Բլեյք Գրիֆին
| Բլեյք Գրիֆին | |
| Դիրքը | Ծանր հարձակվող |
|---|---|
| Համար | 32 |
| Ի ծնե տրված անունը | Բլեյք Գրիֆին |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1989 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 208 սմ |
| Քաշ | 114 կգ |
| Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 1 |
| Կարիերայի պատմություն | |
Բլեյք Օսթին Գրիֆին (անգլ.` Blake Austin Griffin, ծնվ.` մարտի 16, 1989թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «Լոս Անջելես Քլիպերս» ակումբում` որպես ծանր հարձակվող: Գրիֆինը ունեցել է հաջողված կարիերա որպես դպրոցական բասկետբոլիստ` հանդես գալով Օկլահոմայի կաթոլիկ դպրոցի հավաքականում, որի մարզիչը հայրն էր` Թոմի Գրիֆինը: Դրանից հետո խաղացել է համալսարանային առաջնությունում` որպես Օկլահոմայի համալսարանի ուսանող:
Գրիֆինը թողնում է համալսարանը 2 խաղաշրջան անց` և մուտք գործում 2009թ.-ի NBA դրաֆթ, որտեղ և նրան ընտրում են «Լոս Անջելես Կլիպերսի» ղեկավարությունը` առաջին ռաունդի առաջին ընտրությամբ: Գրիֆինը ոտքի լուրջ վնասվածքի և դրա հետագա ապաքինման պատճառով գրեթե ամբողջովին բաց է թողնում NBA-ի 2009–10 խաղաշրջանը, որը պետք է լիներ նրա առաջին տարին ասոցացիայում: Սակայն նրա մեկնարկը որպես նորեկ տեղի է ունենում հաջորդ խաղաշրջանում, որի ընթացքում նա ընտրվում է որպես աստղ, հաղթում է 2011թ.-ի «սլեմ դանկ առաջնությունը» (Slam Dunk Contest) և ի վերջո հռչակվում «Տարվա նորեկ» (Rookie of the Year):
Sports Illustrated սպորտային հանդեսը Գրիֆինին հռչակել է որպես «Բոլոր ժամանակների 15 լավագույն նորեկներից մեկը»