Քևին Դյուրանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

-

Picto infobox baschet.png
Քևին Դյուրանտ
Kevin Durant 2.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օկլահոմա սիթի Թանդեր
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 35
Ի ծնե տրված անունը Քևին Դյուրանտ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1988 (1988-09-29) (26 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 107 կգ
Դպրոց Մոնտրոսի քրիստոնեական դպրոց (Ռոքվիլ, Մերիլենդ)
Օուք Հիլի ակադեմիա (Վիլսոն, Վիրջինիա)
համալսարան Տեխասի համալսարան (2006–2007)
Դրաֆթի տարի 2007 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Դրաֆթ ակումբ Սիեթլ Սուպերսոնիքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ Սուպերսոնիքս/Օկլահոմա սիթի Թանդեր (2007-այժմ)
Քևին Դյուրանտը «վայելում է» հանգստի րոպեները

Քևին Ուեյն Դուրանտ (անգլ.` Kevin Wayne Durant, ծնվ.` Սեպտեմբերի 29, 1988թ., Վաշինգտոն, ԱՄՆ) ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Օկլահոմա Սիթի Թանդեր» ակումբում` որպես թեթև հարձակվող։ 2007 թվականին ճանաչվել է տարվա լավագույն համալսարանային բասկետբոլիստ, իսկ 2006-2007թթ. Մեծ 12 լիգայում եղել նույնպես լավագույն խաղացող և ստացել բազմաթիվ մրցանակներ։ Տեխասի համալսարանն ավարտելուց հետո Դյուրանտն ընտրվել է NBA-ի 2007 թվականի առաջին ռաունդի 2-րդ ընտրությամբ՝ այժմ արդեն չգօրծող «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից։ NBA-ի մեկնարկային խաղաշրջանում Դյուրանտն ստացել է տարվա նորեկի մրցանակը։ 2009-10 խաղաշրջանում յուրաքանչյուր խաղում հավաքելով միջինը 30, 1 միավոր` Դյուրանտը դառնում է ամենաերտասարդ արդյունավետ խաղացողը NBA-ի պատմության մեջ։ Հաջորդ տարի նույնպես դառնում է ամենաարդյունավետ խաղացողը՝ հավաքելով միջինը 27, 7 միավոր։

Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում նվաճել է մեկական ոսկե մեդալ Լոնդոնի օլիմպիական խաղերում և 2010 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։

Արտաքին հղումներ[խմբագրել]