Շաքիլ Օ'Նիլ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Շաքիլ Ռաշոն Օ՛Նիլը (անգլ.` Shaquille Rashaun O'Neal,ծնվ.` մարտի 6,1972թ-ին, մականունը՝ "Շաք" ) ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է:
[խմբագրել] Անձնական տվյալներ
Հասակը 2մ և 16սմ,իսկ քաշը 147կգ: Նա ամենածանր խաղացողներից մեկն էր NBA-ում: Օ՛նիլը իր 19 տարվա կարիերայի ժամանակ օգտագործել է իր չափերը և իր ուժը և աչքի է ընկել հատկապես անդրադարձներով:
[խմբագրել] Կարիերա
Լուիզիանայի Պետական համալսարանի կարիերայից հետո Օ՛Նիլը միացավ NBA-ի Օռլանդո Մեջիք թիմին 1992թ.-ին: Նա շատ արագ դարձավ կենտրոնական լավագույն խաղացողներից մեկը լիգայում:1992-93թ-ին նա հաղթում է Տարվա Նորեկ (Rookie of the Year)մրցանակը: Այնուհետև նա իր թիմին հասցրեց 1995 թ.-ին NBA եզրափակիչ:Նա չորս տարի խաղաց Մեջիքում թիմում:Այնուհետև տեղափոխվեց Լոս Անջելես Լեյքերս: Նա հաղթեց երեք հաջորդող NBA-ի մրցաշարերը՝ 2000,2001և2002թթ.-ին:Այնուհետև Օ՛Նիլի և Բրայանթի մեջ առաջացած տարաձայնությունների պատճառով Օ՛Նիլը 2004թ.-ին տեղափոխվեց Մայամի Հիթ: Եվ 2006թ.-ին արդեն Մայամիում հաղթեց իր չորրորդ NBA-ի մրցաշարը: Օ՛Նիլը 2007-2008թ.-ի սեզոնի կեսերին տեղափոխվեց Ֆինիքս Սանս:Սեզոնից հետո նա տեղափոխվեց Կլիվլենդ Կավալիերս, որտեղ նա խաղաց 2009-2010 սեզոնը, իսկ իր վերջին սեզոնը խաղաց Բոստոն Սելտիքսի կազմում: