Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԲԱԱից)
Բասկետբոլի ազգային ասոցիացիա
National Basketball Association
Հապավում NBA
Կարգախոս Where Amazing Happens
(որտեղ պատահում է զարմանալին)
Տիպ Սպորտային լիգա
Իրավ. կարգավիճակ Գործող
Ղեկավար Դեյվիդ Ստեռն
Կայք nba.com

Բասկետբոլի Ազգային Ասոցացիա (անգլ.՝ National Basketball Association, կրճատված՝ NBA), տղամարդկանց բասկետբոլի աշխարհի լավագույն համարվող առաջնություն և Հյուսիսային Ամերիկայի գլխավոր սպորտային լիգաներից մեկը: NBA-ում կան 30 բասկետբոլային ակումբներ, ընդ որում՝ 29-ը ԱՄՆ-ից և 1-ը՝Կանադայից: Թիմերը բաժանված են Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև: NBA-ի կոմիսարն է Դեյվիդ Ստերնը (մականունը՝«NBA-ի ցար(անգլ.`Czar)»)։[1]

Բովանդակություն

Պատմությունը [խմբագրել]

Ամերիկայի բասկետբոլի ասոցացիան ստեղծվել է 1946 թվականի հունիսի 6-ին՝ Նյու Յորքում։ Այն ժամանակ գոյություն ունեին ընդամենը 2 դիվիզիոններ (այժմ՝ 6 դիվիզիոն), որոնց մեջ մտնում էին 11 թիմեր՝ «Բոստոն Սելտիքս», «Չիկագո Ստեգս», «Կլիվլենդ Ռեբելս», «Դետրոյթ Ֆալկոնս», «Նյու Յորք Նիքերբոկերս», «Ֆիլադելֆիա Ուորիորս», «Պիցբուրգ Այրոնմեն», «Փրովիդենս Ստիմրոլերս», «Սենթ Լուիս Բոմբերս», «Տորոնտո Ռեպտորս» և «Վաշինգտոն Կապիտոլս»: 1949 թվականին, Ամերիկայի բասկետբոլի ասոցացիան և Ամերիկյան Բասկետբոլի լիգաան միանում են` ընդունելով Բասկետբոլի Ազգային Ասոցիացիա անվանումը:

NBA-ի դրաֆթ [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ NBA դրաֆթները

Ամեն տարվա հունիս ամսին լիգան կազմակերպում է դրաֆթ, որի էությունը կայանում է նրանում, որ թիմերը հերթականությամբ ընտրում են նորեկների՝ ԱՄՆ համալսարաններից կամ մյուս մանր լիգաներից, ինչպես նաև այլ երկրներից: Մինչ դրաֆթի օրը տեղի է ունենում վիճակահանություն և որոշվում է, թե որ թիմը որերորդն է ընտրելու: Դա էլ իր հերթին կախված է խաղասեզոնի ընթացքում թիմերի ունեցած ցուցանիշներից։ Այլ կերպ ասած՝ որքան թիմը թույլ է խաղացել սեզոնի ընթացքում, այնքան մեծ է հավանականությունը ավելի որակյալ խաղացողի ընտրելու։

Պաշտոնական գնդակը [խմբագրել]

Ասոցիացիայի գնդակների պաշտոնական մատակարարն է Spalding ընկերությունը։

Թիմերը [խմբագրել]

Հեռարձակումը [խմբագրել]

ԱՄՆ-ում NBA-ի խաղերը հեռարձակվում են ABC, ESPN, TNT և NBA TV հեռուստաալիքներով։ Հայաստանի Հանրապետությունում NBA-ն սկսեց իր հեռուստատեսային դեբյուտը 2004-05 խաղաշրջանում: Խաղերը հեռարձակվեցին «Արմենիա» հեռուստաընկերությամբ մինչև 2006-07 խաղաշրջանը, իսկ այնուհետև՝ 2007-08-ից մինչև 2008-09 խաղաշրջանը՝ «Ար» հեռուստաընկերությամբ: Մեկնանությունները կատարում էր մեկնաբան Կարեն Մովսիսյանը, ով աչքի էր ընկնում խաղային լարված պահերին բուռն էմոցիոնալ դրսևորումներով:

Սեզոնի կառուցվածքը [խմբագրել]

Խաղային սեզոնը NBA-ում բաղկացած է Կանոնավոր առաջնությունից (Regular Season) և Փլեյոֆից (Playoffs): Կանոնավորի Ժամանակ բոլոր 30 թիմերն անցկացնում են 82 խաղ: Յուրաքանչյուր կոնֆերենցիաներից 8 լավագույն թիմերը անցնում են եզրափակիչ՝ փլեյոֆ, որտեղ և հաղթում է միայն մեկ թիմ` դառնալոբ NBA չեմպիոն։

Բոլոր աստղերի Խաղը [խմբագրել]

Ամեն տարի փետրվարի կեսերին հայտարարվում է «բոլոր աստղերի վիքենդ», որի շրջանակներում անցկացվում են այնպիսի մրցություններ, ինչպիսիք են՝ Սլեմ դանկի մրցույթը, Playstation -ի կատարաելագործվածների խաղը, 3 միավորանոց նետումների խաղը և այլն։ Իսկ վիքենդի վերջում տեղի է ունենում բոլոր աստղերի խաղը, որի ժամանակ իրար հետ են մրցում Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների լավագույն բասկետբոլիստները։ Վերջիններիս ընտրելիս մեծ ուշադրություն է դարձվում հեռուստադիտողների կամ երկրպագուների կարծիքին:


Տես նաև [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]