Էնթոնի Դեյվիս
| Էնթոնի Դեյվիս | |
| Ակումբ | Նյու Օռլեանս Հորնեթս |
|---|---|
| Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական |
| Ի ծնե տրված անունը | Էնթոնի Դեյվիս կրտսեր Anthony Davis, Jr. |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 11, 1993 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 208 սմ |
| Քաշ | 102 կգ |
| Դպրոց | Հեռանկարների չարտերային դպրոց |
| համալսարան | Կետտակի (2011-2012) |
| Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին |
| Դրաֆթ ակումբ | Նյու Օռլեանս Հորնեթս |
| Կարիերայի պատմություն | |
| Մեդալներ | |
Էնթոնի Դեյվիս կրտսեր (անգլ.` Anthony Davis, Jr. ծնվ.` մարտի 11, 1993թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Օռլեանս Հորնեթս» ակումբում: Դեյվիսը խաղում էր Կենթակիի համալսարանի կազմում, երբ 2012թ. NBA-ի դրաֆթում առաջին ընտրությամբ ընտրվում է «Հորնեթսի» կողմից: Խաղում է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում: Հասակը կազմում է 208 սմ, իսկ քաշը` 102 կգ: Դեյվիսն ունեցել է բավականին հաջողված կարիերա թե ավագ դպրոցում, և թե համալսարանում: Ենթադրվում է, որ Դեյվիսը կդառնա լիգայի լավագույն ֆորվարդ-կենտրոնականներից մեկը:
2012թ.-ի մայիսին, երբ պարզ է դառնում, որ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղեր մեկնելու համար նշանակված ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային հավաքականի մի քանի մարզիկներ վնասվածքի պատճառով չեն մասնակցի խաղերին (հատկապես` Դուայթ Հովարդը), առաջադրվում է Դեյվիսի և Գրեգ Մոնրոյի («Դետրոյթ Փիստոնս») թեկնածությունը` զբաղեցնելու մեկնարկային կենտրոնականի թափուր տեղը: Ինչևէ նախապատվությունը տրվում է Դեյվիսին, ով Էմեկա Օկաֆորից հետո (Աթենք 2004) դառնում է երկրորդ բասկետբոլիստը NBA-ի պատմության մեջ, ով NBA-ում դեռ ոչ մի խաղ չանցկացնելով ներկայացրել է Միացյալ Նահանգները օլիմպիական խաղերում: Հավաքականի կազմում Դեյվիսը դառնում է ոսկե մեդալակիր:
Բովանդակություն |
Անձնական կյանքը [խմբագրել]
Դեյվիսի հոր` Էնթոնի Դեյվիս ավագի հասակը կազմում է 191 սմ, իսկ մոր` Էրեյներ Դեյվիսի հասակը` 185 սմ: Ունի երկվորյակ քույր` Անտոնետ անունով, իսկ ավագ քույր Լեշան հանդես է գալիս Դեյլիի քոլեջի բասկետբոլային թիմում:
Հոնքերը [խմբագրել]
Դեյվիսն ունի կիպ հոնքեր, որոնք բրենդ է դարձրել: NBA-ում իր նորամուտից առաջ Դեյվիսը պաշտոնապես գրանցել է «Վախեցիր հոնքերից» և «Հոնքդ բարձր» բրենդները: Իր այդ քայլը նա մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը նայի ինձ վրա, իմ հոնքերի պես հոնքեր աճեցնի և դրանով միլիոններ վաստակի: Մենք ընտանիքով որոշեցինք ինքներս անել այդ բանը, քանի որ դա շատ յուրահատուկ է»:[1][2]
Օլիմպիական խաղերի ավարտից հետո, Քոբի Բրայանտը իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է Դեյվիսի և հայազգի հունահռոմեկան ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանի հետ միասին կատարած լուսանկարը: Քանի որ Վարդերեսյանը նույնպես աչքի էր ընկնում իրար կպած հոնքերով, Բրայանտը լուսանկարի մեկնաբանության մասում կատակով գրել էր «Ունքերի պայքար, ո՞վ կհաղթի» (Battle of the unibrow!!! Who wins???):[3]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Կենսագրությունը Կենթակիի համալսարանի կայքում
- NBADraft.net պրոֆիլ
- DraftHype.com էջ
- Էնթոնի Դեյվիս - ESPN էջ
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ռովել, Դարեն (Հունիսի 25, 2012)։ «Էնթոնի Դեյվիսն իր հոնքերը բրենդ է դարձրել»։ ՍիԷնԲիՍի։ http://www.cnbc.com/id/47951613։ Վերցված է Հունիսի 26, 2012։
- ↑ Մեսոտ, Քևին (Հունիսի 25, 2012թ.)։ «Էնթոնի Դեյվիսը չի պատրաստվում սափրել հոնքերը»։ «ԱՄՆ այսօր»։ http://content.usatoday.com/communities/gameon/post/2012/06/anthony-davis-trademarks-his-brow/1#.T-nF0bWe7yA։ Վերցված է Հունիսի 26, 2012թ.։
- ↑ «Կատակասեր Բրայանտը՝ Հովհաննես Վարդերեսյանի հոնքերի մասին»։ «Սպորտ Արմենիա»։ Օգոստոսի 13, 2012թ.։ http://sportarmenia.com/43145/43145.html։