WWE

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WWE
Wwe logo.svg
Տեսակը
Հիմնադրվել է 1952
Գլխամասերը Ստեմֆորտ,Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Գլխավոր անձինք Վինս Մաքմահոն
Շեյն Մաքմահոն
Ստեֆանի Մաքմահոն
Ջորջ Բերիոս
Դոննա Գոլդսմիթ
Ջոն Լորենայթիս
Վեբ-կայքը www.wwe.com

Դաբլյու Դաբլյու ի ընկերությունը (անգլ.`WWE, Inc., նախկին World Wrestling Entertainment, Inc.) մեծ կազմակերպություն է, որը թողարկում է ռեստլինգի շոուներ: Այն համարվում է ամենամեծ ֆեդերացիան այդ ասպարեզում: Հիմնադրվել է Վինսենթ Ջ. Մաքմահոնի կողմից` 1952թ.-ին, իսկ նրա որդին` Վինսենթ Ք. Մաքմահոնը ընկերության այժմյան նախագահն է և գործադիր տնօրենը:

WWE-ի կենտրոնական գրասենյակը Ստեմֆորտում

1952թ.-ին ընկերության անվանումն էր Capitol Wrestling Corporation, իսկ World Wide Wrestling Federation (WWWF) անվամբ այն ցուցադրում էր մրցումները, որը հետո դարձավ World Wrestling Federation (WWF): 1982թ.-ին այն վաճառվում է Titan Sports ընկերությանը, որը նույնպես պատկանում էր Մաքմահոնների ընտանիքին: Այդ ժամանակ արդեն ընկերության անունը դարձավ World Wrestling Federation Entertainment: 2002թ.-ին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund, հապավումը նույնպես WWF) հետ ունեցած դատարանային քաշքշուկների պատճառով նրանք կրկին ստիպված են լինում փոխել ընկերության անունը` World Wrestling Entertainment, որը 2011թ.-ին պարզապես դառնում է WWE:[1].

Բովանդակություն

[խմբագրել] Պատմությունը

[խմբագրել] WWWF

1963թ. Վինս Մաքմահոն Ավագը և Ռայմոնդ Մոնդտը աշխատում էին որպես պրոմոտերներ NWA (National Wrestling Alliance) կազմակերպության CWC (Capitol Wrestling Corporation) ենթապրոմոշենում: Նույն թվականի հուվարի 21-ին տեղի է ունենում մարտ ումն ըմբշամարտիկներ` Բադի Ռոջերսի և Լու Թեզի միջև. հաղթող է դառնում Թեզը և հռչակվում NWA ծանրքաշային կարգի չեմպիոն: Սակայն Մաքմահոնը և Մոնդտը հրաժարվում են Թեզին ճանաչել չեմպիոն և ի նշան անհամաձայնության անջատում են CWC-ն NWA-ի կազմից: Այս կերպ ձևավորվում է նոր` WWWF կազմակերպությունը: Ապրիլին Բադի Ռոջերսը դառնում է WWWF աշխարհի ծանրքաշային չեմպիոն, սակայն 1971թ.-ին WWWF-ը կրկին մտնում է NWA-ի կազմի մեջ:

[խմբագրել] WWF

1979թ.-ին կազմակերպությունը վերանվանվում է WWF (World Wrestling Federation): 1980թ.-ին Վինս Մաքմահոն Ավագի որդին` Վինս Մաքմահոն Կրտսերը գնում է WWF-ի բոլոր արժեթղթերը: 1982թ.-ին ֆեդերացիան կրկին դուրս է գալիս NWA-ի կազմից: Վինս Մաքմահոն Կրտսերը դառնում է այդ ասպարեզի գլխավոր հեղափոխական ուժը:1983թ. WWF-ին հատկացնում են եթերաժամ ԱՄՆ-ի հանրային հեռուստատեսությունում (USA Network): Մաքմահոնը պայմանագիր է ստորագրում Հալկ Հոգանի հետ, ով 1984թ.-ի հունվարի 23-ին պարտության է մատնում Երկաթյա շեյխին և դառնում WWF ծանրքաշային չեմպիոն: Դրանից հետո Մաքմահոնը NWA-ից գնում է մի շարք ենթակազմակերպություններ (պրոմոշեններ) և որպես արդյունք` ձևավորում է ռեստլինգի մենատիրություն:

