Ամառային Օլիմպիական խաղեր 2012

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամառային XXX Օլիմպիական խաղեր
Ամառային Օլիմպիական խաղեր 2012
Օլիմպիադայի մանրամասներ
Հյուրընկալող քաղաք Լոնդոն
Մեծ ԲրիտանիաՄեծ Բրիտանիա
Կարգախոս Ներշնչել սերունդին
Ջահակիր * Քեմերոն ՄաքՌիչի (19տ, Rowing pictogram.svg Ակադեմիական թիավարություն)
* Քելում Էյրլի (16տ,Sailing pictogram.svg Առագաստային սպորտ)
* Ջորդան Դաքիթ (18տ, Օլիմպիական խաղերի կամավոր
* Դեզիրե Հենրի (16տ, Athletics pictogram.svg վազք)
* Քեթի Կիրկ (18տ, Athletics pictogram.svg վազք)
* Էյդան Ռեյնոլդս (18տ, Athletics pictogram.svg Նիզակի նետում)
* Ադել Թրեյսի (19տ, Athletics pictogram.svg վազք]])[1]
Բացում հուլիսի 27
Բացեց Եղիսաբեթ II
Փակում օգոստոսի 12
Մարզադաշտ Օլիմպիական մարզադաշտ (Լոնդոն)
Օլիմպիական երդում
Վիճակագրություն
Մասնակից երկրներ 197 (որակավորված)
205 (հաշվարկված)
Մեդալներ 302 հավաքածու 26 մարզաձևում

Ամառային Օլիմպիական խաղեր 2012, կամ XXX Օլիմպիական խաղեր և նույնպես հայտնի է որպես Լոնդոն 2012, որպես օլիմպիական խաղերը ընդունող քաղաք։ Օլիմպիական խաղերը մեկնարկել են 2012 թվականի հուլիսի 27-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։[2]

Լոնդոնը առաջին քաղաքն էր, որը ընդունեց օլիմպիական խաղերը երեք անգամ,[3][4] մինչ այս այստեղ անցկացվել են 1908-ի և 1948-ի ամառային օլիմպիական խաղերը։[5][6]

Քաղաքի ընտրությունը[խմբագրել]

2003թ. հուլիսի 15-ին՝ մասնակից քաղաքների հայտերի ներկայացման վերջնաժամկետին, XXX Օլիմպիական խաղերն անցկացնելու դիմում էին ներկայացրել 9 քաղաքներ՝ Հավանան (Կուբա), Ստամբուլը (Թուրքիա), Լայպցիգը (Գերմանիա), Լոնդոնը (Մեծ Բրիտանիա), Մադրիդը (Իսպանիա), Մոսկվան (Ռուսաստանի Դաշնություն), Նյու Յորքը (ԱՄՆ), Փարիզը (Ֆրանսիա) և Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա2004թ. մայիսի 18-ին Միջազգային Օլիմպիական Կոմիտեն հետագա պայքարի համար ընտրեց դրանցից 5-ը։

2005թ. հուլիսի 6-ին՝ ՄՕԿ-ի 117-րդ նստաշրջանին, որը տեղի ունեցավ Սինգապուրում, ձայների մեծամասնությամբ հաղթեց Լոնդոնը առաջ անցնելով Մոսկվայից, Նյու Յորքից, Մադրիդից և Փարիզից։[7]

Քաղաքի ընտրության արդյունքները

Քաղաք Երկիր 1-ին փուլ 2-րդ փուլ 3-րդ փուլ 4-րդ փուլ
Լոնդոն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 22 27 39 54
Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա 21 25 33 50
Մադրիդ Իսպանիա Իսպանիա 20 32 31 -
Նյու Յորք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 19 16 - -
Մոսկվա Ռուսաստան Ռուսաստանի Դաշնություն 15 - - -

Անցկացման վայրը[խմբագրել]

