Մեդիսոն Սքուեր Գարդեն
| Տեղագրություն | |
| Բացված | Այժմյան վայրում` փետրվարի 11 1968թ. |
| Ճարտարապետ | Charles Luckman Associates |
| Տարողություն | Բասկետբոլ: 19,763 Հոկեյ / Լակրոս: 18,200 Համերգ: 20,000 Բռնցքամարտ : 20,789 Ռեստլինգ : 22,292 Թատրոնային մաս: 5,600 |
| Տնային թիմ | Նյու Յորք Ռենջերս (NHL) (1968թ.-ից) Նյու Յորք Նիքս (NBA) (1968թ.-ից) Դաբլյու Դաբլյու Ի (1971թ.-ից) Նյու Յորք Լիբերթի (WNBA) (1997–2010թթ., 2014-ապագայում) Նյու Յորք թայթնս (NLL) (2007–2009թթ.) Նյու Յորք նայթս (AFL) (1988թ.) Նյու Յորք սիթի հոքս (AFL) (1997–1998թթ.) Սենթ Ջոնս Ռեդ ստորմ (NCAA) (1969թ.-ից սկսած) |
Մեդիսոն Սքուեր Գարդենը (անգլ.` Madison Square Garden, այլ անվանումներ` MSG, The Garden, The World's Most Famous Arena) Նյու Յորքում գտնվող մարզահամերգային համալիր է, որը նաև ծառայել և ծառայում է որպես տնային մարզադաշտ NBA-ի և NHL-ի ակումբների համար:
Բովանդակություն |
[խմբագրել] Նստատեղերը
Գարդենն ունի 6 նստատեղերի սեկցիաներ: Հոկեյի խաղերի ժամանակ դրանցից մեկը փակվում է: Նախկինում յուրաքանչյուր բաժին ուներ տարբեր գույն (կարմիր, նարնջագույն, դեղին, շագանակագույն և կապույտ): Սակայն Նյու Յորք Ռենջերսի երկրպագուները ցանկություն էին հայտնում նստելու միայն կապույտ մասում և նույնիսկ արգելում էին այլ երկրպագուների նստել այդ բաժնում: Այդ պատճառով վերունշյալ գույներն այժմ չեն օգտագործվում համալիրում (այժմ օգտագործվում է միատար գույն): Ամենաակտիվ երկրպագուները սովորաբար նստում են 400-րդ սեկցիայում: Նստատեղերի քանակը փոխվում է` կախված թե ինչպիսի իրադարձություն է տեղի ունենում:
[խմբագրել] Կարևոր իրադարձություններ կապված Գարդենի հետ
- 1962թ.-ին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին Գարդենում նշել է 45-ամյակը: Մերիլին Մոնրոն Քենեդու համար կատարում է «Happy Birthday, Mr. President» երգը:
- 2007թ.-ին Էլթոն Ջոնը նշեց 60-ամյակը և միաժամակ ունեցավ իր 60-րդ համերգը: Բոլոր տոմսերը վաճառվել էին:
[խմբագրել] Համերգներ
Բոբ Մառլի
Էլթոն Ջոն
Էլվիս Փրեսլի
Լեդ Զեպլին
Մադոննա
Մայքլ Ջեքսոն
Ջոն Լենոն
Ռոլինգ սթոունզ
Ֆրենք Սինատրա