Ալեն Այվերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Այվերսոն
Iverson cards 1.jpg
Դիրքը Խաղարկող / հարձակվող պաշտպան
Համար № 3
Ի ծնե տրված անունը Allen Ezail Iverson
Ալեն Իզեյլ Այվերսոն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 1975 (1975-06-07) (39 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հեմփթոն, Վիրջինիա ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դրաֆթի տարի 1996 / ռաունդ` 1 / ռնտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (1996-2006)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2006-2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (2008-2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (2009-2010)
Թուրքիա Բեշիկթաշ (Թուրքիա)(2010-2011)

Ալեն Իզեյլ Այվերսոն (անգլ.` Allen Ezail Iverson, ծնվ.` հունիսի 7, 1975թ.), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, պաշտպան։ Մինչև Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես գալը՝ Այվերսոնը հաճախել է Բեթելի ավագ դպրոց, որտեղ ունեցել է երկսպորտային կարիերա՝ խաղալով և՛ բասկետբոլ, և՛ ամերիկյան ֆուտբոլ։ Ընդ որում երկու սպորտաձևում էլ հաղթել է այսպես կոչված «Ասոշիեդ պրեսի տարվա ավագ դպրոցի լավագույն խաղացող» (The Associated Press High School Player of the Year) մրցանակը և Վիրջինիա նահանգի 1-ին դիվիզիայի առաջնությունները։

Ավագ դպրոցից հետո Այվերսոնն ընդունվում է Ջորջթաունի համալսարան, որտեղ սովորում է երկու տարի և այդ ընթացքում գրանցում է համալսարանային առաջնության ռեկորդ՝ 1 խաղում միջին միավորների քանակով (22.9 մ/խ)։ Այդ երկու տարիների ընթացքում Այվերսոնը երկու անգամ արժանանում է Տարվա պաշտպան մրցանակին։ [1]

Հաջող համալսարանային կարիերայից հետո Այվերսոնը ի վիճակի է լինում մուտք գործել NBA-ի դրաֆթ. 1996թ.-ի դրաֆթի առաջին ռաունդի ամենաառաջին ընտրությամբ «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսը» ընտրում է հենց նրան։ [2] Նույն տարի (1996–97 խաղաշրջան) Այվեսոնը ճանաչվում է Տարվա նորեկ։ Այվերսոնը 11 անգամ ճանաչվել է աստղ, ընդ որում՝ 2001 և 2005 թվականներին հաղթել է Բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը (All-Star MVP award)։

Չնայած բասկետբոլիստի համար կարճ հասակին՝ Այվերոնը կանոնավոր առաջնությունների խաղերում միջինում բերում էր 26, 7 միավոր, իսկ փլեյոֆֆների ժամանակ՝ 29.7 միավոր։ 2000–01 խաղաշրջանում Այվերսոնը դառնում է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող, ինչպես նաև նույն սեզոնում առաջ է տանում իր թիմը դեպի 2001թ.-ի NBA-ի գերեզրափակիչ։ Նաև ներկայացրել է Միացյալ Նահանգները 2004թ.-ի Աթենքի ամառային օլիմպիական խաղերում` հաղթելով բրոնզե մեդալ։ Խաղացել է նաև Դետրոյթ Փիստոնսի, «Մեմֆիս Գրիզլիսի» և «Դենվեր Նագեթսի» կազմում։

2008թ.-ին Ալեն Այվերսոնը ESPN-ի կողմից ճանաչվել է որպես NBA-ի պատմության 5-րդ մեծագույն պաշտպանը։ [3]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg

Աղբյուրներ[խմբագրել]