Մինչ խաղերի բյուջետային հարցերը քննադատության տեղիք դարձան,[8][9] նրանք ողջունվեցին հասարակության որոշ շերտի կողմից, որոնք կարծում էին, որ Լոնդոնի որոշ շրջաններ կզարգանան ընդունելով տարբեր մարզաձևեր և դա կնպաստի նաև շրջակա միջավայրի պահպանությանը։[10] Հիմնական ուշադրությունը պետք է սևեռվեր նոր 200 հա Օլիմպիական այգու վրա, նախագծված արդյունաբերական շրջան Սթրաթֆորդում, Լոնդենի արևելքում։[11] Խաղերը նաև կկայանան այլ վայրերում, որոնք նախապես ներկայացված են եղել։

Բացման արարողություն[խմբագրել]

Բացման արարողությունը տեղի է ունենեցել հուլիսի 27-ին և կոչվել է «Հրաշքների կղզի» (անգլ.՝ The Isles of Wonder)։ Արարողության ռեժիսորն էր օսկարակիր Դեննի Բոյլը։ Խաղերը բացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ IIը, իսկ արարողության վերջում երգել է Փոլ Մաքքարթնին։

Մարզաձևեր[խմբագրել]

Օրացույց[խմբագրել]

ԲԱ Բացման արարողություն Մրցաշարեր 1 Եզրափակիչներ ՓԱ Փակման արարողություն
Հուլիս / Օգոստոս 25
Չոր
26
Հնգ
27
Ուրբ
28
Շաբ
29
Կիր
30
Երկ
31
Երք
1
Չոր
2
Հնգ
3
Ուրբ
4
Շաբ
5
Կիր
6
Երկ
7
Երք
8
Չոր
9
Հնգ
10
Ուրբ
11
Շաբ
12
Կիր
Մրցաշարեր
Արարողություններ ԲԱ ՓԱ
Նետաձգություն 1 1 1 1 4
Աթլետիկա 2 5 7 5 4 4 5 6 8 1 47
Բադմենտոն 1 2 2 5
Բասկետբոլ 1 1 2
Բռնցքամարտ 3 5 5 13
Թիավարություն 1 1 2 4 4 4 16
Հեծանվավազք 1 1 2 2 2 1 1 1 3 2 1 1 18
Ջրացատկ 1 1 1 1 1 1 1 1 8
Ձիասպորտ 2 1 1 2 6
Սուսերամարտ 1 1 1 1 2 1 1 1 1 10
Մականախաղ 1 1 2
Ֆուտբոլ 1 1 2
Մարմնամարզություն 1 1 1 1 1 1 3 3 4 1 1 18
Հանդբոլ 1 1 2
Ձյուդո 2 2 2 2 2 2 2 14
Ժամանակակից հնգամարտ 1 1 2
Ակադեմիական թիավարություն 3 3 4 4 14
Առագաստային սպորտ 2 2 2 1 1 1 1 10
Հրաձգային սպորտ 2 2 1 1 1 1 2 2 1 2 15
Լող 4 4 4 4 4 4 4 4 1 1 34
Գեղալող 1 1 2
Սեղանի Թենիս 1 1 1 1 4
Թաեքվանդո 2 2 2 2 8
Թենիս 2 3 5
Տրիաթլոն 1 1 2
Վոլեյբոլ 1 1 1 1 4
Ջրագնդակ 1 1 2
Ծանրամարտ 1 2 2 2 2 2 1 1 1 1 15
Ըմբշամարտ 2 3 2 2 2 2 3 2 18
Ընդամենը մրցույթներ 12 14 12 15 20 18 22 25 23 18 21 17 22 16 32 15 302
Ընդանուր 12 26 38 53 73 91 113 138 161 179 200 217 239 255 287 302
Հուլիս / Օգոստոս 25
Չոր
26
Հնգ
27
Ուրբ
28
Շաբ
29
Կիր
30
Երկ
31
Երք
1
Չոր
2
Հնգ
3
Ուրբ
4
Շաբ
5
Կիր
6
Երկ
7
Երք
8
Չոր
9
Հնգ
10
Ուրբ
11
Շաբ
12
Կիր
Մրցույթներ

Մասնակից երկրներ[խմբագրել]

