Անդերթեյքեր
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Անդերթեյքեր | |
|---|---|
պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | մարտ 24, 1965 |
| Ծննդավայր՝ | Հյուսթոն,Տեխաս |
Մարկ Ուիլիամ Քելուեյը (անգլ.՝ Mark William Callaway, ծնվ.՝ մարտի 24, 1965թ.) ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է` առավել հայտնի իր ռինգային՝ «Անդերթեյքեր» (The Undertaker, հայ.` գերեզմանափոր) անվամբ: Տվյալ պահին հանդես է գալիս World Wrestling Entertainment(WWE)-ի SmackDown ապրանքանիշում և համարվում է կազմակերպության այցեքարտը:
Պրոֆեսիոնալ կարիերան Քելուեյն սկսել է 1984թ.-ն՝ World Class Championship Wrestling (WCCW)-ում: Այնուհետև 1989թ.-ին նա մուտք է գործում World Championship Wrestling (WCW)՝ «Mean Mark Callous» անվամբ: Ի վերջո` 1990թ.-ից սկսում է հանդես գալ World Wrestling Federation (որը 2002-ին վերանվանվեց World Wrestling Entertainment) կազմակերպությունում իր «Անդերթեյքերի» կերպարով: Քելուեյը մինչ օրս չի անցել թոշակի:
Նա օգտագործել է 2 տիպի գիմիկներ ռինգում՝ հանգուցյալը (անգլ.՝ Deadman), որը նրա ներկայիս կերպարն է և American Bad Ass-ը (որը վտանգավոր բայքերի կերպար էր): Անդերթեյքերը իր ողջ կարիերայի ընթացքում հաղթել է հետևյալ տիտղոսները՝ Աշխարհի չեմպիոնատ՝ 8 անգամ, WWF/WWE չեմպիոնատ՝ 4 անգամ և 3 անգամ ծանրքաշային կարգի չեմպիոն: Բացի դրանից ունի հարդքոր ռեստլինգի տիտղոս և 7 թիմային տիտղոս: Անդերթեյքերը հաղթել է 2007թ.-ի Թագավորական կռիվը (անգլ.՝ Royal Rumble):
[խմբագրել] Ռեսլմանիայի ռեկորդը
Անդերթեյքերը ռեսլմանիաներում երբեք չի պարտվել և սկսած 1991թ.-ից ունի ունի տարած 20 հաղթանակների շարան:
| Ռեսլմանիա | Տարին | Հակառակորդը | Փաստեր | |
|---|---|---|---|---|
| VII | 1991 | Ջիմի Սնուկա | ||
| VIII | 1992 | Ջեյք Ռոբերթս | ||
| IX | 1993 | Հսկա Գոնզալես | Հաղթանակ հակառակորդի որակազրկմամբ | |
| XI | 1995 | Քինգ Քոնգ Բանդի | ||
| XII | 1996 | Դիզել | ||
| 13 | 1997 | Խելառ Սիդ | WWF տիտղոսի համար մղվող պայքար առանց որակազրկման | |
| XIV | 1998 | Քեյն | ||
| XV | 1999 | Բիգ Բոսմեն | «Hell in a Cell» | |
| X-յոթ | 2001 | Թրիփլ էյչ | ||
| X8 | 2002 | Ռիկ Ֆլեյր | Առանց որակազրկման մարտ | |
| XIX | 2003 | Բիգ Շոու և A-Train | ||
| XX | 2004 | Քեյն | ||
| 21 | 2005 | Ռենդի Օրտոն | ||
| 22 | 2006 | Մարկ Հենրի | «Դագաղային» մարտ | |
| 23 | 2007 | Բատիստա | Ծանրքաշային կարգի չեմպիոնի համար մղվող մարտ | |
| XXIV | 2008 | Էդջ | Ծանրքաշային կարգի չեմպիոնի համար մղվող մարտ | |
| XXV | 2009 | Շոն Մայքլզ | ||
| XXVI | 2010 | Շոն Մայքլզ | Առանց կանոնների | |
| XXVII | 2011 | Թրիփլ Էյչ | Առանց կանոնների | |
| XXVIII | 2012 | Թրիփլ Էյչ | «Hell in a Cell» |