածները – Գլեն Ջեյկոբսի քաղաքականբլոգը