Հայաստանը 2012 ամառային օլիմպիական խաղերում[խմբագրել]

Հայաստանը մասնակցեց օլիմպիադային 9 մարզաձևերով։ Հայաստանը ներկայացրեցին 25 մարզիկ մարզուհիներ, որոնց թվում՝

  • 4 մարզիկ - աթլետիկա
  • 1 - բռնցքամարտ
  • 7 - ըմբշամարտ
  • 1 - թաեքվանդո
  • 2 - լող
  • 6 - ծանրամարտ
  • 1 - հրաձգություն
  • 2 - ձյուդո
  • 1 - մարմնամարզություն

Խորհրդանիշեր[խմբագրել]

Խաղերի պաշտոնական Օլիմպիական կրակի ջահը

Խաղերի պատկերանիշը իրենից ներկայացնում է 4 անկանոն բազմանկյուններ, որոնք խորհրդանշում են և նմանեցված են «2», «0», «1», «2» թվերին։ Մասերից մեկում գրված է Լոնդոն բառը, մյուսում օլիմպիական օղակները։ Պատկերանիշը գործածվում է 4 տարբերակի գույներով՝ կապույտ, կանաչ, նարնջագույն և դեղին։ Այն մշակվել է մոտ 1 տարի «Wolff Olins» ընկերության կողմից և արժեցել է 400,000 ֆունտ ստերլինգ։ Պատկերանիշի հետ կապված մի քանի երկրներում եղել են բողոքներ։[12][13][14][15].

Թալիսմաններ[խմբագրել]

Խաղերի թալիսմանները հայտարարվել են 2010 թ, մայիսի 19-ին։[16]։ Ըստ հեղինակների դրանք պողպատի երկու կաթիլ են՝ Վենլոկը և Մանդեվիլը։ Նրանք այդպես են անվանվել Մաչ-Բենլոկ քաղաքի պատվին, որտեղ առաջին անգամ անց են կացվել Օլիմպիական խաղերի նման խաղեր և Սթոք-Մանդեվիլ գյուղի պատվին, որտեղ Մեծ Բրիտանիայում տարածքում առաջին անգամ անց են կացվել Հաշմանդամների Օլիմպիական խաղերը։ Թալիսմանները ունեն 1 աչք, նրանց գլխին հեծանվային սաղավարտներ են ու նրանց վրա պատկերված են խաղերի պատկերանիշը։

Մեդալներ[խմբագրել]

Մեդալի տրամագիծը կազմում է 85 մմ, հաստություն՝ 7 մմ։ Քաշը՝ 375 - 400 գրամ։ Այս մեդալները Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենամեծ մեդալներն են։ Թողարկվել է ընդհանուր թվով մոտ 2100 մեդալ։

Մեդալների հեղինակը դիզայներ Դեվիդ Ուոտկինսն է։ Դիմացի երեսին պատկերված է խաղերի պատկերանիշը շողերի մեջ, իսկ ետևի երեսին հաղթանակի աստվածուհի Նիկան և Թեմզա գետը։

Հիմն[խմբագրել]

Օլիմպիադայի պաշտոնական հիմն է դարձել Մյուզ խմբի «Survival» երգը։ Երգը հնչելու է ինչպես պաշտոնական բացման արարողության ժամանակ, այնպես էլ բոլոր մրցանակաբաշխությունների ժամանակ։ Երգը նաև կօգտագործվի Օլիմպիադան հեռարձակող հեռուստաընկերությունների կողմից։[17]

Հովանավորներ[խմբագրել]

Արդեն 2011 թվականին Լոնդոնում մեկնարկեց Կոկա-Կոլա ընկերության կողմից կազմակերպված «Move to the beat» անվանում շոուն, որին մասնակցում էին մի շարք հայտնի մարզիկներ։

Անվտանգություն[խմբագրել]