Հալկ Հոգանը համարվում է WWE-ի պատմության մեծագույն ռեստլերներից մեկը: Հոգանն իր ավանդն ունի ընկերության նախնական հաջողության մեջ

1985թ.-ին Մաքմահոնը առաջ է քաշում ռեստլինգային շոուների նոր ձևաչափ` PPV (Փեյ Փեր Վյու - Pay Per View, հեռուստաշոուն տանը դիտելու համար հեռուստադիտողը պետք է վճարի այնքան միավոր դոլար, որքան միավոր հանդիսատես հաճախել է այն դիտելու դահլիճում), իսկ առաջին ՓՓՎ-ն որպես այդպիսին դառնում է «Ռեսլմանիան»

[խմբագրել] WWF-ի ոսկեդարը

«Ռեսլմանիա» հասկացության երևան գալուց հետո ի հայտ է գալիս նաև «սպորտ-զվարճանք» (անգլ.`Sports Entertainment) տերմինը, որը նույնպես Մաքմահոնի գաղափարն էր: WWF են բերվում այնպիսի ըմբիշներ, ինչպիսիք են Օլթիմեյթ Ուորիորը, Մարթի Ջենեթին, Ռենդի Սևիջը, Բրետ Հարթը, Շոն Մայքլզը և այլք: Բայց բոլոր իրադարձությունները ֆեդերացիայի ներսում տեղի են ունենում Հալկ Հոգանի շուրջ: Առաջանում է «Հալկամանիա»: 1987թ.-ին տեղի է ունենում ռեստլինգի արդյունաբերության պատմության մեջ խոշորագույն իրադարձությունը` Ռեսլմանիա III-ը, որը հավաքում է 93 173 հանդիսատես: Գլխավոր իրադարձությունը Հալկ Հոգանի և ֆրանսիացի ըմբշամարտիկ Անդրե դը Ջայնթի կռիվն էր, որը հաղթում է Հոգանը: Սակայն Հոգանի փառքը հօդս է ցնդում 1993թ.-ին, երբ նա մեղադրվում է ստերոյիդներ օգտագործելու մեջ: Այդժամ WWF-ի հիմնական հերոսներն են դառնում Բրետ Հարթը, Շոն Մայքլզը, Անդերթեյքերը, Ռեյզոր Ռամոնը (Սկոտ Հոլ) և Դիզելը (Քևին Նեշ): Հոգանը և Ռենդի Սևիջը միանում են մեկ այլ մեծ կազմակերպության` WWF-ի հակառակորդ WCW-ին (World Championship Wrestling): Ավելի ուշ, WCW-ն ձեռք է բերում Սկոտ Հոլին և Քեվին Նեշին: Վերջիններս արդեն հաստատված Հոգանի հետ ստեղծում են Նոր Համաշխարհային Կարգուկանոն խմբավորումը (անգլ.` New World Order, կրճատ` nWo), որով սկսվում էր Երկուշաբթի երեկոների պատերազմները (անգլ.` Monday Night Wars) երկու հակառակորդ կազմակերպությունների թողարկած հեռուստաշոուների միջև` Monday Night Raw-ի (WWF) և Monday Night Nitro-ի (WCW) միջև: Երկուսն էլ ԱՄՆ-ում հեռարձակվում էին երկուշաբթի և նույն ժամերին:

WCW-ն այդ մրցակցության մեջ գրավում է գերակա դիրք, իսկ WWF-ում սկսվում է ճգնաժամ, երբ Բրետ Հարթը տխրահռչակ Մոնրելյան բանսարկության (անգլ.` The Montreal Screwjob) հետևանքով տեղափոխվում է WCW: Սրանով վերջ է դրվում WWF-ի ոսկեդարին, և սկսվում է «վերաբերմունքի» ժամանակաշրջանը:

[խմբագրել] «Վերաբերմունքի» ժամանակաշրջանը (Attitude era)

