Ֆրենկ Սինատրա
| Ֆրենկ Սինատրա | |
|---|---|
Ֆրենկ Սինատրա |
|
| Բնագիր ԱԱՀ | Ֆրենսիս Ալբերտ «Ֆրենկ» Սինատրա |
| Հասակը` | 174 սմ |
| Ծնվել է` | դեկտեմբերի 12, 1915 |
| Ծնվելու վայր` | Հոբոքեն, Նյու Ջերսի, |
| Վախճանի օր` | մայիսի 14, 1998 (82 տարեկան) |
| Ազգություն` | |
| Այլ անուն(ներ) | Ol' Blue Eyes, The Chairman of the Board
The Voice |
| Մասնագիտություն | Դերասան, Երգիչ, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Շոումեն |
| Ակտիվ շրջան | 1935-1971, 1973-1995 |
| Վեբկայք | sinatra.com |
Ֆրանսիս Ալբերտ Սինատրա (12 դեկտեմբերի, 1915 - 14 մայիսի, 1998). Ամերիկացի երգիչ, դերասան: Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի և Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում: Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո: Առաջին ալբոմը թողարկել է 1946-ին: Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953-ին From Here to Eternity (Այստեղից մինչև հավերժություն)երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը:
1953-ին ձայնագրվելով Capitol Records-ում` Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը: 1961-ին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր ձայնագրման ստուդիան: Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim): Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ` Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում` Ջոն Քենեդու)հետ: 1965-ին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր September of My Years (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը: Նույն թվակականին նա նկարահանվում է "Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը" հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է Էմմի մրցանակի: Սինատրայի "A Man and His Music" ("Մարդը և նրա երաժշտությունը") և "Strangers in the Night" ("Անծանոթները գիշերվա մեջ") երգերը դառնում են հաջողված հիթեր: 1971-ին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց` 1973-ին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ: Մինչև իր մահը (1998թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ նահանգներում, այնպես էլ արտերկրում):
Սինատրան նաև հաջողակ կինոդերասն էր: 1953-ին արժանանալով Լավագույն տղամարդ դերասան կոչմանը` նա մրցանակ է նվաճում նաև լավագույն դերասան անվանակագում` "Ոսկե թևերով տղամարդը" ֆիլմի համար: Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել "Բարձր հասարակություն", "Փոլ Ջոյ" և "Քաղաքի մասին" ֆիլմերում: Նա բազմիցս եղել է նաև Գրեմիի մրցանակակիր: