Թիմ Դանքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմ Դանքան
Tim Duncan.jpg
բասկետբոլիստ
ԱԱՀ՝ Թիմ Դանքան
Ծննդյան օր՝ Ապրիլի 25, 1976
Ծննդավայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կայք՝ slamduncan.com

Թիմոթի Թեոդոր Դանքան (անգլ.` Timothy Theodore Duncan, ապրիլի 25, 1976թ.), պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Վիրջինյան կղզիներից։ Դանքընը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում` որպես կենտրոնական և ծանր հարձակվող։

Վաղ հասակում[խմբագրել]

Դանքանը վաղ հասակում եղել է լողորդ։ 1989թ.-ին Հյուգո անվամբ ցունամին ավերում է նրա լողավազանը, իսկ մայրը մահանում է մի տարի անց։

Դանքանը թողնում է լողը և լրջորեն սկսում զբաղվել բասկետբոլով։

Բասկետբոլային կարիերան[խմբագրել]

Դանքանը 4 տարի անցկացրել է Ուեյք Ֆորեսթի համալսարանում, որից հետո է միայն մտել 1997թ. NBA-ի դրաֆթ։ Նա ընտրվում է «Սան Անտոնիո Սփըրսի» կողմից ` առաջին ընտրության իրավունքով։ Նրա շնորհիվ թիմը հաղթում է NBA-ի չեմպիոնատը 1999, 2003, 2005, և 2007 թվականներին։ Իսկ 2002 և 2003 թվականներին դարձել է կանոնավոր առաջնության ամենարժեքավոր բասկետբոլիստ (MVP)։

Արտաքին հղումներ[խմբագրել]