Այս ժամանակաշրջանի պաշտոնական մեկնարկը համարվում է 1998թ.-ի մարտի 29-ը, երբ Սթիվ Օսթինը Հաղթում է Շոն Մայքլզին` Ռեսլմանիա XIV-ում և դառնում WWF ծանրքաշային չեմպիոն: Մարտական և կուլիսային սցենարները դառնում են էլ ավելի դաժան և դրամատիկ, որը ստիպում է հանդիսատեսներին ցավալ կամ ուրախանալ իրենց սիրելի ըմբշամարտիկի հաջողությունների կամ անհաջողությունների համար: Այդ ամենն արվում էր, որպեսզի WWF-ը առաջ անցներ WCW-ից: «Վերաբերմունքի» ժամանակաշրջանի գլխավոր սցենարներից էր Սթիվ Օսթինի և Վինս Մաքմահոնի (ով այդ ժամանակներում ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս որպես ըմբիշ) թշնամանքը: 1998թ.-ի ապրիլի 13-ին Օսթինը և Մաքմահոնը մենամարտում են: Այդ օրը առաջին անգամ 2 տարվա մեջ RAW-ն վարկանիշով առաջ է անցնում Nitro-ից:[2]

WWF-ի լոգոն 1994-1998թթ.

WWF-ի վարած քաղաքականությունն ի վերջո իրեն արդարացնում է: Մինչ WCW-ն վարկանիշներ էր ստանում պրոֆեսիոնալ ըմբշամարտի վետերանների հաշվին, WWF-ը մեծ տեղ էր հատկացնում իր գլխավոր ըմբշամարտիկների առաջընթացներին և նրանց կերպարների շուրջ կատարվող ներդաշնակ և հետաքրքրություն առաջացնող դեպքերին: Այդ անձանց մեջ էին մտնում Սթիվ Օսթինը, Ռոքը, Էքս-Փաքը, Թրիփլ Էյչը, Քեյնը, Անդերթեյքերը: Արդյունքը ճակատագրական է լինում WCW-ի համար, երբ ավարտվում են «Երկուշաբթի երեկոների պատերազմները»` այն սնանկանում է: Իսկ 2001թ.-ի մարտի 23-ին Վինս Մաքմահոնի որդի Շեյն Մաքմահոնը ձեռք է բերում WCW-ն: Մարտի 26-ին հեռարձակվում է վերջին «Monday Night Nitro»-ն, որի ժամանակ սցենարով WCW-ի և ECW-ի աստղերը կատարում են «ներխուժում» (The Invasion) դեպի WWF:
2001թ.-ի դեկտեմբերի 9-ին WCW չեմպիոն Քրիս Ջերիկոն հաղթում է WWF չեմպիոն Սթիվ Օսթինին և այդ կերպ միավորում երկու տարբեր կազմակերպությունների տիտղոսները` դառնալով «WWF անվիճարկելի չեմպիոն»(անգլ.` WWF Undisputed Champion)

2002թ.-ի մայիսի 6-ին WWF-ը տանուլ է տալիս Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund, հապավումը նույնպես WWF) հետ ունեցած դատավարությունը և ստիպված է լինում փոխել անվանումը և դառնում է արդեն WWE (World Wrestling Entertainment):[3]

[խմբագրել] Զվարճանքների ժամանակաշրջանը

2002թ.-ի ապրիլին WWE-ի ամբողջ մարզիկների կազմը բաժանվում է երկու այսպես կոչված ապրանքանիշների միջև` Raw և SmackDown (թողարկվող 2 հիմնական հեռուստաշոուների անվանումներով): Դրանից հետո ձևավորվում են 2 ապրանքանիշների գլխավոր չեմպիոնական տիտղոսները` WWE չեմպիոնատը և WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնատը: 2006թ.-ին ի հայտ է գալիս 3-րդ ապրանքանիշը` ECW, որից հետո էլ առաջ է գալիս ECW չեմպիոնական տիտղոսը: Առաջին ЕCW չեմպիոն է դառնում Ռոբ Վան Դամը:2010թ. փետրվար-մարտ ամիսներին ապրանքանիշը փակվում է և դրան փոխարինում է NXT հեռուստաշոուն:

