Աճառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աճառային հյուսվածք; հյուսվածքաբանական պրեպարատ դիտված օպտիկական մանրադիտակով
Ոսկրագոյացում աճառի տեղում

Աճառ կամ աճառային հյուսվածք - Ամուր և ճկուն հյուսվածք է, որը ոսկրային հյուսվածքի հետ միասին դասվում է կմախքային շարակցական հյուսվածքների դասին` պայմանավորված նրանց ֆունկցիոնալ, զարգացման և կառուցվածքային նմանություններով: Աճառային հյուսվածքը մասնակցում է բազմաթիվ օրգանների և օրգան համակարգերի կազմությանը, այդ թվում` շնչառական համակարգի (քթի, ըմպանի, բրոնխների, շնչափողի և այլն), ականջախեցու, հոդերի, միջողային սկավառակների, ծնկահոդի մահիկների (մենիսկ) և այլն: Նորածնի կմախքային համակարգը հիմնականում կազմված է աճառային հյուսվածքից, որը աճման հետ վերածվում է ոսկրային հյուսվածքի: Հասուն մարդու մարմնում աճառային հյուսվածքը կազմում է մոտ 2%[1]:

Բովանդակություն

Տեսակները և կառուցվածքային ընդհանրությունները [խմբագրել]

Առանձնացնում են աճառային հյուսվածքի 3 տարատեսակ

Բջջաբանորեն աճառային հյուսվածքները կազմված են խոնդրոցիտներից, խոնդրոբլաստներից և միջբջջային նյութից` մատրիքսից, որը կազմված է կոլագենային թելերից (Էլաստինային աճառում նաև էլաստինային թելերից) և հիմնական ամորֆ նյութից: Ամորֆ նյութը կազմված է պրոտեոգլիկաններից, գլիկոպրոտեիններից և խոշոր ձևավորող ագրեգատներից: Աճառային հյուսվածքի 70-80% կազմված է ջրից, 10-15% օրգանական նյութերից և 4-7% հանքային աղերից: [2]:
Նրանց ընդհանուր կառուցվածքա-ֆունկցիոնալ առանձնահատկությունները չորսն են`[3]

  1. Համեմատաբար ցածր մետաբոլիզմ
  2. Անոթների բացակայություն
  3. Անդադար աճի ընդունակություն
  4. Ամրություն և էլաստիկություն

Զարգացումը [խմբագրել]

Աճառային հյուսվածքը զարգանում է մեզենխիմայից, որը սկսվում է մեզենխիմայի կարծրացումից և խոնդրոգեն հատվածի կազմավորումից ապագա աճառային հյուսվածքի տեղում: Խոնդրոգեն հատվածի բջիջները ինտենսիվ բազմանում են միտոզով, մոտենում են իրար և չափերով մեծանում: Խոնդրոգեն բջիջների հենարանային ֆունկցիան ապահովվում է ի հաշիվ նրանց ներքին լարվածության (տուրգոր):
Հաջորդ փուլում աճառային բջիջները սկսում են արտադրել միջբջջային նյութը: Ձևավորվում է առաջնային աճառային հյուսվածքը: Այդ ընթացքում տեղի է ունենում խոնդրոբլաստների ներքին կառուցվածքի վերաձևավորում, զարգանում է սպիտակուց սինթեզող ապարատ (գրանուլյար էնդոպլազմատիկ ցանց, Գոլջիի կոմպլեքս): Խոնդրոբլաստները այդ ընթացքում չեն կորցնում ԴՆԹ-ի ռեպլիկացիայի հատկությունը և շարունակում են կիսվել միտոզով, որի հետևանքով առաջնային աճառային հյուսվածքի զանգվածը ավելանում է:
Զարգացման հաջորդ փուլում խոնդրոբլաստները սկսում են արտադրել սուլֆատացված գլիկոզամինոգլիկաններ: Միջբջջային տարածությունում կուտակվում են պրոտեոգլիկաններ: Սպիտակուցները կազմում են 10-20%, իսկ գլիկոզամինոգլիկանները` 80-90%: Վերջինիս կազմության գերակշռող մասը խոնդրոիտին սուլֆատն է:
Անոթների բացակայության պատճառով, աճառային հյուսվածքի սնուցումը իրականացվում է դիֆուզիայի միջոցով: Թթվածնի, իոնների և այլ կարևով նյութերի տրանսպորտը իրականացվում է միջբջջային նյութի միջոցով, այդ իսկ պատճառով շատ հաճախ աճառի կենտրոնական մասում առաջանում է սնուցման խանգարում: Սա բերում է կենտրոնական աճառային բջիջների մահվան և կալցիումական աղերի կուտակման (Ասբեստային դիստրոֆիա):
Միջբջջային նյութի զանգվածի ավելանալուն հետ մեկտեղ պակասում է նաև խոնդրոբլաստների սինթետիկ (արտադրող) ակտիվությունը: Խոնդրոբլաստները վերածվում են հասուն խոնդրոցիտների: Աճառային հյուսվածքի խորքում գտնվող բջիջները որոշ ժամանակ պահպանում են միտոզով կիսվելու ընդունակությունը և սինթեզում են միջբջջային նյութ, այդքանով ապահովելով ինտերստիցիալ (ներքին) աճ:

Ռեգեներացիա [խմբագրել]

Աճառային հյուսվածքը ընդունակ ռեգեներացիայի, սակայն խիստ սահմանափակ քանակով: Վերականգնման մեջ կարևով դեր է խաղում վերնաճառը, որտեղ գտնվում են կամբիալ բջիջները: Աճառի վնասման ժամանակ տեղի է ունենում վերջիններիս պրոլիֆերացիա և վերափոխում խոնդրոբլաստ բջիջների: Վերջիններս արտադրում են միջբջջային նյութ և նպաստում դեֆեկտի փակմանը:

Աճառային հյուսվածքի հետ կապված հիվանդություններ [խմբագրել]

Հղումներ [խմբագրել]

  1. Быков - Цитология и общая гистология
  2. Reddy AH: Extracellular Matrix Structure and Functions. Liss, 1985
  3. Jasin HE: Structure and function of the articular cartilage surface. Scand J Rheumatol 1995;101:51. [PMID: 7747132]