Օլիմպիական խաղերում անվտանգությունը պահպանելու համար Անգլիայի կառավարության կողմից ձեռնարկվել են մեծ քայլեր։ Անվտանգության միջոցառումներին նախատեսվում է ներգրավվել մոտ 40,000 մարդու՝ 13,000 ոստիկանի և 17,000 զինծառայողների։ Անվտանգության համար ծախսվող միջոցների բյուջեն կազմում է մոտ 500,000 ֆունտ ստերլինգ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 2012 Olympic cauldron lighter Jordan Duckitt says 'it was a dream'
  2. «Միջազգային օլիմպիական կոմիտե – Լոնդոն 2012»։ IOC։ Արխիվացված օրիգինալից 1 Օգոստոս 2008-ին։ http://web.archive.org/web/20080801100305/http://www.olympic.org/uk/games/london/index_uk.asp։ Վերցված է 2008 թ․-ի օգոստոսի 3։ 
  3. «Կոուն խոստանում է, որ օլիմպիադան կհիշվի». BBC Sport. 6 Հուլիս 2005. http://news.bbc.co.uk/sport1/hi/other_sports/olympics_2012/4654821.stm։ Վերցված է 2008 թ․-ի օգոստոսի 3. 
  4. Աթենքը նունպես ընդունել է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված երեք միջոցառում: Սակայն 1906-ի խաղերը պաշտոնապես չեն համարվում օլիմպիական խաղեր ՄՕԿ-ի կողմից:
  5. Barden, Mark (26 Ապրիլ 2008). «Լոնդոնի առաջին օլիմպիադան». BBC Sport. http://news.bbc.co.uk/sport1/hi/olympics/7361921.stm։ Վերցված է 2008 թ․-ի օգոստոսի 3. 
  6. «1948-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի ցուցահանդես»։ BBC History։ Արխիվացված օրիգինալից 18 Հուլիսի 2008-ին։ http://web.archive.org/web/20080718202435/http://www.bbc.co.uk/history/british/modern/olympics_1948_gallery.shtml։ Վերցված է 2008 թ․-ի օգոստոսի 3։ 
  7. «Լոնդոն 2012. Ընտրություն»։ Միջազգային օլիմպիական կոմիտե։ Արխիվացված օրիգինալից 4 Հոկտեմբեր 2009-ին։ http://web.archive.org/web/20091004234329/http://www.olympic.org/en/content/Olympic-Games/All-Future-Olympic-Games/Summer/London-2012/։ Վերցված է 2009 թ․-ի հոկտեմբերի 2։ 
  8. «Լոնդոնի ծրագիրը առաջին հայացքից». BBC News. 5 հունիս 2005. http://news.bbc.co.uk/sport1/hi/olympics/london_2012/4025027.stm։ Վերցված է 2009 թ․-ի հոկտեմբերի 2. 
  9. «Ինչ է Լոնդենյան օլիմպիադան:»։ politics.co.uk։ 24 ապրիլ 2008։ http://www.politics.co.uk/briefings-guides/issue-briefs/culture-media-and-sport/london-2012-olympics-$366671.htm։ Վերցված է 2009 թ․-ի հոկտեմբերի 2։ 
  10. «Օլիմպիական շինությունների շինարարություն»։ Լոնդոն 2012։ Արխիվացված օրիգինալից 18 Հոկտեմբեր 2009-ին։ http://web.archive.org/web/20091018073244/http://www.london2012.com/plans/sustainability/getting-ready/index.php։ Վերցված է 2009 թ․-ի հոկտեմբերի 2։ 
  11. «Newham London: Օլիմպիական այգի»։ Newham-ի Լոնդոնյան գրասենյակ։ http://www.newham.gov.uk/2012Games/AboutThe2012Games/TheOlympicPark.htm։ Վերցված է 1 Ապրիլ 2012։ 
  12. http://www.securitylab.ru/news/422907.php
  13. http://lenta.ru/news/2011/02/28/lionzion/
  14. http://www.newsinfo.ru/news/2007-06-06/item/694271
  15. http://rumol.ru/news/2208.html
  16. http://news.bbc.co.uk/sport2/hi/olympic_games/london_2012/8690467.stm (անգլերեն)
  17. http://www.sports.ru/others/cycle-racing/141694869.html