[խմբագրել] PG վարկանիշի ժամանկաշրջանը

2008թ.-ից մինչ օրս WWE-ի կողմից հեռարձակվող հաղորդումները առաջնորդվում են ամերիկյան հեռուստատեսությունների PG վարկանիշային համակարգով: Երկրպագուների մի մաս գտնում էր, որ այդ քաղաքականությունը կատարվում էր Վինս Մաքմահոնի կին, սենատոր Լինդա Մաքմահոնի նախընտրական քարոզարշավի համար: Այսինքն ավելի շատ երեխաներ կնայեին WWE-ն: Երկրպագուների մի այլ` ավելի ստվար զանգված չէր կարողանում համակերպվել այդ հանգամանքի հետ, որովհետև դրանով վերջ դրվեց WWE-ում պարունակվող ավանդական էրոտիկային, չափից շատ բռնությանը, անպատշաճ բառերի օգտագործմանը, արհեստական արյունահոսմանը և այլն:

[խմբագրել] Չեմպիոնները

WWE-ն ունի չեմպիոնական տիտղոսներ, որոնք հաղթելով տվյալ ըմբշամարտիկը ճանաչվում է լավագույնը այն ապրանքանիշում (Raw կամ SmackDown!), որտեղ հանդես է գալիս: Raw ապրանքանիշի առաջնակարգ տիտղոսն է WWE տիտղոսը (WWE championship), իսկ Smackdown-ում` Աշխարհի ծանրքաշային տիտղոսը (World Heavyweight championship):

Կան նաև այլ տիտղոսներ` ըստ դիվիզիաների: Սրանց մեջ մտնում է կանանց տիտղոսը, որը որոշվում է կին ըմշամարտիկների միջև և թիմային տիտղոսը: Երկրորդ կարգի տիտղոսներն են միջմայրցամաքայինը և ԱՄՆ-ի տիտղոսը:

[խմբագրել] Այժմյան չեմպիոնները

Տիտղոսը Ներկա պահին կրողը(կրողները) Հաղթելու ամսաթիվը Ցուցադրվել է Պատկեր
Raw ապրանքանիշում
WWE չեմպիոնատ Սի Էմ Փանք Նոյեմբերի 20, 2011 CM Punk 2.jpg
WWE միացյալ նահանգների չեմպիոնատ Սանտինո Մարելա Մարտի 5, 2012 Santino Marella 2010 Tribute to the Troops.jpg
SmackDown ապրանքանիշում
Ծանրքաշային Շեյմուս Ապրիլի 1, 2012 (Ռեսլմանիա 28) Sheamus at Fort Hood 1.jpg
WWE Միջմայրցամաքային չեմպիոնատ Քրիստիան Մայիսի 20, 2012 Christian RAW 16th.jpg
Երկու ապրանքանիշում
Տիտղոսը Ներկա պահին կրողը(կրողները) Տվյալ կրող(ների) տնային ապրանքանիշը Հաղթելու ամսաթիվը Ցուցադրվել է Պատկեր
WWE թիմային չեմպիոնատ Ար-Թրութ և Քոֆի Քինգստոն Raw Ապրիլի 30, 2012 R-Truth 2010 Tribute to the Troops (2).jpg Kofi Kingston 2010 Tribute to the Troops.jpg
WWE Կանանց չեմպիոնատ Լեյլա Raw Ապրիլի 29, 2012 Layla as WWE Women's Champion.jpg

[խմբագրել] Ոչ տիտղոսային ձեռքբերումներ

Անվանումը Անգլ. անվանումը Վերջին հաղթողը Հաղթելու ամսաթիվը
Թագավորական կռիվ Royal Rumble Շեյմուս Հունվարի 29, 2012
Raw-ի փողը բանկում RawMoney in the Bank Ալբերտո Դել Ռիո Հուլիսի 17, 2011
SmackDown-ի փողը բանկում SmackDown Money in the Bank Դենիել Բրայան Հուլիսի 17, 2011
WWE NXT WWE NXT Ջոնի Քուրտիս Մարտի 11, 2011
Ռինգի Արքա King of the Ring Շեյմուս Նոյեմբերի 29, 2010

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով