Կենտրոնական (բասկետբոլ)
Կենտրոնական կամ 5-րդ համար, դիրք բասկետբոլում, որի դերում հանդես եկող բասկետբոլիստը սովորաբար պետք է լինի թիմի ամենաբարձրահասակը, ինչպես նաև` կարող է լինել ամենամարմնեղը կամ ամենաուժեղը: Միջազգային ստանդարտներով կենտրոնականի դիրքը նշանակվում է C տառով:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող այժմյան կենտրոնականների հասակը տատանվում է 208-ից 221 սմ-ի միջև:
Կենտրոնականի հիմնական գործը հարձակման մեջ օղակի տակ պայքարելն է, այսինքն` կենտրոնականը պետք է մոտ գտնվի զամբյուղին, որովհետև շատ հաճախ կենտրոնականները կանոնավոր կերպով չեն կարողանում կատարել արդյունավետ միջին կամ երեքմիավորանոց նետումներ: Պաշտպանության մեջ կենտրոնականը պետք է հնարավորինս ուշադիր հետևի գնդակին, որպեսզի հնարավոր դեպքերում բլոկ դնի, կամ էլ հակառակորդի ձախողված նետումից հետո տիրանա անդրադարձին:
Ենթադրվում է, որ կենտրոնականները և ծանր հարձակվողները վատ են իրացնում տուգանային նետումները, ուստի հակառակորդ թիմերը կարող են հենց նրանց վրա իրացնել միտումնավոր տուգանքներ: Այս ստրատեգիան NBA-ում հայտնի դարձավ որպես Hack-a-Shaq:
Տես Նաև [խմբագրել]
| Պաշտպաններ | 1. Խաղարկող | Խաղարկող-ռմբարկու (PG/SG) | ||
| 2. Հարձակվող պաշտպան | Պաշտպան-հարձակվող/Սվինգմեն (SG/SF) | |||
| Հարձակվողներ | 3. Թեթև հարձակվող | Անկյունային (SF/PF) | ||
| 4. Ծանր հարձակվող | Խաղարկող-հարձակվող (PG/SF կամ PG/PF) | |||
| Կենտրոնական | 5. Կենտրոնական | Հարձակվող-Կենտրոնական/Բիգմեն (PF/C) | ||
| Ֆրոնտքորտ (SF/PF/C) | Թիմի ավագ | Գլխավոր մարզիչ | | ||||
