Քննարկում:Աճառ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կատեգորիան ընտրելու նպատակով գրում եմ իր իսկ քննարկման էջում և հույսով եմ կստանամ պատասխան: Ես չեմ տիրապետում Վիքիփեդիայի կատեգորիաների դասակարգմանը և այդուհանդերձ չգիտեմ թե որ կատեգորիային կարող է պատկանել այս հոդվածը, սակայն կարող եմ ասել որ սա Հյուսվածքաբանություն առարկայի (հիստոլոգիա) մի ճյուղ է հետևյալ ծառով`

  • Հյուսվածքաբանություն
    • Ընդհանուր Հյուսվածքաբանություն
      • Շարակցական Հյուսվածքներ
        • Կմախքային Շարակցական հյուսվածքներ
          • Աճառային հյուսվածք

Առաջարկներ, կարծիքներ և դիտողություններ կնդունեմ մեծագույն սիրով:
--Stamboltsyan 20:27, 15 Հունվարի 2010 (UTC)

Սովորաբար յուրաքանչյուրը` ով հոդված է պատրաստում, հենց ինքը լավ է հասկանում այն առարկան, որի մասին գրում է։ Եթե համոզված եք, որ նման ճյուղավորումը ճիշտ է, ապա այդպես էլ պատրաստեք։ «Հյուսվածքաբանություն» կատեգորիան էլ հավանաբար պետք է տեղավորեք որևէ կատեգորիայի մեջ։ Միայն կխնդրեի, որ կատեգորիաները պատրաստելիս, երկրորդ բառերը գրեիք փոքրատառով։ Օրինակ «Կմախքային շարակցական հյուսվածքներ»։ Հաջողություն եմ ցանկանում։ Ashot Gabrielyan 20:54, 15 Հունվարի 2010 (UTC)

Ես մեծ հաճույքով կստեղծեի բոլոր այդ կատեգորիաները, ուղղակի առայժմ չեմ տիրապետում կատեգորիա ստեղծելու հմտությանը, այնպես որ եթե ինչ-որ մեկը կարող է իմ տեղը դա անել ապա ես պատրաստ եմ տրամադրել ցանկացած գիտական նյութ և աղբյուրներ: Այս հոդվածը կարելի է ընդգրկել արդեն ստեղծված Հյուսվածքներ կատեգորիայի մեջ, սակայն պետք է նրան ավելացնել ենթակատեգորիա Շարակցական հյուսվածք անվանումով, որտեղ և կարելի է տեղադրել «աճառային հյուսածք» և «ոսկրային հյուսվածք» (որոնում` աճառ, ոսկոր) հոդվածները:
--Stamboltsyan 22:50, 15 Հունվարի 2010 (UTC)