Էդդի Գեռեռո
| Էդդի Գեռեռո |
|
| Ռինգային անուն(ներ) | Էդդի Գեռեռո Սև Վագր El Caliente Máscara Mágica Լատինական շոգ |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Իրական քաշ | 103 կգ |
| Իրական հասակ | 173 սմ |
| Ծննդյան թվական | Հոկտեմբերի 9, 1967 |
| Ծննդավայր | |
| Վախճանի թվական | Նոյեմբեր 13, 2005 (38 տարեկանում) |
| Վախճանի վայր | |
| Մարզիչ | Չավո Գեռեռո Մանդո Գեռեռո Հեկտոր Գեռեռո |
| Դեբյուտ | Հուլիսի 1, 1992թ. |
| Կարիերայի ավարտ | Նոյեմբերի 15, 2005թ. |
Էդուարդո Գորես «Էդդի» Գեռեռո Լիանես (անգլ.` Eduardo Gory "Eddie" Guerrero Llanes, հոկտեմբերի 9, 1967 - նոյեմբերի 13, 2005) մեքսիկա-ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ: Հանդես է եկել Մեքսիկայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ի մի շարք առաջնակարգ պրոմոշեններում` Extreme Championship Wrestling-ում (ECW), World Championship Wrestling-ում (WCW) և մինչև կյանքի ընդհատումը` World Wrestling Entertainment-ում (WWE): Գեռեռոյի ռինգային կերպարն իրենից ներկայացնում էր մի անձ, ով ամեն ինչ անում էր հաղթելու համար. և չնայած նրա գիմիկը բացասական էր, նա կարողացել էր դառնալ հանդիսատեսի սիրելի ըմբիշը` և՛ ռինգում, և՛ ռինգից դուրս:
Չնայած մեծ ժողովրդայնություն վայելելուն` Գեռեռոն իրական կյանքում ունենում էր խնդիրներ ալկոհոլիզմի և ցավազրկող դեղերի հանդեպ ունեցած կախվածության հետ:
Մահը [խմբագրել]
Գեռեռոյին իր Մինեապոլիսի հյուրանոցային համարում մահացած հայտնաբերում է նրա եղբորորդին` Չավոն` 2005 թ.-ի նոյեմբերի 15-ին: Չավոն փորձում է արհեստական շնչառություն տալ, սակայն երբ շտապ օգնությունը ժամանում է դեպքի վայր, Էդդի Գեռեռոն հայտարարվում է վախճանված: Այդ ժամանակ Գեռեռոն 38 տարեկան էր: Դատական բժշկությունը պարզում է, որ Գեռեռոն մահացել էր սրտի աշխատանքի կանգից, որն իր հերթին առաջացել էր ավտոսկլերոզային սրտի հիվանդության առաջ գալուց: Էդդիի կինը` Վիկի Գեռեռոն, նշում է, որ ամուսինը վերջին շաբաթվա ընթացքում լավ չէր զգում իրեն: Մահվանից մի քանի օր անց հեռուստատեսությամբ Չավո Գեռեռոն նշում է, որ հորեղբայրը վերջին ժամանակներում չափազանց շատ էր իրեն ենթարկում ֆիզիկական մարզանքի` ամեն օր խիստ ծանր ռեժիմներով մարզվելով:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- WWE փառքի սրահ - Էդդի Գեռեռո
- Էդդի Գեռեռո - IMDb էջ
- eddie-forever.com
- Էդդի Գեռեռո (1967 - 2005) - շիրիմը