Գրեգ Օդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգ Օդեն
Greg Oden Heat 2.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ
Դիրքը Կենտրոնական
Համար № 20
Ի ծնե տրված անունը Գրեգորի Ուեյն Օդեն կրտսեր
Gregory Wayne Oden, Jr.
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1988 (1988-01-22) (26 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 213 սմ
Քաշ 124 կգ
Դպրոց «Լոուրենս Նորթ» ավագ դպրոց
(Ինդիանապոլիս, Ինդիանա)
համալսարան Օհայոյի նահանգային համալսարան (2006–2007)
Դրաֆթի տարի 2007 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2007–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2012-այժմ)
Մրցանակներ
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (2007)
  • NABC Տարվա լավագույն պաշտպան (2007)
  • Փիթ Նյուվելի անվան մրցանակ (2007)
  • Նեյսմիթի անվան տարվա լավագույն դպրոցական խաղացող (2006)
  • Ինդիանայի Միստր Բասկետբոլ (2006)

Գրեգորի Ուեյն Օդեն կրտսեր (անգլGregory Wayne Oden, Jr., ծնվ.՝ հունվարի 22, 1988թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական[1]: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում: Մեկ տարի անցկացրել է Օհայոյի նահանգային համալսարանի բասկետբոլային թիմում, որի կազմում գրավել է երկրորդ տեղը NCAA-ի առաջին դիվիզիայի տղամարդկանց բասկետբոլի եզրափակչում:

2007 թվականի հունիսի 28-ին անցկացված NBA-ի դրաֆթում Օդենն ընտրվում է առաջինը «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից՝ նախորդելով Քևին Դյուրանտին: Տանելով ձախ ծնկի հետվիրահատական շրջան՝ Օդենն ամբողջությամբ բաց է թողնում 2007–08 խաղաշրջանը և պրոֆեսիոնալ առաջնաելույթը կատարում 2008 թվականին: Բազմաթիվ վնասվածքների պատճառով 2012 թվականի մարտին «Թրեյլբլեյզերսի» ղեկավարությունը խզում է Օդենի պայմանագիրը[2]: 2013 թվականի օգոստոսի 7-ին «Մայամի Հիթը» պայմանագիր է կնքում Օդենի հետ.[3][4]: Մինչ «Մայամիում» հանդես գալը, Օդենն NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել էր 82 հանդիպում, ինչը հավասարազոր է մեկ ամբողջական խաղաշրջանի:

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել]

  • Կոնսենսուս «All-American» երկրորդ թիմ (խորհրդանշական հավաքական, 2007)
  • NABC Տարվա լավագույն պաշտպան (2007)
  • Փիթ Նյուվելի անվան մրցանակ (2007)
  • Նեյսմիթի անվան տարվա լավագույն դպրոցական խաղացող (2006)
  • «Ինդիանայի Միստր Բասկետբոլ» (2006)

NBA-ի վիճակագրություն[խմբագրել]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Կանոնավոր մրցաշրջան[խմբագրել]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2008 Պորտլենդ 61 39 21.5 0.564 0.000 .637 7.0 0.5 0.4 1.1 8.9
2009 Պորտլենդ 21 21 23.9 0.605 0.000 0.766 8.5 0.9 0.4 2.3 11.1
Կարիերա 82 60 22.1 0.577 0.000 0.666 7.3 0.6 0.4 1.4 9.4

Փլեյ-օֆֆ[խմբագրել]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2009 Պորտլենդ 6 0 16.0 o.524 o.000 .667 4.3 o.0 o.3 o.8 5.0
Կարիերա 6 0 16.0 o.524 o.000 o.667 4.3 o.0 o.3 o.8 5.0

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg