Դուայթ Հովարդ
Դուայթ Դեյվիդ Հովարդը(անգլ.`Dwight David Howard, ծնվ.` դեկտեմբերի 8, 1985թ.` Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ) ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) Օռլանդո Մեջիք ակումբում` 12 համարի ներքո:Հովարդը կարող է խաղալ և՛ որպես կետրոնական, և՛ որպես ծանր հարձակվող, և մինչ Էն Բի Էյ-ում հանդես գալը ունեցել է բավականին հաջողված կարիերա Ատլանտայի հարավարևմտյան քրիստոնեական ակադեմիայում (SACA):Հովարդը որոշում է թողնել քոլեջը և մուտք է գործում 2004թ.-ի Էն Բի Էյ-ի դրաֆթ և ընտրվում ամենաառաջինը` Օռլանդո Մեջիքի կողմից:Կարիերայի ընթացքում Հովարդը 2005թ.-ից ճանաչվել է աստղ և խաղացել բոլոր աստղերի ամենամյա խաղում, նույն ժամանակահատվածից ճանաչվել է նաև բոլոր NBA-ի անդամ (All-NBA):4 անգամ ճանաչվել է բոլոր պաշտպանների թիմի անդամ, 3 անգամ դարձել է տարվա լավագույն պաշտպան, սահմանել է բավականին շատ և տարբեր տեսակի ռեկորդներ (ակումբի պատմության և ընդհանրապես` լիգայի պատմության մեջ):Հովարդը հաղթել է նաև 2008թ.-ի Սլեմ դանկ մրցույթը: Պեկին 2008-ում Հովարդն հանդես եկավ որպես ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային հավաքականի կենտրոնական: