Սի Էմ Փանք
| Սի Էմ Փանք Ֆիլ Բրուքս |
|
| Ռինգային անուն(ներ) | Սի Էմ Փանք |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 101 կգ |
| Հայտարարվող հասակ | 1,85 մ |
| Ծննդյան թվական | հոկտեմբերի 26, 1978 |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Էյս Սթիլ Դեննի Դոմինիոն Քեվին Քուին Դեյվ Թեյլոր Ֆիթ Ֆինլի Վիլյամ Ռեգալ Steel Dominion Wrestling դպրոց |
| Դեբյուտ | 1999թ. |
| Կայք | Պաշտոնական կայք |
Ֆիլիպ Ջեք Բրուքս[1] (անգլերեն՝ Phillip Jack Brooks) (ծն. հոկտեմբերի 26, 1978թ.), առավել հայտնի իր Սի Էմ Փանք ռինգային անվամբ (անգլ.`՝ CM Punk), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և ըմբշամարտի հաղորդավար, ով ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «Raw» ապրանքանիշում:
Պրոֆեսիոնալ ըմբշամարտում Փանքը աշխարհի չեմպիոն եղել է յոթ անգամ` արժանանալով ROH աշխարհի չեմպիոնական տիտղոսին մեկ անգամ, ECW ծանրքաշային տիտղոսին մեկ անգամ, WWE չեմպիոնական տիտղոսին երկու անգամ և աշխարհի ծանրքաշային առաջնությանը երեք անգամ` դառնալով երկրորդ ըմբիշը պատմության մեջ (Քեյն-ից հետո), ով հաղթել է WWE-ի բոլոր ծանրքաշային տիտղոսները: Հաղթել է նաև աշխարհի թիմային առաջնությունը (Քոֆի Քինգստոնի հետ) և WWE Միջմայրցամաքային չեմպիոնատը: 2008 և 2009 թվականներին հաղթել «Փողը բանկում» կոչվող մրցույթը (անգլերեն՝ Money in the Bank):
Փանքն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ring of Honor» (թարգ.` պատվո ռինգ) ռեստլինգային կազմակերպությունում (ROH), որտեղ տիրացել է բազմաթիվ տիտղոսների, ինչպես նաև եղել է կազմակերպությանը պատկանող ըմբշամարտի դպրոցի գլխավոր մարզիչը: 2005 թվականին, Փանքը մուտք է գործում «WWE»:
Պրոֆեսիոնալ կարիերայում Փանքը հետևողականորեն օգտագործել է «Սթրեյթ էդջ» (անգլ.` Straight Edge, բառացի` ուղիղ եզր) ռինգային գիմիկը, ինչը ենթամշակութային ապրելակերպ է, որը բացառում է ծխախոտի, ալկոհոլի և/կամ թմրանյութերի օգտագործումը: Բրուքսը երդևյալ «սթրեյթ էդջ» է նաև իրական կյանքում:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ ««Վերջին կարգավիճակի մասին»»։ USPTO։ 2008-08-07։ http://tarr.uspto.gov/servlet/tarr?regser=serial&entry=77142597։ Վերցված է 2008-08-17։
Արտաքին հղումներ [խմբագրել]